Օլիմպիական փառատոն. Համլետ Մանուկյանը` ոսկե մեդալակիր
ՍպորտՍլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպայի երիտասարդական Օլիմպիական փառատոնում հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ նվաճեց։
Հայաստանի ներկայացուցիչը լավագույն արդյունքը ցույց տվեց օղակներ վարժությունում՝ վաստակելով 13.666 միավոր: Նույն վարժությունում Մամիկոն Խաչատրյանը 12.800 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը:


