Արցախս եղել է, կա ու կլինի. ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունք TV»-ի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախի այա, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի անդամ ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ:

Տիկին Ասրյան, Դուք արմատներով արցախցի եք և կրում եք արցախցի այայի կոչումը: Այսօր Արցախը շատ դժվար օրեր է ապրում, ըստ Ձեզ, ի՞նչ է պետք մեզ, որպեսզի համախմբվենք, և արցախցին ապահով ապրի սեփական հողում:

— Այո, ես ներկայացնում եմ Արցախի կնոջ` այայի կերպարը, որը եղել է գերդաստանի մեծ մայրը: Նրա խոսքը միշտ էլ արժեք է ունեցել:Հայաստանը և Արցախը մի մեծ գերդաստան են: Ես ցանկանում եմ, որ այն, ինչ արվում է, լինի ի շահ Հայաստանի և Արցախի: Մենք պետք է միասին լինենք: Պետք է իրար պաշտպանենք: Պետք է մեկս մյուսի սատար կանգնենք: Մեր Արցախը դարերի խորքից գոյություն ունի: Այսօր ինչ-որ հարյուր տարեկան պետություն, որը ազգություն չունի, Արցախ ու Հայաստան է պահանջում, որպեսզի իր պատմությունը փոխի և վերցնի մեր պատմությունը: Քանի որ մեր արմատները շատ խորն են, ուզում են մեր հողերը վերցնեն, որ իրենք պատմություն կերտեն իբրև հին ազգ: Բայց իրենք ազգություն չեն, այլ ընդամենը ադրբեջանցի են: Իսկ Բաքուն եղել է ինտերնացիոնալ երկիր, որտեղ ամեն ազգ ապրել է: Եվ Արցախում ապրող հարյուր քսան հազար մարդիկ պետք է ապրեն, գոյատևեն, որպեսզի Արցախը նույնպես գոյատևի: Մեր պապերը փոխանցել են մեզ Արցախը: Մենք պետք է պահենք, պահպանենք և փոխանցենք մեր հաջորդ սերնդին մեր պապենական սուրբ հողը: Արցախս եղել է, կա ու կլինի:

Ըստ Ձեզ՝ այսօր մենք ունե՞նք հայրենիքի ցավի մասին մտածող և գործող մտավորականներ :

— Ցավոք սրտի, ես շատ եմ զարմացած մեր մտավորականության լռության վրա: Ինչո՞ւ են լռում: Եթե Արցախը վաղը չլինի, որոշ ժամանակ անց Հայաստանն էլ կգնա թուրքերի, ադրբեջանցիների տիրապետության տակ: Այն ժամանակ ո՞ւմ ես պետք, ա՛յ մտավորական, արվեստագետ` … Չեմ ընդունում նրանց լռությունը: Չէ՞ որ մտավորականությունն է պահում երկիրը իր խոսքով, իր առաջնորդությամբ: Ինչո՞ւ եք լռել: Խոսեք, դուրս եկեք, պահանջեք վարչապետ կոչեցյալից, նախագահից, Ազգային ժողովից Արցախյան հարցի արդարացի լուծումը: Ձեր խոսքը պետք է շատ արժեքավոր լինի: Լռել եք, ամո՛թ է: Դուք էլ չե՞ք հասկանում՝ Արցախը հայկական է, թե՞ ադրբեջանական, ինչպես ասում են` Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում: Արցախը հորդ բոստա՞նն է, թե՞ քո սեփականությո՞ւնն է, որ ճանաչում ես Ադրբեջանի կազմում: Մտավորականություն, ոտքի՛ կանգնեք, մեր երկիրը կործանման եզրին է: Մի՞թե դուք դա չեք զգում: Վախենում եք զրկվեք աշխատանքի՞ց, պաշտոնի՞ց: Ո՞ւմ է պետք ձեր աշխատանքը, եթե վաղը թուրքն է մտնելու ձեր երեխաներին մորթի, բռնաբարի, հայրենիքը կործանի: Միլիոնուկես կոտորեցին, ո՞վ մեղադրեց: Դա էլ կանեն: Եթե մենք միասնական և ուժեղ լինենք, մեզ ոչինչ չեն կարող անել: Կարծում եք, եթե այս վարչապետ կոչեցյալը չլիներ երկրի ղեկին, պատերազմ կլինե՞ր: Իհարկե, չէր լինի: Մահաբեր իշխանությունը եկավ և՛ հողեր տվեց, և՛ պատերազմ բերեց: Բայց ես հավատում եմ, որ մենք կրկին ոտքի կկանգնենք:

Այսօր առաջ է քաշվում խաղաղության պայմանագրի մասին դրույթը: Դուք ի՞նչ կասեք:

— Նախևառաջ, հողերը տալով, մենք խաղաղ չենք ապրելու: Եվ հետո նա կարողանում է բոլորին համոզել: Պատերազմի հաշմանդամին` երկու ոտքը չունեցողին ինքը համոզում է, թե ինչ անենք, երկու ոտքը չկա, պրոթեզ կդնենք: Գնա քո, կնոջդ ու երեխաներիդ ոտքերը կտրի, պրոթեզ դիր ու համարվի նորմալ մարդ:

Երբ զրուցում եք Արցախում ապրող Ձեր բարեկամների հետ, ի՞նչ են ասում:

— Ամեն օր էլ զրուցում եմ նրանց հետ: Վիճակը շատ վատ է: Այս վերջին ժամանակները արդեն չեն կարողանում ապրել: Արցախցիներն իրենց բանջարանոցները, հողերը մշակել, ցանել էին, բայց կարկուտ ու փոթորիկ եղավ և քշեց տարավ բերքը: Դա նման էր՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում ասացվածքին: Կարկուտը եկավ, ամեն ինչ ջարդեց, փշրեց, քշեց տարավ:

Ի՞նչ կարծիք ունեք Արցախի նախագահի նստացույցի վերաբերյալ:

— Նա ինչո՞ւ է նստացույց անում: Իրար հետ ձեռք ձեռքի տված՝ հողերը, զենք-զինամթերքը տվեցին, բանակը ոչնչացրին, կոտորած արեցին և դեռ իրենց աթոռին կառչած են: Պատմության մեջ այդպիսի դեպք չի եղել, որ պատերազմը տանուլ տան և դեռ շարունակեն նստել երկրի ղեկավարի աթոռին: Անհապաղ պահանջում եմ Արցախի և Հայաստանի ղեկավարների հրաժարականը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=261203&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը