Նախագահ Սարգսյանի քայլը, խնդրանքը վերջին միջոցն է, որին տրամաբանորեն պետք է հաջորդի ադրբեջանաթուրքական օրակարգով Հայաստանում իշխանությունը բռնազավթածներին վռնդելուն ուղղված գործընթացների մեկնարկը. Արմեն Հովասափյան

Վերլուծություն
Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԵԱՀԿ ՄԽ նախագահող երեք երկրների նախագահներին՝ Վլադիմիր Պուտինին, Ջո Բայդենին և Էմանուել Մաքրոնին։ Նախապես ընդգծեմ, որ թեմայի հետ կապված իշխանամերձ հատվածը սպասարկող գրչակների կողմից հնչող վայնասունի պակաս չկար, բայց դրա մասին չէ, որ ցանկանում եմ խոսել։
Սերժ Սարգսյանն իր խոսքում փաստացի ու բառացի ասում է․ «այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, տանում է սարսափելի աղետի, դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին»:
Ըստ էության՝ բաց նամակում նախագահ Սարգսյանը հստակ ընդգծում է, թե ինչ անդառնալի իրադարձություններ են տեղի ունենալու Հարավկովկասյան տարածաշրջանում՝ Արցախում տեղի ունեցող հումանտար ցեղասպանությունը չկանխելու դեպքում։ «Լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի հարցին այսօր նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպված սկսելու են ժամանակ հատկացնել արդեն «Հայաստանի հարցին»: Սա շատ տեսանելի սցենար է ապաշնորհ բանակցողի պարագայում, առավել ևս, որ բոլորի աչքի առաջ արդեն իսկ օկուպացված է ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատված»: Ըստ էության Սարգսյանը շեշտում է, որ այն ինչ այսօր կատարվում է Արցախում 21-րդ դարի ցեղասպանություն է, որն անմիջական ազդեցությունն է ունենալու արդեն ողջ տարծաշրջանի համար և հարցի նկատմամբ կրավորական կեցվածք ընդունելը կամ ոչ գեոպոլիտիկ մոտեցում ունենալը «դոմինոյի էֆեկտ» է ունենալու։ Բաց տեսքտով ընգծում է, որ ստեղծված իրավիճակը հանգեցնելու է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային լուրջ մարտահրավերի։
Թերևս պարզ է դառնում, որ 30 տարի շարունակ համաշխարհային մեծ տերությունների բանակցային սեղանին և քննարկումների տիրույթում եղած Արցախի ինքնորոշման հարցն այսօր ոչ միայն դուրս է եկել նրանց օրակարգից, այլ բացահայտ ցեղասպանվող 120 հազար քաղաքացիների խնդիներին ոչ մի շոշափելի արձագանք չի ստանում։ Ու այդ ամենի մեղավորն առջին հերթին ՀՀ իշխանությունը բռնազավթող վարչախումբն է, ով ակնհայտ կերպող իշխանության հենց առաջին օրվանից ձեռք է քաշել Արցախից ու արցախահայությունից։
Նամակից ակնհայտ է դառնում, որ Սարգսյանն իր պետականամետության հերթական դրսևորումն է ցուցաբերում՝ փաստացի բարձրաձայնլով ստեղծված իրավիճակի ողբերգականույթունը, նկարագրում գոյութուն ունեցող աղետը։ Նա իր այս քայլով վերահաստատում է, որ ՀՀն չունի ղեկավարություն և միջազգային հարթակում ներկայացնող բանակցող, ով կարող է հստակ՝ «по полочкам» ներկայացնի խնդրի մանրամասները։ Ավելին, ընդգծում, որ հարցը կարող է կարգավորվել բանակցողի փոփոխության պարագայում միայն։
Ասել է թե՝ ստացվում է՝ նախագահ Սարգսյանի քայլը, խնդրանքը վերջին միջոցն է, որին տրամաբանորեն պետք է հաջորդի հայկական ամբողջ հասարական-քաղաքական դաշտի համախմբումը և ադրբեջանաթուրքական օրակարգով Հայաստանում իշխանությունը բռնազավթածներին վռնդելուն ուղղված գործընթացների մեկնարկի սկիզբը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում