Այս իշխանության համար կարևորը մեծ քանակի ապատեղեկատվություն դաշտ լցնելն է․ Տիգրան Աբրահամյան

Թավշյա տեռոր
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հատարարել էր, որ ներկայիս կառավարությունը մինչև 2020-ի 44-օրյա պատերազմի մեկնարկը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է 608 մլրդ դրամ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված թիվը խիստ վիճահարույց է, հունիսի 26-ին, պաշտոնական հարցում էի ուղարկել պաշտպանության նախարարություն` հասկանալու, թե այդ գումարով, 2018-2020 թ.ին, ըստ մոդելի, քանակի և գնի ինչպիսի սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել:
Պաշտպանության նախարարությունը մինչև հիմա հարցմանս չի արձագանքել ու սա այն դեպքում, որ մինչ այս պահը, իսկ ավելի կոնկրետ` մինչև վերոնշյալ գրությունը, տասնյակներով ՊՆ-ին ուղղված նամակներս անպատասխան չէին մնացել:
Պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերվող գրություններին ՊՆ-ն տարբեր ընթացակարգերով է պատասխանում` ելնելով այն հանգամանքից, թե դա ինչպիսի բնույթի տեղեկատվություն է` պարզ կարգով, գաղտնի բաժնի միջոցով կամ առաջարկվում է հարցման պատասխանին ծանոթանալ պաշտպանության նախարարությունում, սակայն այս դեպքում պատասխանը որևէ ձևով չի ստացվել:
Այս ամենը հաշվի առնելով համոզված եմ, որ խնդիրը ոչ թե կոնկրետ ՊՆ-ի ցանկության, այլ կառավարությունից իջեցված հրահանգի մեջ է, որով փորձ է արվում բլոկել այդ թեմայի հետ կապված ցանկացած տեղեկատվություն:
Կրկնում եմ` ՊՆ-ն նմանօրինակ բովանդակություն և գաղտնիություն ունեցող տվյալների հետ կապված այլ տեղեկություններ փակ ձևաչափով տրամադրել է, սակայն այս դեպքում որևէ արձագանք չկա:
2018-20 ժամանակահատվածում փաշինյանական կառավարության խոշոր գնումները կապված են եղել ՍՈւ-30-ների ու Հորդանանից ձեռք բերված ՀՕՊ Օսա ԱԿ համակարգերի գնման հետ:
Այդ ընթացքում եղել են այլ գնումներ, որոնց մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն ինքս տեղյակ եմ եղել, բայց այդ գումարը որևէ աղերս չունի Փաշինյանի «կրակած» թվերի հետ:
Եղել է սպառազինություն և զինտեխնիկա, որոնց գնումը եղել է մինչև 2018 թ.-ի մայիս, իսկ 2018-20 թվերին դրանց մատակարարումն է իրականացվել:
Այնպես որ, ինչպես շատ հայտարարությունների դեպքում է լինում, հնչեցվում են թվեր, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ կամ որպես կանոն խիստ մանիպուլյատիվ բնույթ ունեն:
Այս իշխանության համար կարևորը մեծ քանակի ապատեղեկատվություն դաշտ լցնելն է` ցույց տալու, թե իբր ամեն ինչ արել են երկիրը չհանձնելու համար, բայց չի ստացվել:
Պայքարելու իմիտիացիա, որը տարածքային ու մարդկային հսկայական կորուստների է հանգեցրել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում