Ադրբեջանը շարունակում է Ղազանչեցոցի դեմ իրականացնել մշակութային ցեղասպանություն. արտահերթ զեկույց

Մշակութային

«Հայքի մշակույթի օմբուդսմեն» քաղաքացիական նախաձեռնությունն արտահերթ զեկույց է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությանը:

«2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը նախաձեռնեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կեղծ «վերականգնման» աշխատանքները, իրականում ոչ թե վերականգնելով, այլ խեղաթյուրելով ժառանգության հիմքում դրված ճշմարտացի գիտելիքը, պատմությունը եւ ապագան։ Լինելով մշակութային բացառիկ արժեքին հասցված անթույլատրելի վնասի գլխավոր եւ առաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, մի կողմ թողնելով սերունդների դեմ արված էթնիկ զտման հանցագործությունը, այսօր շարունակում է է՛լ ավելի վնասել առանց այդ էլ վիրավոր արժեքին։

Այո, ժառանգության պահպանության միջազգային հիմնարար սկզբունքները փաստում են, որ ժառանգության պահպանության համար, կարեւոր է վերջինիս ամբողջականության պահպանությունը, եւ ցանկացած տարր ու դետալ նույնքան կարեւոր է ժառանգության համար, որքան ինքնին ժառանգությունը։ Վերականգնման քողի տակ սքողելով պատմական ողջ ճշմարտությունը՝ Ադրբեջանը շարունակում է ցեղասպանել ոչ միայն մշակութային անձեռնմխելի արժեքը, այլեւ՝ հոգեկան ծանր տրավմայի ենթարկել Ղազանչեցոցն իրենց կյանքի ու հավատի անբաժանելի մաս համարող արցախահայությանն ու ամբողջ հայերին։

Իրականում, անթույլատրելի է ժառանգության ցանկացած վերափոխում, ցանկացած փոփոխություն, որը կարող է խաթարել վերջինիս իսկությունը, ամբողջականությունը եւ բացառիկությունը: Հիշեցնենք. 2020 թ. սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման ամենաակնհայտ դեպքերից մեկը կամ թերեւս ամենածավալայինը Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թ. հոկտեմբերի 8-ին ուղիղ նշանառությամբ հենց Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու երկուանգամյա
հրթիռակոծումն էր, ինչի հետեւանքով վնասվեցին 19-րդ դարի եկեղեցու գմբեթը եւ արտաքին ու ներքին մի շարք հատվածներ:

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը, բացի սովորութային օրենքներից, նաեւ անհանդուրժողականության ու ռասայական ատելության հիմքով ճանաչվելով անօրինական, արդեն դատապարտվել է ՄԱԿ-ի Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ: Հարձակումը կանխամտածված անօրինական, էթնիկ զտման հիմքով Ադրբեջանի կողմից իրականացվող պետական շարունակական քաղաքականության մաս են որակել նաեւ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ» ԵԽԽՎ 2021 թ. սեպտեմբերի 27-ի՝ 2391-րդ եւ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» 2022թ. մարտի 10-ի 2582-րդ բանաձեւերը»: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրխավորումն ուներ մեկ նպատակ՝ հարվածել Արցախի եւ ողջ հայության քրիստոնեական խորհրդանիշին, հարվածել Արցախի ժողովրդի ինքնությանը եւ հոգեբանական տրավմայի ենթարկել առանց այդ էլ խոցված հասարակությանը: Ի դեպ, պատերազմի ժամանակ Սուրբ
Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված կրկնակի հարվածի վերաբերյալ հարցին Ալիեւը պատասխանել է. «Մենք կասկածներ ունենք, որ դա կարող էին հայերն անել մեզ մեղադրելու համար»: Ավելին՝ նախագահը Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցին հարվածը համարել է «մեղադրանք», անվանել «կեղծ լուրեր» եւ «սեւ քարոզչություն»: Մեկ այլ հարցազրույցի ժամանակ նա պարզապես նսեմացրեց այն՝ որպես «շատ փոքր վնաս»: Համալիր պնդումներով կարող ենք փաստագրել, որ Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության հանդեպ սպանդի քաղաքականությունը չի սահմանափակվում միայն այն ոչնչացնելով, ավերելով եւ բռնության ենթարկելով. գոյություն ունի եւ լայնորեն գործադրվում է շատ ավելի վտանգավոր քաղաքականություն, որով, արտաքուստ
պահպանելով մշակութային ժառանգության հիմնական կառուցվածքը, օտարվում է դրանից ամենակարեւորը՝ բուն ինքնությունը, որի կորուստը հնարավոր է որոշ չափով բացատրելի դարձնել ժառանգության իսկության, ամբողջականության, մշակութային կարեւորության եւ բացառիկության միջազգային չափանիշների լուսաբանման միջոցով: Ժառանգության իսկության սկզբունքով կարող ենք փաստել, որ Ադրբեջանը, խեղաթյուրելով պատմական փաստերը, չեզոքացնում է ժառանգության իրական ավանդույթը՝ զրկելով այն իր իսկությունից, հայկական արժեքը վերագրելով այլ հանրույթի (Ղազանչեցոցը Ադրբեջանը համարում է ռուս ուղղափառ եկեղեցի), արժեքներն իրենց իրական տերերից՝ արցախահայ համայնքից օտարելով, որի կենսափորձին, գիտելիքներին ու հմտություններին
համապատասխան են դրանք ստեղծվելֈ Իսկության սկզբունքը թույլ է տալիս մեզ ասել, որ ճշմարիտ ու հավաստի պետք է լինի այն գիտելիքը, որը դրվում է ժառանգության հիմքում: Եվ պահպանությունն այս դեպքում չի ենթադրում լոկ արժեքի ֆիզիկական պահպանություն, այլ ներթափանցելով ոչ նյութական համակարգի հսկայական տիրույթ, գերազանցապես կապված է նախ եւ առաջ դրա ընկալման, նշանակության գիտակցման հետֈ Շուշիի Սուրբ
Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վրա ադրբեջանական հարձակումը բոլոր առումներով անօրինական էր, քանզի՝

1. մշակութային ժառանգությունը ռազմական նպատակներին ծառայեցնելը դեռեւս չի արդարացնում հակառակորդի կողմից դրա վրա հարձակումը. նման օգտագործմամբ մշակութային ժառանգությունը կարող է դառնալ ռազմական նպատակ հետապնդող թիրախ միայն այն դեպքում, եթե դրա ոչնչացումն արդյունավետ ներդրում կապահովի ռազմական գործողություններում,

2. մշակութային ժառանգությունը ռազմական նպատակ հետապնդող թիրախ կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե դրա ամբողջական կամ մասնակի ոչնչացումը, գրավումը կամ վնասազերծումը տվյալ պահին տիրող հանգամանքներում կապահովի ռազմական որոշակի առավելություն,

3. նույնիսկ եթե մշակութային ժառանժառանգության թիրախավորումը հետապնդում է ռազմական նպատակ, դրա վրա հարձակումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե նման ռազմական առավելություն ստանալու համար իրագործելի այլընտրանք չկա:

Այսպիսով՝ պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության 4 սովորութային սկզբունքների քննությունից հետեւում է, որ Ադրբեջանի զինված ուժերը պարտավոր էին հաշվի առնել, որ հարձակման ենթակա օբյեկտը չլիներ մշակութային արժեք՝ պարզելու դեպքում զերծ մնալով հարձակումից: Ադրբեջանը պարտավոր է հարգել ցանկացած մշակութային արժեք՝ անկախ դրա ծագումից եւ նշանակությունից, քանզի, համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքների, յուրաքանչյուր ժողովրդի մշակութային ժառանգություն իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ: Բացի այդ՝ ադրբեջանական զինված ուժերը պարտավոր էին նախազգուշական միջոցներ ձեռնարկել նախքան Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակում սկսելը, ինչը հնարավորություն կտար դուրս բերելու մշակութային ժառանգության արժեքավոր շարժական իրերն ու անվտանգ վայր տեղափոխելու մարդկանցֈ Նրանք պարտավոր էին գնահատել նույնիսկ հնարավոր պատահական վնասը, որը չափազանց մեծ կարող էր լինել ռազմական ակնկալվող առավելության հետ համեմատած: Պարզ է, որ Ադրբեջանի կողմից չէին տրվել նախազգուշացում եւ ողջամիտ ժամանակ, ինչը նա պարտավոր էր անել ըստ միջազգային սովորութային օրենքներիֈ Ադրբեջանական զինված ուժերի կողմից եկեղեցու գմբեթին երկու անգամ հասցված ճշգրիտ հարվածներն ապացուցեցին, որ իրականացված
գործողությունը դիտավորյալ եւ նպատակային հարձակում էր: Վստահաբար կարող ենք պնդել, որ, համաձայն «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի երկրորդ արձանագրության, նման հարձակումը ռազմական հանցագործություն է, ինչի համար թե՛ հրաման արձակողը, թե՛ կատարողները, ինչպես նաեւ՝ հարձակումը չկանխողները ենթակա են քրեական պատասխանատվության եւ կարող են դատապարտվել թե՛ միջազգային եւ թե՛ ազգային մակարդակներում: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակումը հարված էր հայկական ինքնությանը, քանզի մշակութային կառույցին հասցված վնասը չի կարող գնահատվել միայն նյութական վնասի առումով, այլ կարեւոր է ներքին՝ գաղափարական
արժեքը: Այս քայլով Ադրբեջանը ցույց տվեց իր անհանդուրժողականությունն արցախահայերի՝ ֆունդամենտալ նշանակության մշակութային արժեքների նկատմամբ, իսկ դա տանում է մշակութային ցեղասպանության, - ասված է հրապարակված զեկույցում:

https://iravunk.com/sim/?p=261398&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը