Հիմա ես ի՞նչ անեմ, էս ճամպրուկը ո՞ւր դնեմ...

Հասարակություն

Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց շուրջօրյա ակցիաներ իրականացնող «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը, որի կարկառուն ներկայացուցիչներից են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երբեմնի ներկայացուցիչներ Նարեկ Այվազյանն ու Անուշ Սեդրակյանը, կարծես թե, ընկել են կրակն իրենց իսկ նախաձեռնության ձեռքը:

Խնդիրն այն է, որ նախաձեռնության հորդորով բավականին պարեն է կուտակվել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց` հույսով, որ գրասենյակի միջոցով հասնելու է արցախցիներին, եւ այդ ամենն օրեր շարունակ մնացել է արեւի տակ: Դեռ անհայտ էլ է, թե երբեւէ այդ ապրանքը կհասնի Արցախ, թե` ոչ: Այս առումով ոմանք ոգեւորված են, որ գոնե ինչ-որ մարդիկ ինչ-որ բան անում են` հանուն Արցախի, մյուսները` դժգոհ, որ սա ընդամենը իմիտացիա է: Այս ամենի վերաբերյալ նախաձեռնողներն ու քաղաքացիներն ուշ երեկոյան քննարկում էին ծավալել հենց տեղում: Քաղաքացիներից մեկը, օրինակ, հորդորեց, որ այն պարենը, որը հավաքվել է եռապատկվի ու քառապատկվի:

«Պետք է տպավորություն ստեղծվի, դրա համար պետք է աշխատենք: Պետք է դիմել սուպերմարկետների ղեկավարներին, որպեսզի գործնական աջակցություն ցույց տան այս նախաձեռնությանը, որովհետեւ այն, ինչ հավաքվել է, շատ քիչ է: Ապրանքները պետք է կուտակվի այնքան, որ ՄԱԿ-ը հասկանա` աղետ է տեղի ունենում: Պետք է պետական խողովակները աշխատեն, որովհետեւ մեր նախաձեռնությունը, մի քիչ կասկածում եմ, որ արդյունք տա, բայց տա Աստված…», - այսպիսի կարծիք հայտնեց նա:

Թե ինչու է մինչ այժմ հավաքված պարենն այդքան քիչ, պատասխանը տվեց նախաձեռնողներից մեկը. «Համացանցում մի գրառում տեսա, որն ինձ ծանոթ էր ու բավականին պարկեշտ: Նա մտավախություն էր հայտնել, թե ի՞նչ իմանանք` ո՞ւր է գնալու այդ ապրանքը, եթե Արցախի ճանապարհը փակ է: Ինչո՞ւ են պարեն հավաքում, կարո՞ղ է հավաքում են, որ հետո մեջ-մեջ անեն: Մենք չենք ուզում մեղադրենք այդ մարդուն, որ կարող է իր մոտ նման միտք առաջանալ: Յուրաքանչյուրն ազատ է մտածել, ինչ ուզում է: Իրականում սա գործողություն է` ցույց տալու, որ մենք անտարբեր չենք, ընդամենը սա է: Կգնա կամ երբ կգնա, ինչ ճանապարհով կգնա, արդեն երկրորդական հարց է: Եկեք վստահ լինենք, որ պետք է հասնի տեղ: Եկեք չկասկածենք մեկս մեկի ազնվության եւ սրտացավության վրա»:

Նախաձեռնողներից մեկ ուրիշն էլ իր բացատրությունն ուներ այս ողջ գործընթացի վերաբերյալ. «Ես մի քիչ ուղերձները թույլ եմ տեսնում: Մենք չենք հավաքում ինչ-որ օգնություն, որ տանենք Արցախ: Իրականում մենք ուզում ենք ապացուցել, որ անօրինություն է տեղի ունենում մեր` հայերիս հանդեպ: Մենք ունենք բոլոր իրավական փաստաթղթերը, որ Արցախն ինքնորոշվել է ՄԱԿ-ի կանոնադրության Ազգերի ինքնորոշման իրավունքի կոնվենցիայով, անցել է հանրաքվե: Մարդասիրական միջանցքը Ադրբեջանը ոչ մի ձեւով իրավունք չուներ փակելու, անցակետ տեղադրելու: Այս ամենը ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասելու արդյունք է»:

Նախաձեռնողների խոսքերից տպավորված` մի քաղաքացի էլ ասաց. «Ինձ թվում է` ամեն մի ընտանիք, որ 3-5 հազար բերի դնի, ոչինչ, որ կարող է հասնի կամ չհասնի, բայց մեծ վնաս չի լինի իրենց: Մարդիկ սովամահ են լինում, ու ինչ-որ կասկածամիտներ ասում են` կարո՞ղ է չհասնի: Չի հասնի, կգաք նորից ձեր բերածը հետ կտանենք: Անհարմար է»:

Թե ինչ ճակատագիր կունենա այս նախաձեռնությունը, ի վերջո, արցախցիներին սովից փրկելո՞ւ համար է, թե՞ զուտ սիմվոլիկ ուղերձ, դեռ կտեսնենք, բայց, ամեն դեպքում, այս ամենը հիշեցնում է հայտնի «Տաքսի-տաքսիի» թեւավոր դարձած խոսքը` «հիմա ես ի՞նչ անեմ, էս ճամպրուկը ո՞ւր դնեմ...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ