Հիմնական մեղավորը և պատասխանատուն Նիկոլն է, բայց պատասխանատվության իրենց բաժիներն ունեն նաև նախկին բոլոր նախագահները. ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր

Հանդիպում

«Իրավունքի» զրուցակիցն է արցախյան ազգային ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, ով անդրադատնալով Արցախում ստեղծված իրավիճակին նախ փաստեց.

- Փուլառփուլ արցախցիների ոգին կոտրելու հատուկ ծրագիր կա մշակված ու այն հավանության է արժանացել նիկոլ- իլհամ-միշել եռյակի կողմից վերջերս Բրուսելում կայացած եռակողմ հանդիման ժամանակ։ Մենք սպասում ենք նոր  սրացումների, ճգնաժամի էլ ավելի խորացման։ Որպեսզի ստեղծված իրավիճակը պարզ լինի պարտավորված եմ համեմատել առաջին պատերազմի տարիների հետ։ Հիմա վիճակը ավելի ծանր է և, երևի թե , զուտ  հումանիտար առումով` այն սրանալու միտում ունի։ Այն ժամանակ գործում էին կոլտնտեսությունները, գյուղը հնարավորություն ուներ կերակրելու քաղաքի բնակչությանը, քաղաքաբնակների մի ստվար մասը ստիպված ժամանակավոր  բնակություն էին հաստատել գյուղական բնակավայրերում։
Հիմա ուրիշ է պատկերը։ Վառելիքի պակասության պատճառով քաղաքը կտրվել է գյուղական համայնքներից, գյուղացին հնարավորություն չունի իր ավելցուկ մթերքը հասցնել քաղաք։ Դեռ ավելին` դադարեցվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը, գյուղատնտեսական աշխատանքների ողջ ցիկլը։

-Պատերազմից հետո արդյոք չկա՞ր հնարավորություն, որ Արցախը չհայտնվեր այն իրավիճակում, որում է այսօր, հնարավոր չէր կանխել այս վիճակը:
-Ինչո՞ւ հասանք այս վիճակին, արդյո՞ք հնարավոր էր կանխելու այս աղետը։
Ամեն ինչ հնարավոր էր, անհնարին ոչինչ չկա` նույնիսկ 44֊օրյա պատերազմից թեկուզև բարոյապես դուրս գալը։ Ցավոք սրտի հանրության անտարբերության հետևանքով վերարտադրվեց ազգակործան փաշինյանական ռեժիմը։ Հհ ազգակործան, Արցախը ծախած իշխանությունների և նրանց կամակատար Արցախի հանրապետության վերնախավի  մի շարք զիջողական քայլերի հաջորդականությունը բերեց նրան, որ մենք թուրքին հանձնեցինք ստրատեգիական նշանակության տարածքներ, բնակավայրեր, ճանապարհներ և այլն։ Ինչպես հարկն է հանրության կողմից ճնշումներ չեղան իշխանությունների վրա, իսկ նրանք, նորից եմ կրկնում, նախօրոք մշակված ծրագրի համաձայն թուրքին հանձնեցին և շարունակում են հանձնել ստրատեգիկ նշանակության օբյեկտներ։ Ցավալի է, բայց փաստերը դրանք են ։

-Արցախի այսօրվա իրավիճակի համար ո՞վ է մեղավոր ու պատասխանատու, ըստ ձեզ, որովհետև մինչ օրս բոլորը բոլորին մեղադրում են, ու այդպես էլ պարզ չէ, թե իսկապես ով կամ ովքեր են մեղավորները։
 -Ո՞վ կամ ովքե՞ր են այն մեղավորը կամ մեղավորները Արցախում, բայց ինչու՞ միայն Արցախում, ստեղծված իրավիճակի համար։ Առաջին հերթին մենք` բոլորս ենք մեղավոր տարբեր ժամանակների ղեկավարների ոչ ճիշտ ընտրության համար։ Խաբվել ենք ու խաբել են մեզ, կաշառել են , կեղծել են ընտրությունները, միայն թե իրենք լինեն իշխանության։
Պատերազմ հրահրած և պատերազմը ծախած  այս նիկոլական խունտան թուրքական ծրագիր է իրականանում հայոց երկրում։ Հիմնական մեղավորը և պատասխանատուն նիկոլն է իր հայաստանյան և արցախյան կամակատարներով։ Պատասխանատվության իրենց բաժիներն ունեն նաև նախկին բոլոր նախագահները։ Ուժն է ծնում իրավունքը։ Սա պետք է լինի մեր ամենօրյա կարգախոսը։  Տարածաշրջանում մեր ազգային խնդիրները լուծելու համար ուժեղ, ժամանակակից մսրտարվեստին տիրապետող, ժամանակակից սպառազինությամբ օժտված հայկական բանակ է  պետք ունենալ։ Իսկ այդ ուժեղ բանակն ունենալու համար ազգանպաստ, ազգին նվիրված, ազգին ծառայող ղեկավար է հարկավոր։Հետևապես, ոչ միայն Արցախը փրկելու, այլ նաև մեր կորացած մեջքը ուղղելու համար ազգային հենքով ընտրված իշանություն է պետք ձևավորել։
 -Որն՞է փրկության Ձեր տեսլականը, ժամանակը չէ՞ դիմելու ՌԴ-ի օգնությանը:     

-Հայերիս միակ փրկությունը օր առաջ իշխանափոխության մեջ եմ տեսնում։ Այս պահին, ցավոք սրտի, ոչինչ չի կարող փրկել ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանին` ընդհանրապես։ Չեմ կարող ենթադրել, թե ինչ քայլերի է ընդունակ գնալ  Արցախի նախագահը։ Աղետը օրօրի այնքան է սաստկանում, որ դրան զուգահեռ փոքրանում է ենթադրվող հնարավոր քայլերի թիվը։ Հարցը պետք է լուծել համահայկական տիրույթում։ Ստեղծվաճ վիճակը հրամայական պահանջ է  ներկայացնում հանրությանը գնալու կտրուկ և անհետաձգելի քայլերի` վերջ տալ նիկոլին ու նիկոլիզմը հայկական իրականությունից։
 

 

https://iravunk.com/sim/?p=261182&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ