Ցեղասպանությունը չի սկսում միանգամից` ինչ-որ մեկի վիզը կտրելով. փաստացի դրան տանող գործընթաց է տեղի ունենում. Աբրահամյան

Ներքաղաքական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարներին, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր բանակցային գործընթացը մինչեւ 2018 թվականը: Նա մասնավորապես ընդգծել է, որ դիմում է՝ խնդրելով, որպեսզի ապրելու հնարավորություն տան արցախցիներին եւ կանգնեցնեն հումանիտար աղետն Արցախում, քանի որ վաղը կարող է ուշ լինել: Այս մասին զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

— Սերժ Սարգսյանն իր բաց նամակում հորդորել էր ՌԴ, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարներին՝ ստիպել դիկտատորին բացել կյանքի ճանապարհը՝ շեշտելով, որ  հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների եւ երկրների հստակ ուղերձները: Մինչդեռ այդ դիկտատոր եւ ֆաշիստ Ալիեւի հետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամ է խաղաղության պայմանագիր կնքել, ի՞նչ կասեք այս մասին:

— Մեղր ասելով՝ բերանը չի քաղցրանում, եւ «խաղաղություն» բառը շահարկելով՝ ըստ էության, խաղաղության չես հասնի: Նախ ասեմ, որ յուրաքանչյուր կառավարության նիստում, ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ամփոփում է իր վնասակար քաղաքականության հերթական փուլի հետեւանքները եւ անցնում է առաջ: Եվ, բնականաբար, որեւէ պարագայում Նիկոլ Փաշինյանը  եւ նրա քաղաքական թիմը չեն փորձելու տեսնեն իրենց մեղսակցությունն ու հանցակցությունն այդ գործընթացներին: Բայց իրավիճակին ինչ համատեքստից էլ անդրադառնանք, որ կողմից էլ գանք, որ դերակատարի մասնակցությունը կամ ազդեցությունն ինչ չափով էլ դիտարկենք, ակնհայտ է, որ իրավիճակը ծայրահեղ բնույթ է ստացել իշխող կառավարության վարած քաղաքականության հետեւանքով: Ես ուզում եմ, որ մենք շատ հստակ արձանագրենք, որ Արցախի հարցով գործընթացը կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները տարբեր վայրիվերումներ են ունեցել, բայց իրավիճակը ծայրահեղ սրվել է այն բանից հետո, երբ հայաստանյան իշխանությունները հենց նրանց առաջին դեմքի՝ Նիկոլ Փաշինյանի շուրթերով հայտարարեցին, որ մտադիր են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Ավելին՝ չսահմանափակվելով այդ հայտարարությամբ՝ իշխող  ուժը ներկայացնող տարբեր քաղաքական դեմքեր հայտարարեցին, որ Արցախը միշտ էլ եղել է ադրբեջանական, սկսեցին արցախը ներկայացնել որպես Ադրբեջանի հայկական համայնք եւ այլն՝ շատ ավելի խորը եւ ավելի ծանր հետեւանքներ առաջացնելով ստեղծված իրավիճակում:

— Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներով ակցիա իրականացրեցիք ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատների դիմաց՝ նաեւ փոխանցելով ՀՀ երրորդ նախագահի բաց նամակն ուղղված այդ երկրների ղեկավարներին: Ի՞նչ արձագանքներ եք ակնկալում:

— Դիմումներն ուղղված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային դերակատարները որոշակի մասով ունեն նաեւ իրենց ազդեցությունը, հատկապես, երբ իրավիճակը քննարկում ենք հումանիտար տեսանկյունից: Իհարկե, ակնհայտ է, որ մի կողմից սա այս իշխանության վարած քաղաքականության հետեւանքն է, բայց մյուս կողմից էլ Արցախում մարդու նվազագույն իրավունքներն անտեսված են: Ըստ էության,  ցեղասպանության ռեալ վտանգ է առաջացել, որովհետեւ ցեղասպանությունը չի սկսում միանգամից` ինչ-որ մեկի վիզը կտրելով: Շրջափակումը, որը սովամահության է մատնում Արցախում ապրող մեր հայրենակիցներին, դա հենց էթնիկ զտումներ են, նաեւ դեպի ցեղասպանության տանող  փաստացի գործընթաց է: Մեր ակնկալիքը միջազգային դերակատարներից այն է, որպեսզի  նրանք հավատարիմ մնան այն կոչմանը եւ այն կառույցներին, որին անդամակցում են եւ որով պարտավորվել են պաշտպանել աշխարհի յուրաքանչյուր կետում մարդու իրավունքների բազային իրավունքները, որը փաստացի ամեն օր Արցախում խախտվում է:

Դեռեւս նախորդ տարվա ամռանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը: Ընդ որում` նա շեշտել էր, որ այն դադարեցվել է Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներգործությամբ: Ըստ Ձեզ` հնարավոր լինելո՞ւ է «հոգեդարձ» անել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին, որ նրանք էլ ընդհանուր հայտարարի գան՝ Արցախում տեղի ունեցող աղետը կանգնեցնելու վերաբերյալ:

— Այստեղ խնդիրը նույնիսկ այն չէ, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը կգործի, թե չի գործի: Խնդիրն այն է, որպեսզի լինի միջազգայնորեն ձեւավորված այնպիսի ձեւաչափ, որը կլինի հավասարակշռված, որի ներկայացուցիչները կլինեն դերակատարներ, եւ նրա շահագրգռվածությունը կլինի միայն տարածաշրջանային անվտանգությունը, խաղաղությունը, որը խարսխված է կոնկրետ միջազգային սկզբունքի հիման վրա: Արցախում ապրող մարդիկ երեք տասնամյակ առաջ բռնել են ինքնորոշման իրավունքի իրացման եւ նաեւ ակնկալվող միջազգային դրա ճանաչման ճանապարհը: Եվ անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունն ինչ կհայտարարի՝ արցախցիները հայտարարել են, որ գնում են այդ ճանապարհով: Հետեւապես, այդ հնարավոր ձեւաչափի անունն ինչ էլ դնեք, պետք է ծառայի այն իրավունքների իրացմանը, որոնք ամրագրված են ե՛ւ ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ե՛ւ միջազգային այն սկզբուքներով, որոնք տարբեր զեկույցներում առաջնային տեղ ունեն եւ բազմիցս դրանց վկայակոչվել է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ