Արհավիրքը մոտենում է, մտածելու ու ճիշտ կողմնորոշվելու համար շատ քիչ ժամանակ է մնացել. Բալասանյան

Ներքաղաքական
«Հայաստանը Արցախի հայրենակիցներին չի պաշտպանի՝ նոր ռազմական ագրեսիայի դեպքում. Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ զինված ուժերի խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանել է, իսկ ԼՂ-ի անվտանգությունը պետք է ապահովի ԼՂ պաշտպանության բանակը։ Այս հայտարարությունը հաջորդեց ՀՀ ՊՆ առաջին տեղակալ-գլխավոր շտաբի պետ Ասրյանի` ԱՄՆ կատարած այցելությանը։ Եթե հաշվի առնենք, որ խաղաղ ժամանակ հենց գլխավոր շտաբի պետն է զորքերի հրամանատարը, հենց նրա հետ էլ ամերիկացիները պայմանավորվել են` ըստ էության ստանալով Արցախում պատերազմ սկսելու դեպքում ապահովելու ՀՀ զինված ուժերի չեզոքության համաձայնությունը` արձակելով ադրբեջանցիների ձեռքերը։
 
Նման պատահականություններ չեն լինում։ Փաշինյանը առաջին անգամ է նման բան ասում։ Իսկ այն, որ Ասրյանը կկատարի այդ հրամանը, ես անձամբ չեմ կասկածում։ Վերջինս զարմանալի բարեգութ վերաբերմունք ունի ադրբեջանցի զինվորների նկատմամբ։ Այնքան բարեգութ, որ Ջերմուկի մոտ շրջապատման մեջ ընկած ազերի հատուկջոկատայիններին ոչնչացնելու հրաման չի տալիս։ Հո գազան չե՞նք այ մարդ, մարդ ենք: Հեսա իրանց հացն ու ջուրը կվերջանա, մարդիկ սուս փուս լավով կգնան էլի։ Մնում է հասկանանք զինվորների, միջին սպայական կազմի դիրքորոշումը։ Տղերք, դո՞ւք էլ եք հանգիստ նայելու, թե ինչպես է արնաքամ լինում Արցախի պաշտպանության բանակը ազերիական հարձակման դեպքում: Որ նման հարձակում լինելու է, ես չեմ կասկածում։ Ասեք իմանանք։ Խոսեք հասկանանք։ Արհավիրքը մոտենում է, մտածելու ու ճիշտ կողմնորոշվելու համար շատ քիչ ժամանակ է մնացել», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում