Սահմանամերձ Կոթիի օրը նշանավորվեց առաջին մանկական պուրակի բացմամբ

Սահմանամերձ Կոթի գյուղն արդեն ունի ընդարձակ և գեղեցիկ մանկական պուրակ` լի գունեղ խաղահամալիրներով, սահարաններով և մարզասարքերով։ Բացման հանդիսավոր արարողության համար հավաքվել էին ինչպես Կոթիի բնակիչները, այնպես էլ հյուրեր տարբեր բնակավայրերից։ Սկզբում Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օծեց այգում տեղադրված խաչքարը։ Մանկական պուրակը կառուցվել է բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով։

«Դեռևս մեկ կամ երկու տարի առաջ Կոթիում ապրողների համար երազանքի նման էր ունենալ նման մանկական պուրակ սահմանամերձ մեր գյուղում։ Անհրաժեշտությունը զգացվում էր, քանզի երեխաները և երիտասարդները չունեին մի վայր որտեղ կկարողանային իրենց համար ժամանակ անցկացնել։ Բոլորիս երազանքն իրականություն է արդեն, մենք հիմա ունենք կահավորված ու գեղեցիկ, մաքուր պուրակ։ Կոթին շատ լավ զավակներ ունի, այդ թվում Սամսոն Սարատիկյանը։ Նա երկար տարիներ գործունեություն է ծավալել Հայաստանից դուրս, բայց մշտապես աջակցել է Կոթիում տարբեր կրթական, մշակութային ծրագրերի իրականացմանը։ Այս այգուն կից կբացվի նաև սրճարան, որն էլ իր հերթին աշխատատեղ է դառնալու բնակիչների համար։ Պուրակի բացման օրն ավելի նշանավոր դարձնելու համար մենք որոշեցինք նաև գյուղի օր նշել», - ասաց Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը։

Այգու բացումը ոգևորել է բնակիչներին, նրանք նախապես էին պատրաստվել՝ ներկայանալով ցուցահանդես֊վաճառքի տաղավարներով։ Կոթի բնակավայրի բարգավաճման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Սամսոն Սարատիկյանին շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում։

«Ծնվել եմ գյուղում, հետո աշխատանքային գործունեություն ծավալել Ռուսաստանում։ Ես ու ընտանիքս միշտ ամուր կապ ունենք մեր արմատների ու ծննդավայրի հետ։ Կոթին սահմանամերձ գյուղ է, այստեղ շատ լուծելու և կարգավորելու հարցեր կան, այստեղից շատ են հեռանում ու իրենց կյանքը դասավորում այլ երկրներում, բայց մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ երեխաներն ու երիտասարդները մնան ու լավ ապրեն հենց այստեղ։ Մենք մտածում ենք նաև որևէ արտադրություն սկսել այստեղ, որ աշխատատեղ լինի, մարդիկ զբաղվածություն ունենան։ Այս այգու բացումը մեծ խորհուրդ ունի․ այն իմ և երկու տղաներիս կողմից է, որոնք, ցավոք, մահացել են», - նշեց Սամսոն Սարատիկյանը։

Իրենց գեղեցիկ երաժշտական և պարային համարներով հանդես եկան Կոթիի շնորհաշատ երիտասարդները, որից հետո նաև սիրված երգիչներ։ Այս տարվանից յուրաքանչյուր Վարդավառին նախորդող օրը կնշվի որպես Կոթիի օր։

https://iravunk.com/sim/?p=261078&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ