Հայաստան, ես լավ նորություն եմ բերել ձեզ. Սնուփ Դոգ

Մշակութային
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 23-ին իր առաջին հայաստանյան համերգը կունենա ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն՝ առանց անուն տալու ընդգծելով, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը:
 
Սնուփ Դոգը, որը դեռեւս դպրոցական տարիներին «Crip» կոչվող գանգստերական խմբավորման անդամ է եղել, իսկ դպրոցն ավարտելուց կարճ ժամանակ անց՝ ձերբակալվել է ապօրինաբար կոկային պահելու մեղադրանքով եւ ենթարկվել կալանքի, ապա 1992 թվականին բանտից դուրս գալով՝ սկսել է երգել, ինսագրամյան իր էջում ուղերձով է հանդես եկել:
 
«Հայաստան, ես լավ նորություն եմ բերել ձեզ։ Շուտով կգամ ձեր գեղեցիկ քաղաք՝ Երեւան, որտեղ սեպտեմբերի 23-ին ելույթ կունենամ հատուկ շոուի ընթացքում»,-նշել է ռեփերը: Նա նաեւ հավելել է, որ տեղյակ է հայերի հյուրասիրության մասին եւ անհամբերությամբ է սպասում այս հանդիպմանը։ 
 
Նշենք, որ այս համերգի համար կառավարությունը հատկացրել է 23 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչին անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության քաղխորհդրի անդամ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ գրել է. «23 միլիոն դոլարով, որը Նիկոլի իշխանությունը պետական գանձարանից պետք է հատկացնի համերգին, հնարավոր է Արցախից տեղահանված նվազագույնը 230 ընտանիքի ապահովել բնակարանով... Արցախ, դու կդիմանաս, կարեւորը մենք ստեղ մեգաաստղ ենք ընդունում: Հակահայկական իշխանություն... Սրիկաների իշխանություն»:
 
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=261367&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը