«Փաստ». Վիտալի Բալասանյանի թեման ուռճացված է
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի ԱԽ նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները ասեկոսեների ու տարբեր «ֆեյք-նյուզերի» միջոցով ուռճացրել են այն ապրանքատեսակներն ու դրանց քանակը, որոնք հայտնաբերվել են Բալասանյանի տան խուզարկության ժամանակ:
Ավելին, արցախյան մեր աղբյուրը հայտնում է, որ եղել են կոնկրետ ապրանքներ ու զինատեսակներ, որոնք համապատասխան հրամաններով են կարգավորվել, և դրա մասին տեղյակ են եղել իշխանության վերին էշելոններում: Ի դեպ, մեզ հայտնի է դարձել նաև, որ Արցախում շատ տարօրինակ է դիտվել այն հանգամանքը, որ Արցախի ներսում տեղի ունեցած անախորժ իրավիճակի վերաբերյալ նախագահ Արայիկ Հարությունյանը օպերատիվ զեկուցել է իր շեֆին՝ Նիկոլ Փաշինյանին։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

