«Իրավունք» թերթի տպագիր համարներ

 Անտարբերությունը սպանում է սերը. ՇՊՌՈՏ

Շոու բիզնես

Վերջերս հայրենիքում էր երգչուհի ՇՊՌՈՏԸ: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ ամեն անգամ իր համար տոն է հայրենիք վերադառնալը, եւ երբ գալիս է, չի ուզում գնալ:

— Ի՞նչ տպավորություններ ստացաք այս անգամվա այցից:

— Ընտանիքիս հետ շատ լավ ժամանակ անցկացրի: Երբ հարազատներիս մոտ եմ լինում, ուղղակի, ուզում եմ մնալ տանը եւ վայելել նրանց ներկայությունն ու քաղցրությունը, վայելել մամայիս պատրաստած համեղ կերակուրները ու զբոսնել: Դա այն է, ինչ ինձ պակասում է ԱՄՆ-ում: Ինձ համար ամեն օրը տպավորիչ էր: Մայրիկիս, քրոջս եւ քրոջս դուստրերի հետ գիշերները խաղեր էինք խաղում: Հայկական արտադրանքի շատ հետաքրքիր խաղեր են հայտնվել, որ ինձ համար հաճելի անակնկալ էր: Ուղղակի երեխայի պես հասարակ բաների համար շատ էի ուրախանում:

— Հայ տղամարդկանց մասին արված Ձեր խիստ արտահայտությունից չէի՞ն նեղացել հայրենիքում:

— Իհարկե, նեղացան… Իրականում ես սիրում եմ հայ տղամարդկանց, մանավանդ` երբ որակ եմ նկատում: Ուղղակի հայ կանանցից հազարավոր նամակներ եմ ստանում, ովքեր չունեն հնարավորություն բարձրաձայնելու կին-տղամարդ հարաբերության խնդիրների մասին: Լռելը սխալ է: Եվ ես իմ կյանքի փորձից ու սխալներից կիսվում եմ նրանց հետ: Մենք, իհարկե, ունենք հիասքանչ տղամարդիկ, ովքեր այսօր սահման են պահում, ովքեր վերադարձել են պատերազմից եւ փորձում են շարունակել ապրել: Ես ուղղակի չեմ սիրում անհավասարություն: Գիտակցում եմ, որ շատ անգամ կոպիտ եմ խոսում, բայց խնդրի վրա լույս վառելու միակ միջոցը կոպիտ խոսելն է: Ես իդեալական չեմ եւ ունեմ շատ սխալներ: Ուղղակի ուզում եմ, որ իմ ժողովուրդն անտարբեր չլինի ընտանեկան խնդիրների հանդեպ: Կարծում եմ` մի ծաղկով գարուն չի գա: Այսօր մենք կարիք ունենք փոխվելու, եւ ես պետք է սկսեմ ինձնից: Այն տղամարդիկ, ովքեր հավատարիմ եւ հայրենասեր են, թող իրենց վրա չվերցնեն իմ ասած խոսքերը: Ես երբեք չեմ ուզեցել նեղացնել նրանց: Բայց մի այսպիսի խոսք կա` ճիշտ խոսացողի գլուխը միշտ ծակ է:

— Դուք հավատո՞ւմ եք անդավաճան սիրո գաղափարին:

— Ես հավատում եմ, որ միայն Աստծո շնորհիվ հնարավոր է սիրել եւ այդ սերը մաքուր պահել: Դժվարություններ միշտ էլ կլինեն, բայց անտարբերությունը սպանում է սերը:

— Ինչպիսի՞ ընտանիք կցանկանայիք կազմել:

— Շատ կուզենայի ունենալ Առաքելական եկեղեցուն հետեւող եւ ազգային արժեքներ ունեցող ընտանիք:

— Ի՞նչը կարող է Ձեզ երջանկացնել:

— Չնայած փոքր բաներից էլ երջանկանում եմ, բայց, իհարկե, ինձ շատ կերջանկացնի ընտանիքը եւ երեխան:

— Հայկական ավանդական կարծրատիպերից ո՞րը չեք ընդունում:

— Այսօր ես շատ հարգում եմ ընտանիքի գաղափարը, բայց եթե կա անհավասարություն, չեմ ընդունում: Ընդունում եմ, որ ընտանիքում տղամարդը գլուխն է, իսկ կինը` սիրտը: Սակայն դա չի նշանակում, որ հայ տղամարդը կնոջը դավաճանելիս պետք է գլուխ գովի, բայց նաեւ կինն էլ պետք է լինի կանացի ու սովորի լռել, երբ վիճակը թեժ է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան