Դժվար է պահել բարեվարքության կանոնները, երբ Մայր Հայրենիքդ զավթել է հայատյացը. Մետաքսե Հակոբյան
Ներքաղաքական«Դժվար է պահել բարեվարքության կանոնները, երբ Մայր Հայրենիքդ զավթել է հայատյացը, որը 2019 թ.-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կոկորդ էր պատռում. «Արցախը Հայաստան է եւ վերջ», Արցախի Հանրապետության ներկայիս նախագահի կազմակերպած թատրոն-հանրահավաքի ժամանակ, որից մեկ տարի անց, դավադրաբար հանձնեցին ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ մեծ մասը... Իսկ հիմա գերագույն գլխավոր հայատյացը հայտարարում է, որ մեզ ինքն է պահում...Վայ քեզ Արցախ, վայ քեզ Հայաստան, որ քո ճակատագիրը պիտի Արայիկն ու Նիկոլը որոշեն...», - գրել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ հրապարակել ասուլիսի ժամանակ լրագրողի միջոցով իր հնչեցրած հարցն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին:
https://iravunk.com/sim/?p=261157&l=am/

