Կա հնարավոր բոլոր անհրաժեշտ բաղադրիչները` փողոցով իշխանափոխություն անելու. Սամսոնյան

Ներքաղաքական

Ըստ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ` Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահներին ուղղված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակն ուղերձ էր, որն ուներ ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արտաքին քաղաքական կոմպոնենտներ:

— Շատ խորհրդանշական է, որ, օրինակ, Ֆրանսիան 1940 թվականին ունեցել է Վիշի կառավարություն, որը նույն այսօրվա մեր իշխանության նման էր: Այսինքն` իշխանություն, որը համագործակցում էր ֆաշիստական Գերմանիայի հետ, ընդունել էր Ադոլֆ Հիտլերի կապիտուլիացիայի պահանջը եւ դարձել էր ֆաշիստական Գերմանիայի մի մաս: Այդտեղ էլ ժողովուրդն ընդունում էր Վիշիի կառավարությանը, բայց փաստացի դը Գոլը (Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության հիմնադիր եւ նախագահ) ու ընդհանրապես` Ֆրանսիան ապացուցեց, որ իր համար այդ ժամանակահատվածը խայտառակության եւ ամոթի շրջան էր: Այսօր մեզ մոտ կա կոլաբորացիոնիստների իշխանություն, որի կողմից վարված արտաքին քաղաքականությունը` այնպես, ինչպես Վիշիի կառավարության կողմից վարված արտաքին քաղաքականությունն էր, ընդունելի չէ մեզ համար, ինչպես ֆրանսիացիների համար ընդունելի չէր: Եվ այսօր ֆրանսիացները, ամերիկացիները, նաեւ ռուսներն ունեն վստահաբար այն գիտակցումը, ինչ ես եմ ասում: Իրենք էլ են շատ լավ պատկերացնում, որ հիմա մեզ մոտ գործում է թշնամու հետ կոլաբորացիայի մեջ գտնվող իշխանություն: Եվ իրենք հիմա ունեն խնդիր` Արցախում հումանիտար աղետը կանգնեցնելու, որովհետեւ Հայաստանի իշխանությունը դրա վրա թքած ունի: Եվ իմ կարծիքով` ՀՀ երրորդ նախագահը շատ հստակ շեշտադրումներով վեր է հանել բոլոր այս բաղադրիչները, որոնք կան այս պահին:

— Տարբեր վիճակագրական տվյալներով` հանրային լայն զանգվածները համաձայն չեն օրվա իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքականության հետ: Նաեւ համաձայն չեն, որ  Հայաստանը պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս: Բայց, այդուհանդերձ, հանրային մեծ զանգվածների բողոքի ալիք փողոցում չի ուրվագծվում, ինչո՞ւ:

— Որովհետեւ քաղաքական դաշտում գործող ուժերն այս պահի դրությամբ չեն գտնում այն բանաձեւը, որով կարող են այն իրականացնել: Հնարավոր չէ այլեւս մեկ այլ գործընթաց անել, որը կգնա տապալման: Գործընթացը պետք է լինի մեկը եւ վերջնական: Մենք հասկացանք, որ որեւէ ձեւով կանխելու, ինչ-որ գործողություններ, այսպես ասած, թույլ չտալու քայլերն անիմաստ են, եթե իշխանության Նիկոլ Փաշինյանն է: Հիմա բոլոր քաղաքական ուժերը խնդիր ունեն գտնելու այն ձեւը, որով պետք է մարդկանց կոնսոլիդացնել փողոցում, եւ այս մարդուն հեռացնել իշխանությունից: Սա այլեւս բոլոր քաղաքական ուժերն են հասկանում, որ մի հանրահավաք, մի ավել երթ անելը որեւէ օգուտ չի տալիս, հակառակը` վնասում է: Բայց այսօր կա հնարավոր բոլոր անհրաժեշտ բաղադրիչները` փողոցով իշխանափոխություն անելու: Եվ ես կարծում եմ` մոտակա ամիսները բավականին կարեւոր են լինելու Հայաստանի Հանրապետության ճակատագրում:

— Այս համատեքստում` ակնկալիք ունե՞ք, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը եւս միանան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակին:

— Անկեղծ ասած, դա իրենց որոշելիքն է: Պատեհությունը` իրենց միանալու, որոշում են առաջին եւ երկրորդ նախագահները, եւ իրենք էլ, վստահ եմ, իրենց խողովակներով են փորձում հնարավորինս ազդել գործընթացի վրա: Պարզապես, երրորդ նախագահի արածը հրապարակային էր: Ամեն դեպքում, կարծում եմ` եթե առաջին ու երկրորդ նախագահնները եւս միանան, լավ կլինի, բայց էլի եմ շեշտում` իրենց որոշելիքն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ