«Ժողովուրդ». Մարության Հայկին համոզում են. դեռ չի ուզում
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի շրջապատի որոշ ներկայացուցիչներ ջանք չեն խնայում համոզելու, որպեսզի վերջինս հայտարարի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին: Ըստ մեզ հասած լուրերի՝ այս առումով հատկապես ակտիվ են նրա նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանն ու Արտակ Գասպարյանը՝ Արտաչոկը, որը նախկին «կավեենշիկ» է ու հայտնի է Ռուսաստանում իր կապերով (նա կարճ ժամանակ զբաղեցրել է նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը):
Ըստ շրջանառվող լուրերի՝ Հայկի քաղաքական թիմի ու ավագանու նույնիսկ նախնական ցուցակ կազմելու հարցում են դժվարանում. գործընթացն ընթանում է շատ դանդաղ ու անհաջող. նույնիսկ Մարությանի շնորհիվ հանկարծ լուրջ պաշտոն ստացած մարդիկ են ցրվել տարբեր կողմեր ու չեն ցանկանում կոմֆորտ գոտուց դուրս գալ եւ դառնալ ընդդիմություն այս իշխանություններին, կարճ ասած՝ «թռել են Հայկի թիմից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

