Սովորություններ, որոնց հրաժարվելուց անմիջապես հետո հաջողությունը Ձեզանից հեռու չի գնա

Ախ կանայք

Ինչն է խանգարում մարդուն հասնել բարձր արդյունքների։ Ամենից հաճախ պատճառը թաքնված է միայն որոշ սովորությունների մեջ, որոնք դանդաղեղնում են հաջողության հասնելու քայլերը։

Որքան շուտ դրանցից հրաժարվեք, այնքան ավելի արագ կընթանաք դեպի ձեր նպատակ։ Մի մոռացեք, որ փոքր քայլերը տանում են դեպի մեծ հաջողություն:

 

Խուսափում պատասխանատվությունից

Եթե բոլոր անհաջողությունների համար մեղադրում եք ինչ-որ մեկին և ինչ-որ բանի, հաջողությունը ձեզ մոտ շուտ չի գա: Այս կերպ դուք փորձում եք ողջ պատասխանատվությունը գցել այլ մարդկանց կամ հանգամանքների վրա:

Փոխարենը սովորեք ընդունել ձեր պարտությունները, դասեր քաղել դրանցից: Միայն ձեր սեփական սխալների վրա կարող եք հաջողության ճանապարհը հարթել:

Փողերի վատնում

Չմտածված ծախսերը հաստատ ձեզ չեն բերի ցանկալի արդյունքի։ Այո, փողը միշտ պետք է լինի շրջանառության մեջ։ Բայց դա վերաբերում է մանրակրկիտ մտածված ներդրումներին։ Սովորեք հետևել եկամուտներին ու ծախսերը, հաշվարկել յուրաքանչյուր գնման նպատակահարմարությանը: Երբեմն թվում է, թե 1000 դրամը ոչինչ չի լուծում. նման պահերին հիշեք, որ հարստությունը կուտակվում է լումաներից։

Աշխատանք բազմաֆունկցիոնալ միջավայրում

Սա հմտություն է, որը բոլոր գործատուները ցանկանում են իրենց աշխատակիցներից: Ցավոք սրտի, այն անիրատեսական է․ կտուժի կամ որակը կամ քանակը։ Մարդը չի կարող երկար ժամանակ կատարելապես լուծել բոլոր խնդիրները՝ առանց ինքն իրեն վնասելու։ Ի վերջո, դա կհանգեցնի հոգնածության, սթրեսի և նույնիսկ մոտիվացիայի կորստի: Նպատակներն ու հարցերը դասակարգե՛ք ըստ կարևորության և հրատապության: Դրանց միջև անպայման ընդմիջումներ արեք:

Հիասթափություն գովասանքի բացակայությունից

600x400

Որոշ մարդիկ մանկուց սովոր են, որ իրենց յուրաքանչյուր գործողություն պետք է գովաբանվի ուրիշների կողմից: Մի կողմից, սա մարդկային բնավորության շատ իրական գիծ է: Մյուս կողմից, այն խոսում է ցածր ինքնագնահատականի և ինֆանտիլիզմի մասին։

Մարդը կարող է կանգ առնել հաջողության ճանապարհին, քանի որ միջանկյալ արդյունքների վերաբերյալ հավանության խոսքեր է ակնկալում: Փորձեք կենտրոնանալ միայն ձեր զգացմունքների վրա, մի ընկեք ուրիշներից կախվածության մեջ։ Հիշեք, թե ինչու եք սկսել ամեն ինչ՝ ձեր սեփական նպատակի համար, և ոչ թե ուրիշի գովասանքի, այնպես չէ՞:

Նեղացվածություն և նախանձ

Մանկական վարքի հերթական դրսեւորումը. հաջողության ճանապարհը ուղիղ և հարթ չէ: Ճանապարհին կարող են լինել անհաջողություններ, անբարեխիղճ մարդիկ, վտանգավոր իրավիճակներ։ Եթե կենտրոնանաք միայն բացասական կողմի վրա, ապա նպատակին հասնելը շատ ավելի դժվար կդառնա։ Մի նախանձեք որևէ մեկին, քանի որ չգիտեք այդ մարդու անցած ողջ ճանապարհը: Պետք չէ նեղանալ, քանի որ այս զգացմունքները խանգարում են մրցակցից առաջ անցնելու ձեր ցանկությանը: Հարկավոր է դժվար իրավիճակներից եզրակացություններ անել և փնտրել դրանց լուծման ուղիները:

Անշնորհակալ լինել

Մարդիկ, ովքեր ժլատ են «շնորհակալություն», «գնահատում եմ ձեր օգնությունը», «գնահատում եմ ձեր խորհուրդը» բառերն արտաբերելիս, ավելի դժվար են հաջողության հասնում։ Գաղտնիքն այն է, որ երախտագիտության մեջ կա որոշակի էներգիա, որը պաշտպանում է անհաջողություններից և վատ մարդկանցից։ Միշտ ընդունեք յուրաքանչյուր մարդու օգնությունը, ով իր ժամանակը ծախսել է ձեզ նպատակին ավելի մոտենալու համար: Դուք պետք է շնորհակալություն հայտնեք ոչ միայն ակնառու բանի, այլև փոքրիկ խորհուրդների համար։

Ծուլանալ

Պարբերաբար հանգստանալ և ոչինչ չանել նույնիսկ օգտակար է։ Բայց եթե այն վերածվել է սովորության, ապա դա առաջին ահազանգն է, որ հաջողությունը ձեզնից փախչում է: Փորձեք ձեր ժամանակն ու էներգիան բաշխել այնպես, որ ամեն օր բավարար էներգիա ունենաք։

https://iravunk.com/sim/?p=261391&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան