«Ալ. Սպենդիարյանի անվան օպերային եվ բալետի թատրոնը կարիք ունի ադմինիստրատիվ ղեկավարի». ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆ

Մշակութային

«Իրավունք TV»-ի հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստ, խորեոգրաֆ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԸ:

— Պարոն Խառատյան, ժամանակին որոշեցին, որ Հայաստանում դուք պետք է Օպերային թատրոնի բալետային արվեստի որակը լավացնեք: Ինչո՞ւ մնաց կիսատ:

— 2008 թվականին Հայաստանում բեմադրեցի «La Revancha del Tango» բալետային ներկայացումը: Հիշում եմ, երբ գալիս էի փորձերին, տեսնում էի՝ ոչ ոք չկա: Գնում տնօրենին հարցնում էի` ինչո՞ւ ներկա չեն փորձերին: Քանի որ շատ էի զարմացած: Ի վերջո, դա նրանց աշխատանքն է, որի դիմաց աշխատանքային պայմանագիր են ստորագրել և աշխատավարձ են ստանում: Այս ամենն իմիջիայլոց էր արվում, ու ինձ միշտ մտահոգում էր մեր կացությունը: Ասում էի, որ գամ, պետք է աշխատանքային կարգապահություն մտցնեմ: Եվ երբ 22 տարի Վաշինգտոնում աշխատելուց հետո՝ 2009 թվականին ընդունեցի հրավերը և վերադարձա Հայաստան, միանգամից սկսեցի խաղացանկը փոխել: Այդ ընթացքում կազմակերպեցի և մեր բալետ բերեցի աշխարհի լավագույն պարային գոհարները, որոնց թվում նաև ռուսական լավագույն բեմադրություններն էին: Այն ժամանակ կարգախոս կար, համաձայն որի՝ Հայաստանը պետք է դրվեր աշխարհի քարտեզի վրա բոլոր ասպարեզներում: Այդ գաղափարը տևեց մինչև 2013թ.-ը, երբ Հայաստանը տնտեսական համաձայնագիր ստորագրեց: Իսկ 2013 թվականից սկսվեցին իմ դեմ հալածանքները:

— Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի թատրոնում տնօրենի և գեղարվեստական ղեկավարի ընտրություններ են հայտարարված: Առհասարակ, Օպերային թատրոնի ներկա վիճակը ինչպիսի՞ն է:

— Շատ տխուր է և անհույս …Օրինակ` երբ 2015 թվականին իմ բեմադրած «Զույգ արեգակներ» բալետային ներկայացումը Եվրոպայում ընդունելության արժանացավ, և դրա մասին նախկին նախարարին ասացի, ասաց` դա մեզ չի հետաքրքրում: Իսկ այսօրվա Օպերային թատրոնի տնօրենն ասաց. «Ամեն մարդ էլ կարող է գնալ և «MEZZO» ալիքով ցուցադրվել:

— Կարեն Դուրգարյա՞նն ասաց:

— Այո, որն ուզում է խմբավար ներկայանալ, բայց դա չի կարողանում անել: Դեմքը ծռմռում է, և իր մատների մեջ չի երևում խմբավարի ուժը: Քանի որ այդ ուժը պետք է լինի ոչ թե դեմքի, այլ մատների ուժի մեջ:

— Ի՞նչ կասեք այսօրվա խաղացանկի մասին:

— Այսօրվա խաղացանկը հետևյալն է` «Սպարտակ», որը շատ լավ ներկայացում է եղել , բայց այսօրվա գաղափարախոսությանը չի համապատասխանում: Ինքը շատ սովետական պրոպագանդիստական ներկայացում է: «Գայանե» բալետը, որի մեջ գլխավորը փափախը, բեղը և տրեխն է: Հենց մարդիկ դա տեսնում են, ուրախանում են: Բայց նորագույն տեխնիկայի այս դարում, երբ ձիերը փոխարինել են ավտոմեքենաներին, մարդկանց հագուստն էլ պետք է փոխվի: Այդ թվում նաև՝ բալետային արվեստում, որտեղ մարմնով է արտահայտվում ամեն բան: Իսկ տրեխը, բեղը միանգամից ցույց են տալիս քո զարգացվածության մակարդակը: Սրանք այն գաղափարներն են, որը պարարվեստը չի կարող ընդունել:

— Ըստ Ձեզ՝ այսօր  ինչքանո՞վ ենք զարգանում մենք:

— Հենց դա է խնդիրը, որ մենք չենք զարգանում …

Այսօր մեր օպերան կարիք ունի ադմինիստրատիվ ղեկավարի:

— Ներկայիս Օպերային և բալետի թատրոնի տնօրենի մասին ի՞նչ կասեք:

— Ներկայիս տնօրենը չգիտի՝ ինչ է պետք անել և ուզում է ինտերպրուտատոր դառնալ:

— Այսինքն` ըստ Ձեզ, Կարեն Դուրգարյանն ուզում է զբաղեցնել Օպերային թատրոնի և՛ գեղարվեստական ղեկավարի, և՛ տնօրենի՞ պաշտոնը:

— Այո, բայց այսօրվա Օպերային թատրոնին երկու մարդ է պետք, որպեսզի մեկը լինի կատարողը, իսկ մյուսը` ուղեղը: Եվ ուղեղը պետք է հուշի այն ներկայացումները, որոնք մեր գաղափարախոսությունը կառաջնորդեն և կտանեն առաջ:

— Այսօր Օպերային թատրոնում հայրենասիրական ներկայացումներ բեմադրվո՞ւմ են:

— Ո՛չ, այսօր հայրենասիրական թեմաներով բեմադրություններ չկան:

— Մասնավորապես՝ 44-օրյա պատերազմից հետո մենք կարիք ունենք պատմական թեմաներով ներկայացումների:

— Իհարկե, մենք ունենք դրա կարիքը…

— Ի՞նչ կասեք թատրոն-հանդիսատես կապի մասին:

— Մեր հանդիսատեսը շատ լավն է: Բայց եկեք չմոռանանք, որ ներկայացումը պետք է տանի հանդիսատեսին և զարգացնի նրա տեսլականը, ճաշակը: Նա պետք է լցված լինի գաղափարներով: Բայց այսօր դրսից եկող հայերը, որոնք երբեք Օպերային թատրոն չեն գնացել, չեն տեսել օպերա, նայելով, ասում են` շատ աղվոր է:

— Այսինքն` նայում են փափախին ու բեղերին և ուշադրություն չեն դարձնում արտիստների կատարողական մակարդակի՞ վրա:

— Այո, ուշադրություն չեն դարձնում կատարողական արվեստի վրա, թե ինչպես է կառուցված ներկայացումը:

— Այսինքն` այսօր մենք լավ խորեոգրաֆի, բալետմեյստերի, մանկավարժի կարի՞ք ունենք:

— Այդ խնդիրը անընդհատ կա: Պետք է այնպիսի մասնագետներ ունենանք, որոնք գիտեն, թե ինչ են անում: Գյումրիում ուզում էինք կառուցել Արվեստի դպրոց, որտեղ պետք է բերեինք այն գաղափարները, որոնք Մեսրոպ Մաշտոցն է ունեցել: Ի դեպ, Մեսրոպ Մաշտոցը նաև երաժշտություն է գրել: Եվ նա իմացել է, թե ոնց պետք է զարգանա երաժշտությունը: Ես նույնիսկ Մաշտոցի երաժշտությունը օգտագործել եմ իմ «Զույգ արեգակներ» բալետի մեջ:

— Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

— Օգոստոսի 3-ին մեկնում եմ ԱՄՆ և Վաշինգտոնում դասավանդելու եմ: Հետո դասավանդելու եմ Ռիչմանդում: Այնուհետև Վաշինգտոնում իմ նկարչական ցուցահանդեսի բացումը պետք է լինի, քանի որ նաև նկարիչ եմ և հանդիսանում եմ Նկարիչների միության անդամ: Այդ ամենից հետո վերադառնալու եմ Երևան և Թատերական ինստիտուի իմ կուրսին պետք է ուղղորդեմ իրենց ավարտական բեմադրություններում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում