Հրամանատարը 40 տղերքին տեղը տեղին ծախել է, իսկ նրանց թուրքին մատուցած գեներալը այսօր անմեղսունակ է ձեւանում․3 տարի անայտ կորած զինծառայողի մայրը մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

44-օրյա պատերազմի թեժ շրջանում «Քիմիկների զորամասի» զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորելու վերաբերյալ քրեական գործով հարցականները շարունակում են տանջել ծնողներին։ Այս քրեական վարույթի շրջանակներում ամբաստանյալի աթոռին են հայտնվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանը, «Քիմիկների զորամասի» հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Արմեն Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։

Անհայտ կորած զինծառայողների ծնողները այդպես էլ չեն ստանում իրենց տանջող հարցերի պատասխանները, մասնավորապես 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում (Զանգելան) 62 զինծառայողներով խմբի շրջափակման հանգամանքները։

Խումբը առավել հայտնի էր «Քիմիկների խումբ» անունով (ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության/ՌՔԿՊ), որի կազմում եղել են 62 զինծառայողներ։Թե իրականում, ինչպես են տղաները հայտնվել հայտնվել գրավված Կովսականում, ինչ հանգամանքներում է տեղի ունեցել գերեվարումը, ովքեր են տղաներին ուղարկել թշնամու բերանը հարցերի պատասխանները <<Իրավունքի>> հետ զրույցում բացահայտում է անհայտ կորած, երկու անչափահաս երեխաների հայր Հարությունի մայրը՝ Հռիփսիմե Խաչատրյանը․

-Գեներալ Անդրանիկ Մակարյանը այս խմբին հավաքել է Կապանի զորամասում ու հրահանգել «սանրել» Կովսական մտած 12-15 հոգանոց ադրբեջանական խմբին։ Սակայն արդեն նշված վայրում են 62 հայ զինծառայողները պարզել են, որ իրենց 500-ից ավելի ադրբեջանական խումբ է սպասում։

2020-ի հոկտեմբերի 20-ի առավոտյան «Քիմիկների» զորամասի հրամանատար, փոխգնդապետ այժմ ամբաստանյալ Արսեն Աբգարյանի ուղեկցությամբ, երեք ավտոբուսով այդ 62 զինծառայողները շարժվել են դեպի Կովսական։ Ժամը 07։00 սահմաններում խումբը հասնում է Կովսականի սկիզբ, սակայն տեղի դպրոցից 500-600 մետրի վրա հայտնվում է ադրբեջանական զինված ուժերի շրջափակման մեջ։ Տղերքս նկատելով աջ բլրի վրա հակառակորդի զինված խմբերին և դպրոցի վրա ադրբեջանական դրոշը՝ ավտոշարասյունը կանգնում է, զորամասի հրամանատարի տեղակալ մայոր Արմեն Բադեյանը տալիս է շրջանաձև պաշտպանության անցնելու հրաման, և անձնակազմը դիրքավորվում է շրջակայքում։ Աջ բլրից ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել հայ զինծառայողների ուղղությամբ։ Հակառակորդը, ունենալով թվային և տեխնիկական միջոցների առավելություն, աստիճանաբար նրանց առել է օղակի մեջ։ Փաստացի, մարտի մեջ բռնված 62 հոգանոց անձնակազմից միայն 22 զինծառայողի է հաջողվել դուրս գալ, իսկ 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, մնացած 30-ից ավելին անհայտ կորած են համարվում։

Մինչեւ գնալը ռազվեդկան տղերքին է, թե այդ տարածքում մի քանի թուրք կա, պետք է գիշերով գնան, մաքրեն ու հետ գան։ Իրենք էլ գնացել են, բայց տեղ չհասած՝ ընկել են մսաղացի մեջ։ Հրամանատարն ու իր տեղակալները փախել են։ 

Անհայտ կորած զինծառայողի մոր խոսքերով․

-Կենդանի մնացած 22 զինծառայողներից մեկը հենց հրամանատարն է եղել՝ Արսեն Աբգարյանը, որն այժմ ամբաստանյալի աթոռին է։ Ու գիտեք ինչպես է փրկվել, ոչ թե հրաշքով, այլ պարզապես փախել է իր ծառայակիցներին թողել ծանր դրության մեջ թուրքի բերանում։ Արսեն Աբգարյանը 40 տղերքին տեղը տեղին ծախել է, նա հենց փախնողներից մեկն էր ու հիմա էլ պաշտոնի բարձրացում է ստացել։

Մյուս ամբաստանյալը զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանն է, ով ըստ մեղադրանքի, ժամանակավորապես կատարելով զորամասի հրամանատարի պարտականությունները, իր գործողություններով օժանդակել է զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելուն: 

Կնոջ համար այդպես էլ պարզ չէ, թե ինչու են այլ մասնագիտությամբ մարդիկ ուղարկվել թեժ մարտերի կիզակետ․

-Նրանք քիմիկներ են, տիրապետում են քիմիական նյութերին, ոչ թե մարտական գործողություններին։ Բայց էդ Անդրանիկ Մակարյանի հրամանով տղերքը ուղարկվել են Կովսական, որտեղ 500-ից ավելի թուրք է եղել։ Մակարյանն էլ իր հերթին կապի մեջ է եղել ՊՆ-ից Վարդան Նշանյանի հետ, բայց էդ Նշանյանի անունը քրեական գործում չկա։ Տղերին թուրքին է մատուցած գեներալը այսօր անմեղսունակ է ձեւանում, իմ տղայիս երկու էրեխեքի վիզը ծուռ թողած գեներալ կոչեցյալը պիտի դատվի ամենախիստ պատժով։

 

https://iravunk.com/sim/?p=261419&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ