ՍՐԱՆՔ ՄԵ­ԼԻՔ ՖՐԱՆ­ԳՅՈՒ­ԼԻՆ Ե­ՐԱ­ՆԻ ԵՆ ՏԱ­ԼՈՒ

Վերլուծություն

Լրագ­րող­նե­րը բա­վա­կա­նին նեղն է­ին գցել գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նին վեր­ջի­նիս ա­սու­լի­սի ժա­մա­նակ: Հնչե­ցին զու­գա­հեռ­ներ պատ­մա­կան դա­վա­ճան մե­լիք Ֆրան­գյու­լի հետ, նա­և հարց հղվեց` կա­պի­տու­լյան­տը երբ որ մեռ­նի, նրա մա­հը բա­ցի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րից ու Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նից սգա­ցող­ներ կլի­նե՞ն: Ան­շուշտ կլի­նեն, բայց դրանք հա­յեր չեն լի­նի: Օ­րի­նակ` Էր­դո­ղա­նի և Ա­լի­և­ի հա­մար դա հաս­տատ ող­բեր­գու­թյուն կլի­նի: Մի­գու­ցե գտնվեն սգա­ցող­ներ նա­և «յան» ազ­գա­նու­նով չհայ տար­րե­րի մեջ, չնա­յած այդ կոն­տին­գեն­տը Լու­լո­ւի պես մի բան է, տեր է փնտրե­լու, որ դե­մը խո­նարհ­վի...

ԻՆՉ­ՊԵՍ Է ՆԻ­ԿՈ­ԼԸ ՓՈՐ­ՁՈՒՄ ՀԱ­ՎԵՐ­ԺԱՑ­ՆԵԼ ԻՐ Ա­ԹՈ­ՌԸ

Կա­պի­տու­լյանտն իր ա­սու­լի­սին փոր­ձում էր ի­րեն «սու­պեր­դե­մոկ­րա­տի» տեղ դնել, սա­կայն հա­ջորդ օ­րը սկսվե­ցին հար­ձա­կում­ներ խոս­քի ա­զա­տու­թյան դեմ: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է Ժուռ­նա­լիստ­նե­րի մի­ու­թյու­նը. «Փա­շի­նյա­նի՝ ժա­մեր տև­ած ա­սու­լի­սից հե­տո, ո­րի ըն­թաց­քում լրագ­րո­ղա­կան հա­մայնքն իր հար­ցե­րով ան­հար­մար ի­րա­վի­ճա­կում դրեց նրան՝ փաս­տարկ­ված հա­կա­դար­ձե­լով և զու­գա­հեռ­ներ անց­կաց­նե­լով մինչ 2018թ. հե­ղա­փո­խու­թյու­նը, պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում և այժմ նրա կող­մից հնչեց­ված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մի­ջև՝ հար­ցեր հնչեց­նե­լով նա­և ար­ցախ­ցի­նե­րի, 44-օրյա պա­տե­րազ­մում զոհ­ված­նե­րի ծնող­նե­րի և շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից, իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, իշ­խա­նա­մերձ շրջա­նակ­նե­րի, այս­պես կոչ­ված՝ կա­ռա­վա­րա­կան «ֆեյ­քե­րի ՊՈ­ԱԿ»-ի, կեղծ օգ­տա­տե­րե­րի, ինչ­պես նա­և իշ­խա­նու­թյուն­նե­րին հա­րող տար­բեր խմբե­րի, մեր­ձիշ­խա­նա­կան ֆեյք «լրատ­վա­մի­ջոց­նե­րի» (որոնք ան­գամ խմբագ­րա­կազմ չու­նեն)  ու ա­ռան­ձին ան­հատ­նե­րի կող­մից թի­րա­խա­վոր­վել են ա­սու­լի­սին մաս­նակ­ցած ո­րոշ լրագ­րող­ներ և մաս­նա­վո­րա­պես՝ New­Day.am կայ­քի հիմ­նա­դիր, լրագ­րող Ա­նի Գև­որ­գյանն ու Ara­vot.am կայ­քի լրագ­րող Հռիփ­սի­մե Ջե­բե­ջյա­նը: Տա­րա­տե­սակ սոց­ցան­ցա­յին է­ջե­րում տե­ղադր­վում են անգ­րա­գետ, սպառ­նա­լիք­նե­րով լե­ցուն գրա­ռում­ներ, այդ թվում՝ նրանց ըն­տա­նիք­նե­րին ուղղ­ված, իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նի խոս­նակ Նա­զե­լի Բաղ­դա­սա­րյանն էլ չի թաքց­նում, որ ի­րեն հանձ­նա­րար­ված է ա­մեն կերպ Հռիփ­սի­մե Ջե­բե­ջյա­նից ճշտել վեր­ջի­նիս ազ­գա­կա­նի հա­մա­րը, ո­րի ա­սե­լի­քը փո­խան­ցել էր լրագ­րո­ղը»:

Ինչ­պես կա­սեր ռու­սը` «Вот те­бе, ба­бушк­а, и Юрь­ев день», ընդ­հան­րա­պես խուն­տան հե­տև­ո­ղա­կա­նո­րեն փոր­ձում է օ­րենսդ­րա­կան մա­կար­դա­կով, քննչա­կան և դա­տա­կան ճնշում­նե­րով լռեց­նել լրագ­րող­նե­րին և լրատ­վա­մի­ջոց­նե­րին: Իսկ հի­մա ան­ցան ուղ­ղա­կի հաշ­վե­հար­դար­նե­րի սպառ­նա­լիք­նե­րի: Ժուռ­նա­լիստ­նե­րի մի­ու­թյունն ար­դա­րա­ցի­ո­րեն ար­ձա­նագ­րում է, որ. «Այս ա­մե­նի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը բա­ցա­ռա­պես կրում են իշ­խա­նու­թյուն­նե­րը, մաս­նա­վո­րա­պես՝ ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Դա­դա­րեց­րե՛ք ուղ­ղորդ­ված հե­տապն­դում­նե­րը, լրագ­րող­նե­րին և լրատ­վա­մի­ջոց­նե­րին թի­րա­խա­վո­րե­լը, կա­ռա­վա­րե՛ք ձեր բնազդ­նե­րը, վա­խե­րը, դա­դա­րեց­րե՛ք խմբա­կա­յին հար­ձա­կում­նե­րը լրագ­րող­նե­րի նկատ­մամբ. եր­բև­է ո­րև­է իշ­խա­նու­թյան չի հա­ջող­վել ու չի հա­ջող­վե­լու լռեց­նել ա­զատ խոս­քը»:

Սա­կայն սրանք իշ­խա­նու­թյուն չեն, այլ իշ­խա­նա­զավթ են, և 2018-ին ա­մեն ինչ ա­րել են, որ­պես­զի ձև­ա­վո­րեն ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կարգ: Ժուռ­նա­լիստ­նե­րի մի­ու­թյու­նը նա­և կոչ է ա­նում հա­սա­րա­կու­թյա­նը՝ չտրվել նպա­տա­կա­ուղղ­ված սադ­րանք­նե­րին, գի­տակ­ցել պա­հի լրջու­թյու­նը և սա­տար կանգ­նել լրագ­րո­ղա­կան հա­մայն­քին, պե­տու­թյա­նը, տեր կանգ­նել տե­ղե­կաց­ված լի­նե­լու ի­րենց ի­րա­վուն­քին: Դա ա­ռա­վել քան կա­րև­որ է, քան­զի խուն­տան ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի դեմ ինչ­պես ՀՀ-ում, այն­պես էլ Ար­ցա­խում վա­րում են իս­կա­կան տե­ղե­կատ­վա­կան-հո­գե­բա­նա­կան պա­տե­րազմ, կի­րա­ռե­լով մար­տա­կան քա­րոզ­չու­թյան բո­լոր հնարք­նե­րը: Սրանք քա­ղա­քա­ցուն պա­տե­րազ­մով ա­վե­լի շատ են վա­խեց­նում, քան նույ­նիսկ Ադր­բե­ջանն ու Թու­րքի­ան, և դա հաս­կա­նա­լի է` ըն­դա­մե­նը 11% վար­կա­նիշ ու­նե­ցող կա­ռա­վա­րիչ­նե­րի մի­ակ ա­պա­վե­նը վա­խի և հու­սա­հա­տու­թյան տա­րա­ծումն է: Կան նա­և հան­րա­յին հո­գե­բա­նու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ, ո­րոնք խան­գա­րում են հան­րա­յին ընդվզ­մա­նը:  Վեր­լու­ծե­լով, թե ինչ­պես են ազ­գերն ընկ­նում ի­րենց նա­խա­պա­շար­մունք­նե­րի և քա­րոզ­չու­թյան ծու­ղա­կը, իր «Ամբոխ­նե­րի դա­րաշր­ջա­նը» գրքում ֆրան­սի­ա­ցի հո­գե­բան և սո­ցի­ա­լա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի տե­սու­թյան հե­ղի­նակ Սերժ Մոս­կո­վի­սին գրել է. «Տոք­սիկ պո­զի­տի­վիզ­մը են­թադ­րում է ռե­ալ խնդիր­նե­րի ան­տե­սում այն­քան ժա­մա­նակ, մին­չև այդ խնդիր­նե­րը դառ­նում են ա­ղետ: Ա­ղետ­նե­րի հա­մա­տեքս­տում նման մո­տե­ցու­մը կա­րող է հան­գեց­նել սպառ­նա­լիք­նե­րին կամ ռիս­կե­րին ոչ ա­դեկ­վատ ար­ձա­գանք­ման, ինչ­պես նա­և հնա­րա­վոր բա­ցա­սա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ան­բա­վա­րար նա­խա­պատ­րաստ­մա­նը»: Որ­քան շատ մար­դիկ ան­տե­սեն սպառ­նա­լիք­նե­րը, այն­քան ա­վե­լի ա­րագ են նրանք ա­ճում. որ­քան մեծ է ա­ռօ­րյա կյան­քի վտան­գը, այն­քան զանգ­ված­ներն ա­վե­լի կու­րա­նում են դրա հան­դեպ: Ստեղծ­վում է մի ա­րա­տա­վոր շրջան, որն ան­խու­սա­փե­լի­ո­րեն հան­գեց­նում է սո­ցի­ա­լա­կան ա­ղե­տի:

Իսկ դե­պի ա­ղետ տա­նող ան­տես­վող հան­գա­մանք­նե­րի մեջ կա­պի­տու­լյան­տի ա­րա­տա­վոր ձգտումն է բա­վա­րա­րել Բաք­վի այն պա­հան­ջը, որ պի­տի ե­րաշ­խա­վոր­վի ա­զե­րի­նե­րի վե­րա­դար­ձը ՀՀ: Ա­լի­և­ի ա­խոր­ժա­կը 400 հա­զար է, և Նի­կո­լի թրքահ­պա­տակ խուն­տան Բաք­վից ոչ պա­կաս շա­հագր­գիռ պաշտ­պա­նում է դա Բրյու­սե­լում, Վա­շինգ­տո­նում և Մոսկ­վա­յում: Ու նման է, որ հենց «Օմե­գա» Ա­րա­բատ Միր­զո­յա­նի ան­դուլ ջան­քե­րով են Լավ­րո­վի խո­սույ­թում հայտն­վել վտան­գա­վոր բա­ներ և, ըստ Ար­ցա­խի ԱԳՆ-ի. «Ստե­փա­նա­կեր­տի և Բաք­վի մի­ջև երկ­խո­սու­թյան ռու­սա­կան կող­մի ա­ռա­ջար­կած տես­լա­կա­նը ար­տա­ցո­լում է մի­այն Ադր­բե­ջա­նի տե­սա­կե­տը: Նման մո­տե­ցու­մը կան­խո­րո­շում է հնա­րա­վոր երկ­խո­սու­թյան ար­դյուն­քը»: Նի­կո­լին շատ ձեռն­տու է ա­զե­րի­նե­րի բնա­կե­ցու­մը ՀՀ-ում, որ­պես լրա­ցու­ցիչ ընտ­րա­զանգ­վա­ծի` ե­թե ե­ղած զոմ­բի­ա­ցած ժե­խին գու­մար­վի 400 հա­զար ա­զե­րի­ա­կան քվե, ա­պա կստաց­վի Նի­կո­լի իշ­խա­նու­թյան հա­վեր­ժաց­ման բա­նա­ձև:

ԽՈՒՆ­ՏԱ­ՅԻ ՎԱ­ԽԸ «ՆԱԽ­ԿԻՆ­ՆԵ­ՐԻՑ» ԴԱՐ­ՁԵԼ Է ԽՈՒ­ՃԱ­ՊԱ­ՅԻՆ

Despan-Satan

Իր ա­ռա­ջին մաս­նա­գի­տու­թյամբ հեր­ձող բժիշկ Ար­մեն Ա­շո­տյա­նին կա­լա­նա­վո­րե­լով, քաղ­բան­տար­կյալ և օ­կու­պա­ցի­ոն ռե­ժի­մի ռազ­մա­գե­րի դարձ­նե­լով` խուն­տան չկա­րո­ղա­ցավ նրան լռեց­նել, ընդ­հա­կա­ռա­կը` բան­տախ­ցից նրա ձայնն ա­վե­լի բարձր է հնչում: ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը շա­րու­նա­կում է «հեր­ձել» Նի­կո­լի ստե­րը, «հեր­ձեց» նա­և վեր­ջին ա­սու­լի­սը «Նի­կո­լը. տե­ղա­կան «շուստ­րին», գլո­բալ «լո­խը» և պրծած մար­դը» հոդ­վա­ծով: Ա­շո­տյա­նը գրել է. «Մի­ան­գա­մից ա­սեմ, որ վեր­նագ­րի մեջ տեղ գտած ժար­գո­նա­յին բնո­րո­շում­նե­րը կապ­ված չեն ոչ այն վայ­րի յու­րա­հատ­կու­թյուն­նե­րի հետ, որ­տեղ հի­մա գտնվում եմ, ոչ էլ նպա­տակ ու­նեմ ա­վե­լի վի­րա­վո­րել Փա­շի­նյա­նին, այլ ըն­դա­մենն ա­սե­լի­քիս բո­վան­դա­կու­թյունն ա­ռա­վել ցայ­տուն նկա­րա­զար­դե­լու ստեղ­ծա­գոր­ծա­կան հնարք են: Նի­կո­լի հեր­թա­կան ա­սու­լի­սը ոչ մի­այն ա­վան­դա­կան կեղ­ծիք­նե­րի, վա­խե­րի, ստե­րի և բա­րո­յազր­կու­թյան, լրբու­թյան շա­րան է­ին, այ­լև ա­ռա­վել ցայ­տուն դարձ­րե­ցին այն վար­քա­կա­նո­նա­յին և քա­րոզ­չա­կան տրի­ա­դան, ո­րով Փա­շի­նյա­նը ներ­կա­յա­նում է հայ հա­սա­րա­կու­թյա­նը: Այդ տեխ­նո­լո­գի­ա­կան ե­ռյակն իր մեջ նե­րա­ռում է հե­տև­յալ 3 ուղ­ղու­թյուն­նե­րը` սվա­ղել ներ­քին խնդիր­նե­րը, «ду­ра­чок» ձև­ա­նալ ար­տա­քին հար­ցե­րում և հո­գու խոր­քում լի­նել ա­վարտ­ված, պրծած մարդ»: Այդ բո­լոր ե­րեք ուղ­ղու­թյուն­նե­րը ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը «հեր­ձել» է 16 կե­տե­րով` ճիշտ այն­պես, ինչ­պես ա­նում էր «լայ­վե­րով», սա­կայն այժմ դա թղթով և գրչով է: Ըն­դա­մե­նը մեկ կետ մեջ­բե­րենք. «Տա­րա­ծաշր­ջա­նում ժո­ղովր­դա­վա­րու­թյան Կա­մա­սուտ­րա­յի գու­րուն չի կա­րո­ղա­նում հո­դա­բաշխ բա­ցատ­րու­թյուն տալ, թե ին­չո՞ւ «քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հը» պար­բե­րա­բար շո­յում է նրա դե­մոկ­րա­տա­կան է­ռո­գեն զո­նա­նե­րը, բայց այդ­պես էլ գոր­ծուն և հստակ քայ­լե­րով մի­ջոց­ներ չի ձեռ­նար­կում այդ դե­մոք­րը­սի­ի սեքս-սիմ­վո­լին բռնա­բար Ա­լի­և­ից պաշտ­պա­նե­լու հա­մար: Լրիվ «Не ви­но­ва­тая я, он сам при­шёл» վի­ճակն է»:

Նման է, որ Սերժ Սարգ­սյա­նի բաց նա­մակն էլ սրանց ա­հա­վոր վա­խեց­րել է: Ու դա­տե­լով այդ վա­խե­րից` և՛ ար­տա­քին, և՛ ներ­քին հաս­ցե­ա­տե­րե­րին ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի մե­սիջ­նե­րը լավ էլ հա­սել են: Այ­լա­պես ին­չո՞ւ հա­մա­ցան­ցում ՔՊ-ի ֆեյ­քե­րի «կի­բեր­բա­նա­կը» և ար­տա­քին ա­գեն­տու­րա­նե­րի ռե­սուրս­նե­րը գրե­թե ա­մեն­ժա­մյա ռե­ժի­մով հիս­թե­րիկ վար­կա­բեկ­ման և զրպար­տու­թյան ար­շավ են ա­նում` դա հա­մե­մե­լով հայ­հո­յանք­նե­րով ու ա­նեծք­նե­րով: Ռսի ա­սած. «Либо крестик снимите, либо трусы оденьте», ար­դեն հասց­րել են մո­գո­նել ֆան­տաս­տիկ դա­վադ­րա­պաշ­տա­կան վար­կած­ներ: Դա­վադ­րա­պաշտ­նե­րին կա­րե­լի է խոր­հուրդ տալ ադ­րե­նոք­րո­մի նե­րար­կում­նե­րով ձեռք բե­րել նոր ե­րի­տա­սար­դու­թյուն: Ո՛չ, այդ նյու­թի մեկ գրա­մը 1,5 մի­լի­ոն դո­լար չէ, և այն ստա­նա­լու հա­մար ա­րյու­նոտ ծե­սեր պետք չեն, պար­զա­պես դե­ղատ­նից գնում եք ադ­րե­նա­լին, «Վեր­նի­սա­ժից» էլ` ո­րոշ քի­մի­ա­կան ռե­ակ­տիվ­ներ, և դե­ղա­գոր­ծա­կան ֆա­կուլ­տե­տի ցան­կա­ցած ու­սա­նող էլ ձեզ կբա­ցատ­րի, ինչ­պես ստա­նալ այդ «առաս­պե­լա­կան» նյու­թը ձեր խո­հա­նո­ցում կամ ավ­տոտ­նա­կում: Ֆեյք բա­ժա­նորդ­ներ և ֆեյք դի­տում­ներ գնե­լու վրա ձեր ծախ­սած փողն էլ նույ­նիսկ ՔՊ-ական պրե­մի­ա­նե­րից էլ ա­նար­դյու­նա­վետ է...

Հա, մեկ էլ հայտ­նի դար­ձավ, թե ու­մից է ըն­դօ­րի­նա­կել Է­ռա­տոն Էնշ­տեյ­նի նկա­րով և մեջ­բե­րու­մով շա­պի­կը, որն ակ­նար­կում է 120 հա­զար ար­ցախ­ցի­նե­րին գաղ­թա­կան դարձ­նե­լու սա­տա­նա­յա­կան փա­փա­գը: Դա կապկ­վել է Չե­խի­ա­յի դես­պան Պետր Պի­րուն­չիկին: Նույն շա­պիկ­ներն են, նույն մա­կագ­րու­թյամբ. «Իրե­րի փա­թե­թը մի­ակ բա­նը չէ, որ փախս­տա­կա­նը բե­րում է իր նոր եր­կիր»: Դուք նոր եր­կիր չեք կա­րո­ղա­նա­լու մեկ­նել, դուք պատժ­վե­լու եք ձեր բո­լոր չա­րա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար: Նա­խան­ձե­լու եք` ան­գամ մե­լիք Ֆրան­գյու­լին...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=261292&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը