ԱՅՍՕՐ, ՀՈՒԼԻՍԻ 24-Ը, ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԼՅՈՎԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ է
ՍպորտԱյսօր, հուլիսի 24-ը, ազատ ոճի ըմբշամարտիկ, ՀՀ բազմակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Աշխարհի արծաթե և բրոնզե մեդալակիր, միջազգային բազմաթիվ առաջնությունների հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Գյումրեցի ԼՅՈՎԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ծննդյան օրն է, 21-րդ տարեդարձն է նշում։
Iravunk. com-ի մարզական թղթակիցը հանդիպել է ու զրուցել օրվա հոբելյարի հետ։
- Ողջույն, Լյովա: Շնորհավորում ենք ծննդյան տարեդարձի առթիվ, նորանոր նվաճումներ մաղթում։
- Շատ շնորհակալ եմ։ Իմ միակ ցանկությունը այն է, որ Արցախում ամեն ինչ կարգավորվի, ճանապարհը բացվի, մարդիկ կարողանան ապրել հանգիստ, խաղաղություն լինի։
- Լյովա, կարող ես պատմել քո մարզական կարիերայում գրանցված հիշարժան գոտեմարտի մասին։
- 2021 թվականի օգոստոսին, ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ, 11։0 հաշվով, փառահեղ հաղթանակ եմ տոնել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ ու ծածանել մեր Հայոց եռագույնը։ Սա շատ հիշարժան գոտեմարտ է ինձ համար։ Ծառայել եմ ՀՀ Զինված ուժերի մարզական վաշտում։ 2022 թվականի հուլիսին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, 125 կգ քաշային կարգում նվաճել եմ ոսկե մեդալ։ Հաղթեցի Լեհաստանի, Թուրքիայի և Վրաստանի ըմբիշներին։ Սովորել եմ Գյումրիի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։ Այժմ սովորում եմ Շիրակի պետական համալսարանում, ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնում։ Գյումրիի ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան եմ, այնտեղ եմ անցկացնում պարապմունքներս։ Անձնական մարզիչս Էդգար Ենոքյանն է։
- Լյովա, իսկ ո՞րն է քո ամենանշանակալի երազանքը։
- Երազում եմ նվաճել Օլիմպիական ոսկե մեդալը։
- Իսկ ի"նչ խորհուրդ ունես պատանիներին։
- Խորհուրդ կտամ կտրվեն հեռախոսային խաղերից ու մեծ ուշադրություն դարձնեն սպորտին, լինեն ֆիզիկապես առողջ, ուժեղ, որպեսզի կարողանան դիմակայել կյանքում հանդիպող ցանկացած դժվարության։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

