Ուզում ենք հասկանալ` ԱՄՆ-ը, ՌԴ-ն եւ Ֆրանսիան իրենց ստորագրությունները բանի տեղ դնո՞ւմ են, թե` չէ. Շարմազանով

Տեսանյութեր

Դեռեւս նախորդ տարվա ամռանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը: Ընդ որում` նա շեշտել էր, որ այն դադարեցվել է Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներգործությամբ: Այս համատեքստում ի՞նչ կարելի է ակնկալել ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երեք պետությունների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ղեկավարներից, որոնց բաց նամակով դիմել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Իրավունքը» պարզեց ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ տեսակետը:

— ԵԱՀԿ Մինսկի խումբը, եթե, ըստ Սերգեյ Լավրովի, չի գործում, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը գործո՞ւմ է: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրվա՞ծ է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Չկա գրված:

— Նոյեմբերի 9-ի հայտարարության տակ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների ստորագրությունն էլ չկա: Հետեւապես, արդյոք պե՞տք է հույսեր կապել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:

— Ոչ մեկն ինձնից շատ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կողմնակից չէ, բայց պետք է ճիշտն ասել: Ռուսական կողմը մի քիչ перегибает палку: Իրենք ասում են`այո՛, Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը: Բայց մի կարեւոր խնդիր կա` նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որին հղում է անում ռուսական կողմը կա՞ որեւէ կետ, որտեղ Արցախը Ադրբեջանի մաս է, չկա՛: Այնտեղ կա՞ որեւէ կետ, որ Լաչինի միջանցքը պետք է փակ լինի, չկա՛: Այնտեղ կա՞, որ Ադրբեջանը պետք է ութ ամիս շարունակ շրջափակման մեջ պահի Արցախը, չկա՛: Հետեւաբար, թող հարգեն իրենց ստորագրությունը:

— Բայց առաջին հերթին, կարծես թե, հենց Նիկոլ Փաշինյանը չի հարգում իր ստորագրությունը` հայտարարելով, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս…

— Այն, որ Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությունները չի հարգում, իր պարտավորությունները չի կատարում, մենք շատ լավ գիտենք: Դրա համար էլ հինգ տարի է պայքարում ենք այդ ազգակործան պատուհաս կապիտուլյանտ ռեժիմի դեմ: Բայց մենք ուզում ենք հասկանալ` միջազգային հանրությունը եւ մասնավորապես` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, իրենց պարտավորություններն ու ստորագրությունները բանի տեղ դնո՞ւմ են, թե` չէ: Թե՞ Ալիեւի նման կարծում են, որ դրանք պարտավորություններ չեն, այլ այդ ստորագրություններն ունեն ընդամենը զուգարանի թղթի կարգավիճակ: Հիմա ուզում ենք իմանալ` իրե՞նք էլ են Ալիեւի հետ համամիտ, որ իրենց ստորագրությունը որեւէ կարգավիճակ չունի, թե՞ իրենք ունեն պարտավորություն` որպես միջազգային հանրության ներկայացուցիչներ, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներ, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ներկայացուցիչներ եւ Ռուսաստանը մասնավորապես` որպես եռակողմ հայտարարության միջնորդ եւ անբաժան մաս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում