Արայիկ Հարությունյանի կողմից անոնսավորված Հայաստան եկող մեգաաստղը Սնուփ Դոգն է

Մշակութային
Կառավարության աշխատակազմի ղեկավար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հայտարարել է, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը:
 
«Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարեւան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ ներկա գտնվելու այդ շոուներին: Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երեւանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին: Welcome to Yerevan, dear STAR!!!», - գրել է նա:
 
Անդրադառնալով վերոնշյալին՝ «Հայրենիք» կուսակցության քաղխորհդրի անդամ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆՆ ընդգծել է. «Դե ի՞նչ ասեմ, Արցախում 120.000 մարդ ծայրահեղ վիճակում է, իսկ Նիկոլի կառավարությունը հանգիստ կարող է շուրջ 23 միլիոն դոլար հատկացնել ու, օրինակ՝ Սնուփ Դոգին կամ համանման այլ աստղի բերել Հայաստան: Ի դեպ, որեւէ պատահական բան չեմ գրել: Կառավարության այդպիսի նախագիծ վաղուց է շրջանառվում: Իսկ Արայիկ Հարությունյանը այդ STAR-ի անունը չի նշում, քանի որ ինքն էլ այս պահին չգիտի, թե ում են բերելու (Սնուփ Դոգին կամ համանման այլ արտիստ), բայց արդեն 23 միլիոն դոլար են հատկացրել: Ճիշտ եք անում, ամեն հնարավորն արեք, որ աշխարհը չհավատա Ացախում տիրող ծայրահեղ վիճակին: Դուք ատում եք Արցախն ու արցախցուն»:
 
«Իրավունքի» տեղեկություններով՝ Արսեն Բաբայանը ոչ թե որեւէ պատահական բան չի գրել, այլ խփել է ուղիղ նշանակետին, որովհետեւ հենց Սնուփ Դոգն էլ ժամանում է Հայաստան: Նա սեպտեմբերի 23-ին իր առաջին համերգը կունենա Երեւանում՝ Հրազդան մարզադաշտում: Նշենք, որ ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգն դեռեւս դպրոցական տարիներին եղել է «Crip» կոչվող գանգստերական խմբավորման անդամ։ Դպրոցն ավարտելուց կարճ ժամանակ անց՝ ձերբակալվել է ապօրինաբար կոկային պահելու մեղադրանքով եւ ենթարկվել վեցամսյա կալանքի։ Բրոդուսի երաժշտական կարիերան սկսել է 1992 թվականին, երբ բանտից դուրս գալուց հետո:
 
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=261366&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը