ՆԻ­ԿՈ­ԼԻԶՄ-ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԻԶ­ՄԻ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ «ԱՄՈ­ԹԱ­ՏՈ­ՆԸ»

Վերլուծություն

«Նախ­կին­նե­րի» օ­րոք նոր­մալ տո­ներ ու­նե­ինք, որ կա­պակց­ված է­ին մեր երկ­րի և բա­նա­կի փառ­քի հետ: Իսկ հի­մա հա­մա­տա­րած «փա­ռա­տոն­ներ» են` գի­նու, ոչ­խար խու­զե­լու, խո­րո­վա­ծի, ե­սիմ էլ ինչ զահ­րու­մա­րի: Իսկ հատ­կա­պես վեր­ջի­նը` գա­րեջ­րի «փա­ռա­տո­նը» նո­րին գե­րա­գույն դա­վա­ճա­նու­թյուն Նի­կո­լի մաս­նակ­ցու­թյամբ պար­զա­պես զազ­րե­լի ցի­նիզմ է` պա­շար­ված Ար­ցա­խում մո­լեգ­նող սո­վի ֆո­նի վրա: Շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը ձեռն­պահ են մնում սոց­ցան­ցե­րում խնջույք­նե­րի ցու­ցադ­րու­թյու­նից, կար­գին հաս­տա­տու­թյուն­նե­րը` չե­ղար­կում մի­ջո­ցա­ռում­նե­րը: Օ­րի­նակ` «Երազ պար­կը» չե­ղար­կեց պաղ­պա­ղա­կի փա­ռա­տո­նը, Մի­քա­յել Ոս­կա­նյա­նը ու Գոռ Սու­ջյա­նը՝ ի­րենց հա­մեր­գը: Իսկ խուն­տան անց է կաց­նում իր գա­րեջ­րա­յին «ամո­թա­տո­նը»:

ՁԵՐ ՆՄԱՆ­ՆԵՐ ԽԱՅ­ՏԱ­ՌԱ­ԿԵԼ ՌԵՍ­ՊՈՒԲ­ԼԻ­ԿԱ

Ի­հար­կե, մա­հա­ցուն գա­րե­ջու­րը չէ, մա­հա­ցուն նի­կո­լիզ­մի թույնն է: Նա­և մեկ­նա­բան­նե­րը նշում են, որ իր ա­մեն մի հրա­պա­րա­կա­յին ե­լույ­թով կա­պի­տու­լյան­տը խայ­տա­ռա­կում է ոչ այն­քան ի­րեն (էլ խայ­տա­ռակ­վե­լու տեղ չի մնա­ցել) այլ մեր եր­կի­րը և մեր ժո­ղովր­դին: Իր վեր­ջին հար­ցազ­րու­ցում բլթաց­րեց, որ 1915-ի ցե­ղաս­պա­նու­թյան մե­ղա­վոր­նե­րը ոչ թե թուր­քերն են, այլ ռուս­նե­րը, Երկ­րա­պա­հի 30-ամյա­կին իր չնչին ան­ձը հա­մե­մա­տեց Վազ­գեն Սարգ­սյա­նի հետ (երև­ի Սպա­րա­պե­տը գե­րեզ­մա­նում շուռ ե­կավ), այ­սօր` հու­լի­սի 25-ին էլ պատ­րաստ­վում է տալ հեր­թա­կան թու­նա­վոր ա­սու­լի­սը:

«Այ­լընտ­րան­քա­յին նա­խագ­ծեր» խմբի փոր­ձա­գետ Վա­հե Հով­հան­նի­սյա­նի բնո­րոշ­մամբ. «Ասու­լի­սին հրա­վիր­ված- մաս­նա­կից մի քա­նի տաս­նյակ լրատ­վա­մի­ջոց­ներն ի­րա­կա­նում մեկ հարց ու­նեն տա­լու. ո՞վ է քեզ թույլ տվել Ղա­րա­բա­ղը և 8 «անկլավ­նե­րը» ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի մաս:

Մնա­ցա­ծը են­թա­հար­ցեր են. էս ի՞նչ ես բե­րել մեր գլխին՝ ա­ռանց քար­տեզ­նե­րի ճշտման, ա­ռանց սահ­մա­նա­զատ­ման սկզբունք­նե­րի հստա­կեց­ման, ա­ռանց Ար­ցա­խի հա­յու­թյան հստակ ե­րաշ­խիք­նե­րի ո՞նց ես նման բան ա­րել, ո՞ր ի­րա­վուն­քով, ո՞ր տրա­մա­բա­նու­թյամբ: Հաս­կա­նու՞մ ես, թե ին­չի ա­ռաջ ես կանգ­նեց­րել եր­կի­րը»:

Սե­ղա­նին ու­րիշ հարց չկա: Ու չկա նա­և պա­տաս­խա­նը, թե ժո­ղո­վուրդն է իր քվե­ով լի­ա­զո­րել: Ընտ­րու­թյան դու գնա­ցել ես այս հար­ցե­րի շուրջ այլ ծրագ­րով ու այլ խոս­տում­նե­րով:

Բո­լոր նա­խա­րար­նե­րը, փոխ­նա­խա­րար­նե­րը, դի­վա­նա­գետ­նե­րը, քա­ղա­քա­կան և հա­յե­ցո­ղա­կան պաշ­տոն­ներ զբա­ղեց­նող­նե­րը, պատ­գա­մա­վոր­նե­րը պետք է այդ հար­ցը  գո­նե մտքնե­րում տան ի­րենց «Մե­ծար­գո­յին» ու հաս­կա­նան, որ նրա հետ հա­վա­սար դնում են ի­րենց ստո­րագ­րու­թյուն­նե­րը»:

Նույ­նիսկ «խե­լոք գառ»  Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հայ­տա­րա­րել է, որ Ղա­րա­բա­ղը շա­րու­նա­կե­լու է ինք­նո­րոշ­ման hամար պայ­քարը ու կոչ է ա­րել Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին զգույշ լի­նել Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ճա­նաչ­ման հար­ցով ի­րենց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում: «Ոչ մի եր­կիր չի կա­րող մեզ զրկել ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քից: Ես կոչ եմ ա­նում Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­վե­լի զգույշ լի­նել ի­րենց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում: Ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը մի­ջազ­գա­յին նորմ է, մեր ի­րա­վուն­քը, ո­րը մենք օգ­տա­գոր­ծում ենք նա­և այ­սօր»,- ա­սել է Հա­րու­թյու­նյա­նը եր­կու­շաբ­թի օ­րը կա­յա­ցած մա­մու­լի ա­սու­լի­սում՝ պա­տաս­խա­նե­լով Ին­տեր­ֆաք­սի հար­ցին: Նա նշել է, որ ան­կախ ո­րև­է հայ­տա­րա­րու­թյու­նից, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը «կշա­րու­նա­կի պայ­քարն ինք­նո­րոշ­ման հա­մար»:

ԱՀ նա­խա­գահն նշել է, որ Լա­չի­նի մի­ջանց­քը, ո­րը կա­պում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նի հետ, պետք է ա­պաշր­ջա­փակ­վի՝ հու­մա­նի­տար ա­ղե­տի կանխ­ման, սննդամ­թեր­քի տե­ղա­փոխ­ման հա­մար, մի­ա­ժա­մա­նակ դեմ է ար­տա­հայտ­վել Բաք­վից Բար­դա-Ակնա ճա­նա­պար­հով մթերք մա­տա­կա­րա­րե­լու Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջար­կին:

Սա­կայն ա­սո­ղին լսող է պետք... Իսկ ինչ­պես նկա­տում է ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը, Նի­կո­լը և Ա­լի­և­նե­րը շատ նման են, բայց Նի­կոլն ա­վե­լի վատ­թար է. «Բայց կա և տար­բե­րու­թյուն, ի­հար­կե. Ա­լի­և­ը Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նի խա­մա­ճի­կը չէր և չէր ա­տում իր իսկ ժո­ղովր­դին: Իր ա­րա­ծը սո­վո­րա­կան բռնա­պե­տա­կան no­thing per­so­nal just bu­si­ness էր... Իսկ Նի­կո­լը ա­տում է հայ ժո­ղովր­դին և մի­ա­ժա­մա­նակ Ա­լի­և­ի ու Էր­դո­ղա­նի խա­մա­ճիկն է»:

ՍԵՐԺ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ ՇԱԽ­ՄԱ­ՏԱ­ՅԻՆ ՔԱՅ­ԼԸ

Gort

Ի դեպ, Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի ու նա­խև­ա­ռաջ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի վախ­վո­րա­ծու­թյու­նը ար­դեն վնաս է բե­րում: Ար­ցա­խի իշ­խա­նու­թյան կո­չով Ե­րև­ա­նում բո­ղո­քի ակ­ցի­ա­ներ են, նույ­նիսկ փո­ղոց­ներ են փակ­վում, սա­կայն չկա հաս­ցե­ա­տե­րը` կա­պի­տու­լյան­տա­կան խուն­տան: Իսկ փո­ղոց փա­կե­լով ի՞նչ պետք է հաս­կաց­նեն գեր­տե­րու­թյուն­նե­րին և մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին:

Եվ ա­հա եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը բաց նա­մա­կով դի­մում է Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րին: ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նի կար­ծի­քով` ՀՀ 3-րդ նա­խա­գա­հի ու­ղերձն ուղղ­ված Ե­ԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րին, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում ու­նի մի շարք հայտ­նի պատ­ճառ­ներ և նպա­տակ­ներ.

1. Ար­ցա­խյան հիմ­նախն­դի­րը, ո­րը շուրջ ե­րեք տաս­նա­մյակ, մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քում և հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ե­ղել է օ­րա­կար­գա­յին հար­ցե­րից մե­կը` մեր դա­վա­դիր դի­լե­տան­տի և ա­զե­րի բռնա­պե­տի պատ­ճա­ռով վե­րած­վում է 21-րդ դա­րի ան­մարդ­կա­յին ող­բեր­գու­թյան:

2. Հու­մա­նի­տար ա­ղե­տի են­թարկ­ված ար­ցա­խա­հա­յու­թյա­նը կանգ­նեց­րել են մարդ­կու­թյան պատ­մու­թյան նոր ցե­ղաս­պա­նա­կան ռիս­կի առ­ջև, ինչն ան­հա­պաղ չե­զո­քաց­նե­լու կա­րիք կա:

3. Ե­ԱԿՀ ՄԽ-ը շա­րու­նա­կում է դե­յու­րե ի­րա­վա­կան ուժ ու­նե­նալ և հան­դի­սա­նալ ար­ցա­խյան հիմ­նախնդ­րի կար­գա­վոր­ման մի­ջազ­գա­յին ման­դատ ու­նե­ցող մի­ակ ձև­ա­չա­փը:

4. Ար­ցա­խյան հիմ­նախն­դի­րը չի կա­րե­լի փակ­ված հա­մա­րել և այն պետք է վե­րա­դառ­նա մի­ջազ­գա­յին ի­րա­վա­սու կա­ռույց­նե­րի և մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րոն:

5. Հայ ժո­ղո­վուր­դը, հույս չդնե­լով իր ա­պաշ­նորհ և ազ­գա­դավ իշ­խա­նու­թյուն­նե­րի վրա, ի­րա­վի­ճա­կը փրկե­լու նպա­տա­կով, պետք է գոր­ծի դնի Հա­յաս­տա­նի և Սփյուռ­քի քա­ղա­քա­կան ու հան­րա­յին բո­լոր հնա­րա­վոր ռե­սուրս­նե­րը:

6. Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ ու­ղեր­ձում նկա­րագր­ված պատ­ճառ­ներն ու հե­տև­անք­նե­րը, ևս մեկ ան­գամ փաս­տում են, որ Ար­ցա­խը եր­բեք չի կա­րող լի­նել Ադր­բե­ջա­նի կազ­մում:

7. Պայ­քարն ար­ցախ­ցի­նե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի հա­մար շա­րու­նակ­վում է:

Կար­ծում ենք, որ իր նա­մա­կով Սերժ Սարգ­սյա­նը նա­և սկսեց Նի­կո­լի խուն­տա­յի ա­պա­լե­գի­տի­մա­ցու­մը մի­ջազ­գա­յին հար­թա­կում. «Դի­մում եմ ձեզ՝ նա­խև­ա­ռաջ որ­պես Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի, որ­պես ա­ռաջ­նորդ­նե­րի, ով­քեր ան­ձամբ գի­տեն, թե ինչ հանգր­վա­նում էր Ար­ցա­խյան խնդրի լուծ­ման բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը մին­չև 2018 թվա­կա­նը, երբ մեր հա­սա­րա­կու­թյու­նը հու­զա­կան ընտ­րու­թյուն կա­տա­րեց և իշ­խա­նու­թյու­նը հանձ­նեց պե­տու­թյան ըն­կալ­ման հետ ո­րև­է ա­ղերս չու­նե­ցող գործ­չի: Ես հաս­կա­նում եմ, որ շատ-շա­տե­րը հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցան փոր­ձե­լու լու­ծել Ար­ցա­խի խնդի­րը՝ օգտ­վե­լով այդ մար­դու՝ սե­փա­կան երկ­րի շա­հե­րի հետ կապ չու­նե­ցող անտ­րա­մա­բա­նա­կան քայ­լե­րից:

Բայց փաստ է, որ և՛ հար­ցը չի լուծ­վել, և՛ խնդիր­ներն են շատ ա­վե­լի խո­րա­նում, իսկ այդ մարդն էլ այ­սօր հստա­կո­րեն չու­նի մեր ժո­ղովր­դի քվեն՝ Ար­ցա­խը ճա­նա­չե­լու ո­րև­է այլ երկ­րի կազ­մում և ար­ցախ­ցի­նե­րի կող­մից էլ բա­ցար­ձա­կա­պես չու­նի քվե՝ ինք­նա­կամ ո­րո­շե­լու ի­րենց ճա­կա­տա­գի­րը»:

Մի­ա­ժա­մա­նակ Սերժ Սարգ­սյա­նի նա­մա­կը յու­րա­հա­տուկ «crush test» էր, կամ ռուս­նե­րի ա­սած` «про­вер­ка на вши­вость», թե ար­դյո՞ք գեր­տե­րու­թյուն­նե­րը հար­գում են ի­րենց ղե­կա­վար­նե­րի ստո­րագ­րու­թյուն­նե­րը, թե՞ այդ ստո­րագ­րու­թյուն­նե­րը ար­ժեն այն­քան, ինչ­քան թուղ­թը և թա­նա­քը: Ան­շուշտ, խո­շոր խա­ղա­ցող­նե­րի հա­մար այն­քան էլ հար­մար վի­ճակ չէ, զի ակն­հայ­տո­րեն ի­րենց ձեռք է տա­լիս հայ­կա­կան գոր­ծո­նի փո­խա­րեն խա­մա­ճիկ կամ «օգտա­կար ա­պուշ» ու­նե­նալ, չէ՞ որ կոն­սեն­սու­սով 2018-ին իշ­խա­նա­զավ­թում ար­տո­նե­լը դրան էր միտ­ված, բայց մի­ա­ժա­մա­նակ խա­մա­ճի­կը շա­տաց­նում է տա­րա­ծաշր­ջա­նի ան­կա­յու­նու­թյու­նը, մինչ­դեռ ու­ժեղ Հա­յաս­տա­նը կա­յու­նաց­նող դեր ու­ներ...

Իսկ ներ­քին լսա­րա­նի տե­սա­կե­տից` ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի նա­մա­կը հույ­սեր և պայ­քա­րի տրա­մադ­րու­թյուն արթ­նաց­նող գոր­ծոն է: Ըստ Նա­րեկ Սամ­սո­նյա­նի. «Վստա­հա­բար ա­մե­նա­կա­րև­որ մրցում­նե­րին բան չմնաց ու էս ան­գամ հաս­տատ հաղ­թո­ղը ներ­քին թշնա­մին չի լի­նե­լու»: Ի­րա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նի հա­մոզ­մամբ էլ. «Սերժ Սարգ­սյա­նի բաց նա­մա­կի ու­ղեր­ձը հստակ է ու շի­տակ: Դա այն ու­ղերձն է, ո­րը պատ­րաստ եմ բաց ճա­կա­տով պաշտ­պա­նել թե՛ փո­ղոց­նե­րում և թե՛ տա­ղա­վար­նե­րում, թե՛ խոս­քով և թե՛ գոր­ծով: Սերժ Սարգ­սյա­նի բաց նա­մակն ըն­կա­լում եմ նա­և որ­պես մար­տա­կոչ՝ ընդ­դեմ ներ­քին թշնա­մու»:

Ա­յո՛, մար­տա­կոչ: Վստա­հա­բար ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը շախ­մա­տա­յին հաշ­վարկ ա­րել է, թե ինչ­պես կար­ձա­գան­քեն գեր­տե­րու­թյուն­նե­րը, Ար­ցա­խը, ընդ­դի­մու­թյու­նը և հան­րու­թյու­նը, նա­և` խուն­տան: Ու հա­ջորդ քայ­լերն էլ գի­տի: Այդ պատ­ճա­ռով սկսե­ցին հիս­թե­րիկ մո­լեգ­նու­թյունն այն տխրահռ­չակ բլո­գեր­նե­րը, ո­րոնք մշտա­պես զրպար­տում և չա­րա­խո­սում են Սերժ Սարգ­սյա­նի ուղ­ղու­թյամբ: Խուն­տա­յի քա­րոզ­չա­մե­քե­նան էլ ար­ձա­գան­քեց ի­րեն քա­ղա­քա­գետ ան­վա­նող ոմն Հայկ Սու­քի­ա­սյա­նի զա­ռան­ցան­քով. «Էդ Բայ­դե­նին, Մակ­րո­նին էլ ձե­ռի հետ է գրել: Ի­րա­կա­նում ին­քը Պու­տի­նին է գրել, որ մի բան ա­րեք, որ այս­տեղ հե­ղաշր­ջում ա­նենք: Մնա­ցա­ծը, բո­լոր տե­ղե­րում ոնց կա­րո­ղա­նում են՝ Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը սա­բո­տա­ժի են են­թար­կում»: Այն, ինչ սույն քա­րո­զիչն ան­վա­նում է «արտա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն», բո­լոր ող­ջա­միտ հա­յե­րը կո­չում են հայ­րե­նա­դա­վու­թյուն և պե­տու­թյան ոչն­չա­ցում, այ­սինք` մի գոր­ծըն­թաց, ո­րին «սա­բո­տա­ժի» են­թար­կե­լը քիչ է, այն հարկ է կա­սեց­նել:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=261059&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը