«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո լրագրողների կյանքի, գործունեության դեմ ուղղորդված, սանձարձակ սպառնալիքների արշավ է սկսվել

Թավշյա տեռոր

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.

— Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր տևած ասուլիսից հետո, որի ընթացքում լրագրողական համայնքն իր հարցերով անհարմար իրավիճակում դրեց նրան՝ փաստարկված հակադարձելով և զուգահեռներ անցկացնելով մինչ 2018թ. հեղափոխությունը, պաշտոնավարման ընթացքում և այժմ նրա կողմից հնչեցված հայտարարությունների միջև՝ հարցեր հնչեցնելով նաև արցախցիների, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների և շարքային քաղաքացիների կողմից, իշխանության ներկայացուցիչների, իշխանամերձ շրջանակների, այսպես կոչված՝ կառավարական «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի, կեղծ օգտատերերի, ինչպես նաև իշխանություններին հարող տարբեր խմբերի, մերձիշխանական ֆեյք «լրատվամիջոցների» (որոնք անգամ խմբագրակազմ չունեն)  ու առանձին անհատների կողմից թիրախավորվել են ասուլիսին մասնակցած որոշ լրագրողներ և մասնավորապես՝ NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանն ու Aravot.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը:

Տարատեսակ սոցցանցային էջերում տեղադրվում են անգրագետ, սպառնալիքներով լեցուն գրառումներ, այդ թվում՝ նրանց ընտանիքներին ուղղված, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ չի թաքցնում, որ իրեն հանձնարարված է ամեն կերպ Հռիփսիմե Ջեբեջյանից ճշտել վերջինիս ազգականի համարը, որի ասելիքը փոխանցել էր լրագրողը: Բնականաբար, այդ մասին հրապարակումներ հայտնվում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում և տարածվում վարչապետի աշխատակազմում բարձր պաշտոն զբաղեցնող անձի հետ առնչվող լրատվամիջոցում:

Տպավորություն է, որ հաշվեհարդար են ուզում տեսնել կամ լրագրողի, կամ նրանց հարազատների հետ, մինչդեռ լրագրողը որևէ պարտավորություն չունի որևէ մեկի փոխանցել որևէ հեռախոսահամար, անգամ, եթե այդ հեռախոսահամարը պահանջում է Նիկոլ Փաշինյանը:

Սպառնալիքներ են հնչեցվում նաև Անի Գևորգյանի նկատմամբ: Հիմնականում կեղծ օգտատերեր սպառնում են նրան վառել, կտտանքների ենթարկել, վիրավորում և ամենաայլանդակ հայհոյանքներն են հնչեցնում՝ ինչպես նրա, այնպես էլ՝ Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին, և սա պատահական կամ ինքնաբուխ չի արվում: Լրագրողների նկատմամբ հարձակումները գեներացվել են դեռ երեկվանից, այդ թվում՝ իշխանամերձ, այսպես կոչված, քաղհասարակության անդամների սոցցանցային էջերով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ այս կազմակերպված, ուղղորդված, սանձարձակ ու լկտի հարձակումները, կոչ անում դադարեցնել դրանք: Լրագրողները կատարել են իրենց մասնագիտական պարտականությունն ու գործառույթները, Նիկոլ Փաշինյանին չեն վիրավորել, նրան չեն ընդհատել, լեզվակռվի մեջ չեն մտել, հակադարձել են, հնարավորինս կոռեկտ են եղել՝ այն պարագայում, երբ նա լրագրողներին մեղադրում էր տարատեսակ մեղքերի մեջ, այդ թվում՝ պարզ հարցապնդումներն անվանելով քաղաքական ակցիա:

Ի դեպ, ինչպես ամբողջ աշխարհում, անհրաժեշտության դեպքում լրատվամիջոցները, լրագրողներն ազատ են նաև ակցիա կազմակերպել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ունեն հանրային նշանակություն, ինչը նույն Նիկոլ Փաշինյանը իր լրագրողական գործունեության ընթացքում բազմիցս արել է:

Այս ամենի պատասխանատվությունը բացառապես կրում են իշխանությունները, մասնավորապես՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Դադարեցրե՛ք ուղղորդված հետապնդումները, լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելը, կառավարե՛ք ձեր բնազդները, վախերը, դադարեցրե՛ք խմբակային հարձակումները լրագրողների նկատմամբ. երբևէ որևէ իշխանության չի հաջողվել ու չի հաջողվելու լռեցնել ազատ խոսքը:

Այս հայտարարությամբ ստեղծված իրավիճակի նկատմամբ հրավիրում ենք նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուշադրությունը, ով պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը հայտարարել է լրագրողների աշխատանքը կարևորելու և նրանց սատար կանգնելու պատրաստակամության մասին:

Խնդրի նկատմամբ հրավիրում ենք նաև իրավապահ մարմինների ուշադրությունը. լրագրողների կյանքը, մասնագիտական գործունեությունը, տեղաշարժը վտանգված է, և դուք կրում եք պատասխանատվություն նրանց կյանքի և գործունեության խափանման համար:

Այս հայտարարությամբ նաև իրազեկում ենք Հայաստանի ժուռնալիստների միության միջազգային գործընկերներին՝ ահազանգելով լրագրողների դեմ ՀՀ իշխանությունների և իշխանամերձ շրջանակների կողմից սանձազերծված արշավի, հակաժողովրդավարական, ընդդեմ խոսքի ազատության կատարվող գործողությունների մասին:

Կոչ ենք անում նաև հասարակությանը՝ չտրվել նպատակաուղղված սադրանքներին, գիտակցել պահի լրջությունը և սատար կանգնել լրագրողական համայնքին, պետությանը, տեր կանգնել տեղեկացված լինելու իրենց իրավունքին:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան