Ինչու է «փուշը թողել» Տիգրան Ավինյանը

Ներքաղաքական

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայրաքաղաքային քաղաքապետի թեկնածու ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ, որը լինելով փոխքաղաքապետ՝ արդեն դե ֆակտո ստանձնել է բաղձալի պաշտոնը, վերջին շրջանում, կարծես թե, էլ առաջվանը չէ: Եթե առաջ, որտեղ կարմիր ժապավեն ու կարմիր գորգ կար, այնտեղ հայտնվում էր Ավինյանն ու փիառվում, հիմա դադար է վերցրել: Թե ինչո՞վ է պայմանավորված, այն էլ, երբ Երեւանի ավագանու ընտրությունները սարերի ետեւում չէ, մերձիշխանական կուլիսներում երկու վարկած է շրջանառվում:

Ավինյանական շրջանակները պնդում են, որ «շեֆը արխային է ընկել», քանի որ ունի ոչ միայն իշխանության աջակցությունն, այլ իշխանությանը դեմ հանդես եկող որոշ խմբերի, որոնք դեռ հույսեր են կապում, թե հենց Տիգրան Ավինյանն է մի «գեղեցիկ» օր դառնալու Նիկոլ Փաշինյանին փոխարինող այլընտրանքային վարչապետը կամ այլ կերպ ասած՝ իշխանական բուրգը հենց նա է քանդելու ներսից, երբ դրա համար պարարտ հող նախապատրաստվի: Էլ չասենք, որ անկախ Նիկոլ Փաշինյանից եւ իր թիմակիցներից, Ավինյան Տիգրանի համար «աբռաշատ են եղել» որոշ թաղային հեղինակությունների: Ոմանք նույնիսկ վստահ են, թե Տիգրան Ավինյանը կարող է անգամ տապալել ընտրությունները, ինչի համար նրան, որպես զսպաշապիկ կարգեցին ԱԻՆ նախարար Արմեն Փամբուկչյանին, որը լինելու է ՔՊ նախընտրական շտաբի ղեկավարը:

Այս ֆոնին մարգարեական է դառնում «Իրավունք TV»-ի եթերում ազատամարտիկ ՆԱՐԵ ՍՈՍԵԻ հնչեցրած միտքը, թե համոզված է, որ Տիգրան Ավինյանն է ընտրվելու:

«Ժամանակին Այվազովսկին նախանձում էր Տիգրան Մուկուչյանին, հիմա ավելի «բեթարն» է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանը: Այնպես որ, ընտրության արդյունքները նկարելու են, Ավինյան Տիկոյի մորուքը նիսյա չեն խուզել: Խոսքս հիշեք», - ընդգծել էր նա:

Իսկ նիկոլականների շրջանակներում բոլորովին այլ ենթատեքստ են տեսնում Տիգրան Ավինյանի պասիվացման մեջ: Վերջինս գրեթե 10 օր առաջ հաղորդագրություն էր հրապարակել, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկել է քաղաքային բարեփոխումների հետ կապված հարցեր։ Քննարկումների առանցքն էլ եղել է Երեւանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելը՝ որպես պարեկային ոստիկանության ռեֆորմների շարունակություն։ Այն, որ նման հարցերը նախ ամերիկյան դեսպանատան հետ է քննարկվում, դեռ դնենք մի կողմ, սակայն հատկանշական է այն, որ նույնաբովանդակ հաղորդագրություն այդպես էլ տեղ չգտավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ո՛չ պաշտոնական ֆեյսբուքյան էջում, ո՛չ առավել եւս կայքում: Մինչդեռ Ավինյանը վստահաբար նշել էր, թե  դեսպանատան իրավապահ համագործակցության բաժնի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին ընդգծել է, որ դեսպանատունը պատրաստ է աջակցել համայնքին: Ըստ որոշակի ենթադրությունների, Ավինյանին այս կերպ դեսպանատունը փորձել է հասկացնել, որ «դաբռոյի» հետեւից գալու ժամանակը չէր, իսկ քաղաքապետի նաեւ իրենց սրտի թեկնածուն դառնալու համար պետք է հաղթահարել «քաստինգը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում