Մեր գրական հարաբերությունները ռուս գրողների հետ հիմք են դարձել երկու ժողովուրդների իսկական բարեկամության. ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է Համահայկական գրողների միության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնաժողովի նախագահ, գրականագետ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻ հետ:

— Երկար տարիներ դասավանդել եք ռուս գրականության պատմություն, ի՞նչ եք կարծում` այսօր մեր երկրում գրական կապերը ՌԴ-ի հետ ի՞նչ մակարդակի վրա են:

Մշակութային կապերը որեւէ երկրի հետ միջպետական հարաբերությունների բաղկացուցիչ մասն են: Դրանց առկայությունը կարող է լուրջ հիմք հանդիսանալ պետությունների դաշնակցային հարաբերությունների համար, իսկ բացակայությունը կամ խաթարումը ստույգ նշանն են պետական հարաբերությունների խզման: Մեզանում իրականացվող սխալ մշակութային քաղաքականության հետեւանքով այսօր ականատեսն ենք հայ-ռուսական հարաբերությունների իսկական ճգնաժամի: Մի բան ակնհայտ է՝ երբեք եւ ոչ մի դեպքում հայ ազգային քաղաքականության մեջ հակառուսականությունը տեղ պիտի չունենա: Նախ՝ մենք գործ ունենք ռուս մեծ մշակույթի հետ, որը դարեր շարունակ եղել է մեզ համար հարազատ եւ մոտ՝ ուղղակիորեն կապված մեր պատմության հետ: Ապա՝ վարպետորեն իրականացվող դիվանագիտական աշխատանքը հայ-ռուսական հարաբերությունները կարող է դարձնել մեծապես շահավետ մեր ազգային նպատակների իրականացման համար: Ժամանակի հրամայականն է սերտ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ, սակայն դա պետք է անել համադրելով, այլ ոչ թե հակադրվելով պատմականորեն առկա ավանդական կապերին Ռուսաստանի հետ:

— Հայ-ռուսական գրական բարեկամության ո՞ր ժամանակաշրջանը կառանձնացնեիք:

— Սերտ գրական հարաբերությունները ռուս գրողների հետ հատկապես 20-րդ դարասկզբին հիմք դարձան իսկական բարեկամության երկու ժողովուրդների միջեւ: Այդ հարաբերությունների ակունքում բանաստեղծ Վահան Տերյանն էր, ով ծավալել էր ակտիվ մշակութային գործունեություն հայ-ռուսական գրական կապերի զարգացման ուղղությամբ: Այդ մեծ աշխատանքի արդյունքում ծնվեց հռչակավոր «Հայաստանի պոեզիան» անթոլոգիան՝ մեր ժողովրդի մեծ բարեկամ Վալերի Բրյուսովի խմբագրությամբ: Մշակութային այս ձեռնարկը հանրահռչակումն էր հայ նոր եւ միջնադարյան հանճարեղ գրականության՝ այդպես մեր մշակույթի հետ կապվեցին դարի խոշորագույն բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը, այնուհետեւ՝ Ս. Գորոդեցկին, Աննա Ախմատովան, Օսիպ Մանդելշտամը, Վերա Զվյագինցեւան եւ շատ-շատերը… Արդյունքը շատ շահեկան էր մեր ժողովրդի համար՝ Արցախյան շարժման հենց սկզբում ձեւավորվեց ռուս մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեն՝ ամուր թիկունք դառնալով մեր ազատագրական պայքարի համար: Այսպես հաղթեցինք Արցախյան ազատամարտում: Շարունակությունը եղավ մեզ համար ողբերգության պատմություն: Քանդվեցին հայ-ռուսական մշակութային կապերը, խաթարվեցին նաեւ մեր միջպետական հարաբերությունները: Այս ամենի վերջաբանն էր 44-օրյա աղետալի պատերազմը:

— Ամենահայասեր գրողը, ըստ Ձեզ, ռուսական մտավորականության մեջ ո՞վ էր:

— Ամբողջ 20-րդ դարը հայ-ռուսական հարաբերությունների սերտացման շրջան էր, որտեղ հատկապես կուզեմ առանձնացնել Վալերի Բրյուսովին, Սերգեյ Գորոդեցկուն, իսկ Օսիպ Մանդելշտամը գրավոր լեզվով հավերժացրեց հայկական Շուշիի ավերակումը ադրբեջանցի հրոսակների կողմից: Այն, ինչ արեց Օսիպ Մանդելշտամը, միայն գրական ստեղծագործություն չէ, այլ քաղաքական մի փաստաթուղթ, որ պարտավոր ենք դնել բանակցությունների սեղանին: Եվ երբ մենք դա անենք, հակաճառող անգամ չենք ունենա, քանի որ ռուս հանճարեղ գրողը՝ Մանդելշտամը, համաշխարհային հեղինակություն է այսօր, եւ գրել է իր աչքով տեսածի մասին: Եվ նման քաղաքական փաստաթղթեր հազարներով կարող ենք ցույց տալ ռուս մեծ գրականության մեջ:

— Դպրոցական երեխաներին գրական ճաշակ ձեւավորելու համար ռուս եւ հայ գրողներից հատկապես ո՞ր գրքերը խորհուրդ կտաք կարդալ:

— Համահայկական գրողների միությունը սկսել է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը, որի մեկնարկը կտրվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Հայ գրողներից խորհուրդ եմ տալիս կարդալ Աբովյանի հանճարեղ «Վերք Հայաստանին», Րաֆֆու «Սամվել», «Խենթը», «Կայծեր» վեպերը, Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», Ստեփան Զորյանի «Պապ թագավորը», «Հայոց բերդը», Վարդան Գրիգորյանի «Կարմիր լիալուսին» վեպը եւ Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջը»: Ժամանակակից հեղինակներից առայժմ կտամ երեք անուն՝ Տարոն Գլակ «Երկիր իմ», Դավիթ Ասատրյան «Սիրո երաշտ», Սուսաննա Ղազարյան «Սե՛ր իմ, հայրենիք»: Ռուս գրողներից խորհուրդ եմ տալիս կարդալ աշխարհի մեծագույն գրող, հանճարեղ Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» վեպը: Հիշեցնեմ, որ հենց Դոստոեւսկին էր կոչ անում պատերազմ սկսել Թուրքիայի դեմ, գրավել Կոստանդնուպոլիսը, քանի որ թուրքը արժանի չէ անգամ սեփական պետություն ունենալու:

— Համահայկական գրողների միությունը ռուսական մշակույթի հետ գրական կապերը սերտացնելու համար ի՞նչ աշխատանքներ է տանում:

— 2015-ին մենք աննախադեպ ծրագիր սկսեցինք Ռուսաստանի գրողների միության հետ՝ Խանտի Մանսիյսկում սկսելով «Հայ մշակույթի օրեր» ծրագիրը, իսկ Երեւանում անցկացրինք «Յուգրայի մշակույթի օրեր»: Մեծ խանդավառություն էր տիրում Հայաստանում եւ Ռուսաստանում, անգամ երկու ֆիլմ նկարեցինք: Բայց 2018-ին, երբ ռուս գրողների պատվիրակությունը ժամանեց Հայաստան, մեր կառավարությունից ոչ մի աջակցություն չստացանք՝ մեր հյուրերին պատշաճ դիմավորելու համար: Այսպես դադարեց այնքան խոստումնալից մեր ծրագիրը: Այն տարիներին ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը հենց նախարարությունում ինձ խստորեն հանդիմանեց Ռուսաստանի գրադարանային ցանցի հետ իմ հաստատած սերտ համագործակցության համար, որը նրա կարծիքով պատվաբեր չէր Հայաստանի համար: Ահա ինչու 2020 թվականի պատերազմում եւ այսօր, երբ շրջափակված է մեր սուրբ Արցախը, երբ Ադրբեջանը փակել է կյանքի ճանապարհը դեպի Արցախ, ոչ մի մշակութային գործիչ Ռուսաստանից հանդես չեկավ ի պաշտպանություն Արցախի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=261304&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը