Վա­ռե­լի­քը առաջիկա օրերին կսպառ­վի, ու ա­ղե­տը հենց այդ պա­հից կսկսի մեզ խժռել.ԱՀ ԱՆ նախարարը ահազանգում է

Հանդիպում

Ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում ճգնա­ժա­մը խո­րա­նում է: Ո­րոշ դեպ­քե­րում՝ ող­բեր­գա­կան զար­գա­ցում­նե­րը հնա­րա­վոր են դառ­նում կան­խել՝ մի­այն ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի անձ­նու­րաց աշ­խա­տան­քի շնոր­հիվ: Սա­կայն, ար­դեն նա­և դեպ­քեր ու­նենք, երբ դա էլ չի փրկել: Մար­դիկ մա­հա­ցել են՝ ժա­մա­նա­կին բու­ժօգ­նու­թյուն չստա­նա­լով: Պատ­ճա­ռը՝ ոչ ա­վել, ոչ պա­կաս, վա­ռե­լի­քի պա­կասն է, տվյալ դեպ­քում՝ բա­ցա­կա­յու­թյու­նը: Ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում առ­կա ի­րա­կան ի­րա­վի­ճա­կը «Իրա­վուն­քի» հետ զրույ­ցում ներ­կա­յաց­նում է ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­ր ՍԱՄ­ՎԵԼ ԹԱ­ԴԵ­ՎՈ­ՍՅԱ­ՆԸ.

— Ոչ թե օ­րե­րով, այլ ժամ առ ժա­մ է մեզ մոտ ի­րա­վի­ճակ փոխ­վում, մենք ար­դեն վա­ռե­լի­քի լուրջ խնդրի ա­ռաջ ենք կանգ­նել: Շտապօգ­նու­թյան մե­քե­նանե­րի տե­ղա­շար­ժը գրե­թե մաք­սի­մա­լի է հա­սել, չենք կա­րո­ղա­նում հե­ռա­վոր գյու­ղեր գնալ կան­չե­րի, իսկ մո­տա­կա գյու­ղեր էլ ծայ­րա­հեղ վատ վի­ճակ պետք է լի­նի, որ կա­րո­ղա­նանք սպա­սար­կել: Ա­ռա­ջի­կա օ­րե­րին կա­րող է առ­հա­սա­րակ վա­ռե­լի­քը սպառ­վի, ու ա­ղե­տը հենց այդ ա­հից կսկսի մեզ խժռել:

Հատ­կա­պես օր­հա­սա­կան է ծե­րե­րի ու հղի­նե­րի վի­ճա­կը, վա­ղա­ժամ ծննդա­բե­րու­թյուն­նե­րը, մե­ռե­լած­նու­թյուն­ներն ու վի­ժում­նե­րի դեպ­քե­րը շեշ­տա­կի ա­ճել են, իսկ պատ­ճա­ռը թերս­նումն է: Ա­ռա­ջի­կա օ­րե­րին դի­ա­լեզ ստա­ցող հի­վանդ­նե­րին այ­լեւս չենք կա­րող հա­մա­պա­տաս­խան բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել, ո­րով­հե­տեւ սպառ­վում են բո­լոր պա­շար­նե­րը, իսկ հա­մա­պա­տաս­խան դի­ա­լե­զի չա­փա­բա­ժի­նը չստա­նա­լու պա­րա­գա­յում, կար­ծում եմ, գի­տակ­ցում եք, թե ինչ ա­նե­լա­նե­լի վի­ճա­կի ա­ռաջ կա­րող ենք կանգ­նել:

Չենք կա­րո­ղա­նում պատ­շաճ վի­րա­հա­տու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նել, պլա­նա­յինի մա­սին էլ չեմ խո­սում, մենք այս ի­րա­վի­ճա­կով կանգ­նե­լու ենք ա­ռող­ջա­պա­հա­կան լուրջ ա­ղե­տի ա­ռաջ, ո­րի մասշ­տաբ­նե­րի մա­սին ան­գամ վա­խե­նում եմ բարձ­րա­ձայ­նել:

 

Ամ­բող­ջա­կան զրույ­ցը դի­տեք՝ այ­ցե­լե­լով «Իրա­վունք TV»-ի յու­թու­բյան ա­լիք:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում