ԱՄՆ-ն երկու տարբերակ ունի. պայմանավորվել կամ` պատերազմել

Վերլուծություն

Նա­խօ­րե­ին Պու­տի­նի եւ Լու­կա­շեն­կո­յի հան­դի­պու­մը ե­կավ հու­շե­լու, որ Մոսկ­վան ուկ­րաի­նա­կան ուղ­ղու­թյամբ ի­րա­վի­ճակն իր հա­մար գնա­հա­տում է առն­վազն շա­հե­կա­նո­րեն կա­յուն: Նույ­նիսկ կար ակ­նարկ, որ ռու­սա­կան բա­նա­կը կա­րող է անց­նել գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ո­րը կա­րող է խա­թա­րել այդ կա­յու­նու­թյու­նը՝ Մոսկ­վա­յի ուղ­ղու­թյամբ ի­րա­վի­ճա­կի է­ա­կան տե­ղա­շար­ժով:

Այս­պես, Պու­տի­նը նախ ֆիք­սեց, որ Ուկ­րա­ի­նա­յի հա­կա­հար­ձա­կումն այդ­պես էլ ար­դյունք­ներ չու­նի եւ ար­դեն հա­զիվ թե ու­նե­նա: Ա­րեւմ­տյան տեխ­նի­կան եւս ի­րեն ոչ մի կերպ չար­դա­րաց­րեց, ե­ղած կա­րո­ղու­թյուն­նե­րը թույլ չեն տա­լիս հա­մալ­րել տեխ­նի­կա­յի սպա­ռու­մը Կի­եւի կող­մից, մո­բի­լի­զա­ցի­ոն ռե­սուր­սը Ուկ­րա­ի­նա­յում սպառ­վում է եւ այլն: Ար­դյուն­քում, ակն­հայտ է, որ Կի­ե­ւի ա­րեւմ­տյան հո­վա­նա­վոր­նե­րը  հի­աս­թափ­ված են: Եվ այս­տեղ Պու­տի­նը մատ­նան­շեց մեկ գոր­ծոն, ո­րին ա­րա­գո­րեն մի­ա­ցավ նա­եւ Լու­կա­շեն­կոն, եւ տպա­վո­րու­թյունն այն էր, որ հենց դա էր հան­դիպ­ման այդ հատ­վա­ծը տի­րա­ժա­վո­րե­լու բուն ի­մաս­տը: Այս­պես, ՌԴ նա­խա­գա­հը հաս­տա­տեց ա­վե­լի վաղ տա­րած­ված այն տե­ղե­կատ­վու­թյու­նը, որ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի վերջ­նա­կան ձա­խող­ման դեպ­քում Լե­հաս­տանն ակն­կա­լում է ՆԱ­ՏՕ-ի հո­վա­նու ներ­քո ինչ-որ կո­ա­լի­ցի­ա կազ­մել եւ ուղ­ղա­կի­ո­րեն  մի­ջամ­տել ու պո­կել յու­ղոտ կտոր Ուկ­րա­ի­նա­յի ա­րեւմ­տյան հատ­վա­ծից: Լու­կա­շեն­կոն հաս­տա­տեց՝ ա­սե­լով. «Ամե­րի­կա­ցի­ներն ա­ջակ­ցում են դրան»: Մի­ա­ժա­մա­նակ, որ. «Սա մեզ հա­մար ա­նըն­դու­նե­լի է: Ա­րեւմ­տյան Ուկ­րա­ի­նա­յի ան­ջա­տու­մը, Ուկ­րա­ի­նա­յի մաս­նա­տու­մը եւ հո­ղե­րի փո­խան­ցու­մը Լե­հաս­տա­նին ա­նըն­դու­նե­լի է: Իսկ ե­թե ա­րեւմ­տյան Ուկ­րա­ի­նա­յի բնակ­չու­թյա­նը դա անհ­րա­ժեշտ լի­նի, մենք, ի­հար­կե, կա­ջակ­ցենք նրանց: Բնա­կա­նա­բար, կու­զե­նա­յի, որ դուք մեզ ա­ջակ­ցե­իք այս հար­ցում»: Ու ան­ցավ մի­ան­գա­մայն ու­շագ­րավ ակ­նար­կի՝ Պու­տի­նին պատ­մե­լով, թե, գի­տեք, Վլա­դի­միր Վլա­դի­մի­րո­վիչ, «Վագ­նե­րը» իս­կա­կան փոր­ձանք է դար­ձել գլխնե­րիս: Հի­մա էլ «կպել» են, թե թող գնանք Ա­րեւ­մուտք, էքս­կուր­սի­ա: Չեմ թող­նում, բայց դե «Վագ­ներն» է, խելք­նե­րին ինչ փչեց, կա­նեն: Ու որ­պես վեր­ջին շտրիխ, Լու­կա­շեն­կոն ա­սաց. «Նրանք գի­տեն, թե ինչ է կա­տար­վում Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան շուրջ»:

Թե «Վագ­նե­րի» էքս­կուր­սի­ա­ներն ինչ տեսք են ու­նե­նում, հայտ­նի բան է: Բայց կգնա՞ «Վագ­նե­րը» Լե­հաս­տան. ե­րե­ւի՝ ոչ, դա կա­րող է Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին դառ­նալ: Բայց ե­թե հան­կարծ լե­հա­կան բա­նա­կը մտնի Ա­րեւմ­տյան Ուկ­րա­ի­նա, ա­պա այդ դեպ­քում, կա­րե­լի է ա­սել, որ «Վագ­նե­րի» ղե­կա­վա­րու­թյու­նը հաս­տատ Լու­կա­շեն­կո­յի «հոր­դոր­նե­րին» ու­շադ­րու­թյուն չի դարձ­նի:

Ի դեպ, մեր հրա­պա­րա­կում­նե­րից մե­կում նման սցե­նա­րի մա­սին խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, որ ե­թե փոր­ձի Լե­հաս­տա­նը, որ­պես վեր­ջին հնա­րա­վո­րու­թյուն, մտնել Ուկ­րա­ի­նա, ո­րի հա­մար մի ամ­բողջ ռազ­մա­կան մե­քե­նա է ստեղ­ծել, ա­պա հենց «Վագ­նե­րի» հետ է գործ ու­նե­նա­լու, իսկ երկ­րորդ է­շե­լո­նով կա­րող են շարժ­վել Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան ու­ժե­րը: Ու երբ այդ մա­սին կի­սա­կա­տա­կա­յին ո­ճով խո­սում է Լու­կա­շեն­կոն, դա ԱՄՆ-ում պետք է որ ըն­կա­լեն որ­պես նա­խազ­գու­շա­ցում՝ չհա­մար­ձակ­վեք:

Մյուս կող­մից, ե­թե Ա­րեւ­մուտ­քում ար­դեն լրջո­րեն են մտա­ծում այս սցե­նա­րի մա­սին, դա եւս ակ­նարկ է, որ ընդ­հա­նուր ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը սկսել են հա­մա­րել «տա­նուլ տված գործ»: Ա­ռա­վել եւս, երբ հաշ­վի ենք առ­նում, որ Ռու­սաս­տանն այս պա­հին գնաց այն­պի­սի ար­մա­տա­կան գոր­ծո­ղու­թյան, ինչ­պի­սին է Ուկ­րա­ի­նա­յի ծո­վա­յին բլո­կա­դան եւ սեւ­ծո­վյան նա­վա­հանգս­տա­յին են­թա­կա­ռույց­նե­րի ոչն­չա­ցու­մը, ո­րը կան­խե­լու ուղ­ղու­թյամբ Վա­շինգ­տո­նից ո­րե­ւէ ռե­ալ քայլ դեռ չի նկատ­վում: Մի­եւ­նույն ժա­մա­նակ Ան­կա­րան, որ նախ­նա­կան փու­լում նյար­դա­յին ռե­ակ­ցի­ա էր ցու­ցա­բե­րում «հա­ցա­հա­տի­կա­յին գոր­ծար­քի» դա­դա­րե­ցու­մից, իր հեր­թին գե­րա­դա­սեց չտես­նե­լու տալ ծո­վում ռու­սա­կան այդ կոշտ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Իսկ ա­հա Էր­դո­ղա­նը մի գլուխ խո­սում է Պու­տի­նի հետ հան­դիպ­ման ծրագ­րե­րից, ո­րին դրա­կան ար­ձա­գանք Մոսկ­վան սկսել է ցու­ցա­բե­րել: Այ­սինքն, թուրք-ռու­սա­կան լար­վա­ծու­թյու­նը, ո­րը մի պահ ո­գե­ւո­րել էր Ա­լի­ե­ւին, սկսել է նկա­տե­լի­ո­րեն մեղմ­վել:

Ա­լի­ե­ւին ո­գե­ւո­րել էր նա­եւ Իս­րա­յե­լի հեր­թա­կան խոս­տու­մը օգ­նու­թյան մա­սին: Բայց ա­հա Նե­թա­նյա­հո­ւի դեմ բո­ղո­քի ա­լի­քը սկսել է նորից երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սի­ա­յով ա­ճել: Ար­դեն բո­ղո­քա­վոր­նե­րին են մի­ա­նում զին­վո­րա­կան­ներ, նախ­կին գե­նե­րալ­ներ եւ ան­գամ իս­րա­յե­լյան հե­տա­խու­զու­թյան հե­ղի­նա­կա­վոր դեմ­քեր: Մի խոս­քով, հի­մա Իս­րա­յե­լը հա­զիվ թե ար­տա­քին հար­թա­կում կա­րո­ղա­նա է­ա­կան ակ­տի­վու­թյուն ցու­ցա­բե­րել:

Բայց այս­քա­նը չէ, որ այս պա­հին ԱՄՆ-ի հա­մար ծանր գլխա­ցա­վանք է դար­ձել: Շատ ա­վե­լի լուրջ հար­ված է խոս­տա­նում դառ­նալ սպաս­վող ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վը, ո­րին հրա­վի­րել են 70 երկ­րի՝ շրջան­ցե­լով ա­րեւմ­տյան բլո­կը: Ընդ ո­րում, Մակ­րո­նը փոր­ձեց հրա­վեր ստա­նալ, սա­կայն մեր­ժե­ցին, ու այդ փաս­տը եւս ԱՄՆ-ն չի կա­րող աչ­քա­թող ա­նել:

Թե­րեւս, հենց ԲՐԻԿՍ-ից ե­կող վտանգն է, որ ստի­պեց 100-ամյա Հեն­րի Քի­սին­ջե­րին՝ մեկ­նել Պե­կին: Մի­գու­ցե հա­մո­զե­լու, թե ԱՄՆ 31,4 տրի­լի­ոն դո­լար պարտ­քը այն մեծ ռումբն է, որ կա­րող է աշ­խար­հում ա­մեն բան պայ­թեց­նել: Ու պայ­թյուն կլի­նի, ե­թե ԲՐԻԿՍ-ի սպառ­նա­լի­քը մի­աս­նա­կան ար­ժույթ ստեղ­ծե­լու մա­սին ի­րա­կա­նա­նա: Փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ, այդ դեպ­քում ԱՄՆ-ի պար­տա­տոմ­սե­րի գինն ան­խու­սա­փե­լի­ո­րեն կփլուզ­վի,  կխա­թա­րվի շատ երկր­նե­րի տնտե­սու­թյուն­նե­րը, հա­րյուր մի­լի­ո­նա­վոր աշ­խա­տա­տե­ղեր եւ տրի­լի­ոն դո­լար­նե­րի թո­շակ­ներ կան­հե­տա­նան: Ու ինչ­քա՞ն լուրջ պետք է լի­նի այդ սպառ­նա­լի­քը, որ ինչ-որ բան ա­նե­լու հա­մար​ 100-ամյա Քիսինջերը, 14 ժա­մով թռչե­լով, գնար-հաս­ներ Պե­կին…

Նրան, ի­հար­կե, հար­գան­քով ըն­դու­նե­ցին: Մի­այն թե խնդիրն այն է, որ Պե­կի­նը մտնե­լով այս գեր­մասշ­տա­բա­յին խա­ղի մեջ, ի­հար­կե, ի­րեն պաշտ­պան­ված է հա­մա­րում, ե­թե ԱՄՆ-ում ի­րոք դո­լա­րա­յին եւ ար­ժեթղ­թա­յին պայ­թյուն լի­նի: Կա­րե­լի է, ի­հար­կե, պայ­մա­նա­վոր­վել: Բայց այդ դեպ­քում ԱՄՆ-ն պետք է մեծ զի­ջում­նե­րի գնա: Կամ պա­տե­րազ­մի՝ հա­մա­տա­րած ոչն­չաց­ման սպառ­նա­լի­քով: Բայց չէ, այդ դեպ­քում Քի­սին­ջե­րը Պե­կին չէր հաս­նի, պետք է քննար­կել, թե ինչ­պես նվա­զա­գույ­նի հասց­նել վնա­սը: Այդ դեպ­քում, նա­եւ Ռու­սաս­տա­նի հետ:

Դե ու­րեմն, 2023թ. օ­գոս­տոսն ի­րոք պատ­մա­կան նշա­նա­կու­թյուն կու­նե­նա:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում