Ուկրաինական պատերազմը տալիս է նաեւ արցախյան հակամարտության հանգուցալուծումը

Վերլուծություն

Քա­ղա­քա­գետ Ստա­նիս­լավ Տա­րա­սո­վը նա­խօ­րե­ին մեկ կա­րե­ւոր միտք եւս (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=261364&l=am) ներ­կա­յաց­րեց, ո­րը եւս գա­լիս է հաս­տա­տե­լու, որ Ա­լի­ե­ւը ժա­մա­նա­կի հետ կապ­ված ի­րոք լուրջ խնդիր ու­նի: «Ադրբե­ջա­նը շտա­պում է: Տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, որ նա վա­խե­նում է, որ ա­պա­գա­յում Ռու­սաս­տա­նի եւ Ուկ­րա­ի­նա­յի մի­ջեւ հնա­րա­վոր խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րում Ղա­րա­բա­ղի խնդի­րը կնե­րառ­վի Ռու­սաս­տա­նի եւ Ա­րեւ­մուտ­քի մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կա­ռուց­ման ընդ­հա­նուր պայ­մա­նագ­րում: Եվ քա­նի դեռ չի ա­վարտ­վել  ուկ­րա­ի­նա­կան հա­կա­մար­տու­թյու­նը, Բա­քուն ցան­կա­նում է ամ­րապն­դել իր դիր­քե­րը… Ուկ­րա­ի­նա­յի ուղ­ղու­թյամբ Ռու­սաս­տա­նի հաղ­թա­նա­կը կհան­գեց­նի նրան, որ Մոսկ­վան պար­զա­պես կսրբի Ա­րեւ­մուտ­քը Կով­կա­սից ցան­կա­ցած տար­բե­րա­կով, ո­րը նա վտան­գա­վոր է հա­մա­րում»:

Այն, որ մեր տա­րա­ծաշր­ջա­նա­յին գոր­ծըն­թաց­նե­րի հան­գու­ցա­լու­ծումն ու­ղիղ կապ ու­նի ուկ­րա­ի­նա­կան հա­կա­մար­տու­թյան, այն է` ռուս-ամե­րի­կյան այս­քան սրված հա­կա­մար­տու­թյան հետ, հայտ­նի բան է: Նա­խօ­րե­ին էլ, այդ­քան աղմ­կա­հա­րույց ա­սու­լի­սից պարզ­վեց, որ ան­գամ Նի­կոլն է գի­տակ­ցում այդ փաս­տը: Թե ինչ­պես է գնա­հա­տում ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի ըն­թաց­քը, դա ար­դեն այլ հարց է…

Ա­մեն դեպ­քում, այս օ­րե­րին ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մում եւս հան­գու­ցա­լուծ­ման փուլ է, ո­րը շատ ա­վե­լի կան­խա­տե­սե­լի կդարձ­նի ա­պա­գան: Այս­պես, նա­խօ­րե­ին նա­եւ New York Times-ն ար­ձա­նագ­րեց, որ Կի­ե­ւը Վա­շինգ­տո­նին տե­ղե­կաց­րել է Ուկ­րա­ի­նա­յի Զին­ված ու­ժե­րի նոր մասշ­տա­բա­յին հար­ձա­կում սկսե­լու մա­սին ռազ­մա­ճա­կա­տի մի քա­նի հատ­ված­նե­րում, ո­րոն­ցից հիմ­նա­կա­նը մնում է Զա­պո­րո­ժիեն: Ռու­սա­կան պաշտ­պա­նու­թյան ճեղք­ման դեպ­քում դա թույլ կտա Ուկ­րա­ի­նա­յի Զին­ված ու­ժե­րին շարժ­վել դե­պի Տոկ­մակ-Մե­լի­տո­պոլ-Ազո­վի ծո­վի ուղ­ղու­թյամբ: Մի­ա­ժա­մա­նակ NYT-ը, վկա­յա­կո­չե­լով Պեն­տա­գո­նի աղ­բյուր­նե­րին, հայտ­նեց, որ Կի­ե­ւը մար­տի է դուրս բե­րել գործ­նա­կա­նում այն բո­լոր ու­ժե­րը, ո­րոնք ի սկզբա­նե նա­խա­տես­ված է­ին «հա­կա­հար­ձակ­ման» հա­մար, սա­կայն դեռ չէ­ին գոր­ծադր­վել: «Սա հիմ­նա­կան փոր­ձու­թյունն է»,-ներկայացրեց ընդ­հա­նուր պատ­կե­րը NYT-ի պեն­տա­գո­նյան զրու­ցակ­ցը, եւ նա մի­ան­շա­նակ ճիշտ է:

Ա­մե­րի­կյան ա­ռանց­քա­յին քա­րոզ­չա­մի­ջո­ցի տե­ղե­կատ­վու­թյու­նը նույ­նիսկ մի փոքր ու­շա­ցած էր. նա­խօ­րե­ին ուկ­րա­ի­նա­կան ու­ժերն ի­րոք ան­ցան մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման Զա­պո­րո­ժիե­ում: Ընդ ո­րում, մար­տե­րի ա­ռա­ջին եր­կու օ­րե­րի դրու­թյամբ, չնա­յե­լով հսկա­յա­կան կո­րուստ­նե­րին, ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում էր հար­ձա­կու­մը: Իսկ կո­րուստ­ներն ի­րոք հսկա­յա­կան են. առա­ջին օր­վա դրու­թյամբ ար­դեն կոնկ­րետ փաս­տեր կա­յին Ուկ­րա­ի­նա­յի` ՆԱ­ՏՕ-ական տաս­նյակ տան­կե­րի եւ ԲՄՊ-նե­րի ոչն­չաց­ման մա­սին մի­այն Օ­րե­խո­վո­յի ուղ­ղու­թյամբ:

Ա­մեն դեպ­քում, Կի­ե­ւի կող­մից մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման գնա­լու այս քայ­լը սպաս­ված էր, թե­եւ ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կի գլխա­վոր հրա­մա­նա­տար Զա­լուժ­նին ար­դեն նա­եւ հրա­պա­րա­կավ էր սկսել հոր­դո­րել նա­խա­գահ Զե­լենս­կուն, չա­նել այդ քայ­լը: Սա­կայն քիչ չէին նա­եւ պնդում­նե­րը, որ ՆԱ­ՏՕ-ի վեր­ջին գա­գա­թա­ժո­ղո­վում Վա­շինգ­տո­նը Զե­լենս­կու ա­ռաջ վերջ­նա­գիր էր դրել` կա՛մ ա­պա­հո­վում են ռազ­մա­կան ար­դյունք­ներ, կա՛մ ար­դեն ա­մե­րի­կյան նոր բյու­ջե­ով Ուկ­րա­ի­նան կկանգ­նի ֆի­նան­սա­վոր­ման է­ա­կան կրճատ­ման փաս­տի ա­ռաջ: Ընդ ո­րում, սա այն դեպ­քում, երբ նույն ա­մե­րի­կյան փոր­ձա­գի­տա­կան աղ­բյուր­ներն են Զա­լուժ­նի­ի օ­րի­նա­կով բաց տեքս­տով խո­սում այն հե­ռան­կար­նե­րի մա­սին, ո­րոնք կա­ռա­ջա­նան, ե­թե հա­կա­հար­ձակ­ման այս փու­լը եւս ձա­խող­վի: Օ­րի­նակ, Պեն­տա­գո­նի ղե­կա­վա­րի նախ­կին խորհր­դա­կան, գնդա­պետ Դուգ­լաս Մակգ­րե­գո­րի գնա­հատ­մամբ` ե­թե ​​Ուկ­րա­ի­նա­յի զին­ված ու­ժե­րը փոր­ձեն անց­նել հար­ձակ­ման, նրանք կա­րող են կորց­նել մնա­ցած բո­լոր բրի­գադ­նե­րը: «Ուկրա­ի­նա­կան զոր­քե­րը ան­հե­տա­նում են մեր աչ­քի ա­ռաջ … Ե­թե նրանք շա­րու­նա­կեն հա­կա­հար­ձա­կու­մը, ա­պա մնա­ցած ու­ժե­րը կոչն­չաց­վեն: Այդ դեպ­քում Կի­ե­ւին ո­չինչ չի մնա»,- ա­սաց նա:

Գնդա­պետն, ի­հար­կե, չի սխալ­վում. այն կո­րուստ­նե­րը, ո­րոնք կա­րող է կրել ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը, լրաց­նել դժվար թե հնա­րա­վոր լի­նի: Մի­ա­ժա­մա­նակ, գո­նե նախ­նա­կան տպա­վո­րու­թյամբ, հենց կո­րուստ­ներն էլ լի­նե­լու են ա­մե­նա­հա­վա­նա­կան ել­քը: Ա­մեն դեպ­քում, գնալ բո­լոր ու­ժե­րի կի­րառ­մամբ հար­ձակ­ման, այս­պես ա­սենք, քիչ հե­ռան­կա­րա­յին է, երբ նախ` հար­ձակ­ման հատ­վա­ծում ռուս­նե­րը մի շարք ա­ռանց­քա­յին պա­րա­մետ­րե­րով ու­նեն բա­ցար­ձակ ա­ռա­վե­լու­թյուն, նա­եւ ընդ­հա­նուր ռազ­մա­ճա­կա­տի հյու­սի­սում` Խար­կո­վի ուղ­ղու­թյամբ ռու­սա­կան բա­նակն է հա­ջող հար­ձակ­ման մեջ, նա­եւ Կի­ե­ւի գլխին` «բե­լա­ռու­սա­կան պատշ­գամ­բում» նստած է «Վագ­նե­րը» եւ Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան ու­ժե­րը, իսկ ռուս­նե­րը ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով ողջ Ուկ­րա­ի­նան պա­հում են հրթի­ռա­յին հար­վա­ծի տակ (նա­խօ­րե­ին մի­ան­գա­մից 10 «Կին­ժալ» ար­ձակ­վեց)…

Ա­մեն դեպ­քում, ուկ­րա­ի­նա­կան այս հա­կա­հա­րձակու­մը, որ­տեղ շատ ա­վե­լի հա­վա­նա­կան է թվում ռուս­նե­րի հա­ջո­ղու­թյու­նը, կա­րող է դառ­նալ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի վերջ­նար­դյուն­քը մատ­նան­շող հստակ կե­տը: Եվ սա բա­ցար­ձակ ցու­ցիչ կլի­նի նա­եւ Ա­լի­ե­ւի ու Նի­կո­լի հա­մար: Եվ այդ դեպ­քում ե­ռա­կողմ գա­գա­թա­ժո­ղո­վը եւս կու­նե­նա Տա­րա­սո­վի ակ­նար­կած ար­դյուն­քը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում