Կանտրոլից դուրս եկա.Արցախցի պատգամավորը սկանդալային ելույթի մասին

Տեսանյութեր

«Ազատ հայ­րե­նիք» խմբակ­ցու­թյան  պատ­գա­մա­վոր Նել­լա Գրի­գո­րյա­նի սկան­դա­լա­յին ե­լույ­թը ե­րեկ շոկ էր ա­ռա­ջաց­րել Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կա­նում: ԱԺ նիս­տում նա կոշտ քննա­դա­տել էր Փա­շի­նյա­նին ու կնո­ջը: Ա­սել էր, որ այս բարդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ար­ցախ­ցին ի­րա­վունք չու­նի ան­տար­բեր մնալ «Նի­կո­լի ու Ա­րա­բաթ Միր­զո­յա­նի» հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, թե` Ար­ցախն Ադր­բե­ջան է: Փա­շի­նյա­նին ան­վա­նել էր «խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջան մու­րա­ցող վիժ­վածք»: «Վա՛յ, Ղա­րա­բաղ, տես՝ ով է քո ճա­կա­տա­գի­րը ո­րո­շում: Ար­ցա­խի թուր­քաց­ման ծրագ­րի ի­րա­կա­նաց­նո­ղը հենց Նի­կոլ Փա­շի­նյանն է, նրա­նից պետք է պա­հան­ջել Ար­ցա­խի ա­պաշր­ջա­փա­կու­մը: Իսկ Փա­շի­նյանն ու իր Է­րա­տո տի­կի­նը թքած ու­նեն Ար­ցա­խի վրա: Տի­կի՛ն Է­րա­տո, վեր­ջա­պես կողմ­նո­րոշ­վեք՝ ո՞վ եք դուք՝ մա­հա­պարտ կա­նանց հրա­մա­նա­տա՞ր, ֆի­զի­կո՞ս, այ­գե­պա՞ն, բոս­տան­չի՞, թե՞ դա­վա­ճան»,- ա­սել էր նա:

Ար­ցախ­ցի­նե­րի պնդմամբ, Գրի­գո­րյա­նի ե­լույ­թը հա­մա­ձայ­նեց­ված չէր խմբակ­ցու­թյան հետ եւ այն բա­ցա­ռա­պես ան­հատ պատ­գա­մա­վո­րի կար­ծիք էր: Ե­թե ան­գամ այդ­պես է, եր­բե­ւէ ո­րե­ւէ հայ­տա­րա­րու­թյամբ, էլ չենք խո­սում` սուր քննա­դա­տու­թյամբ աչ­քի չըն­կած իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վո­րին ի՞նչն էր ստի­պել նման կոշտ հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես գալ: Հար­ցի պա­տաս­խա­նը եւ ոչ մի­այն փոր­ձել ենք ստա­նալ ՆԵԼ­ԼԱ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻՑ, ով հար­ցին հար­ցով պա­տաս­խա­նեց.

— Իսկ ի՞նչ կա­նե­իք Դուք իմ տե­ղում, խնդրում եմ պա­տաս­խա­նեք: Ա­յո, իմ ե­լույ­թի տեքս­տը ո­րե­ւէ մե­կի հետ հա­մա­ձայ­նեց­ված չի ե­ղել, ո­րե­ւէ մե­կը չի ի­մա­ցել, որ նման ե­լույթ պի­տի ու­նե­նամ: Դա իմ հո­գու պոռթ­կումն էր, ախր ես ո՞նց դի­մա­նամ, ո՞նց չխո­սեմ, նրանք իմ հայ­րե­նիքն են վա­ճա­ռել, նրանք իմ ժո­ղովր­դի թշնա­մի­ներն են, էլ չեմ դի­մա­ցել ու լավ եմ ա­րել:

— Իսկ, ին­չո՞ւ չեք հա­մա­ձայ­նեց­րել, թե վստահ է­իք, որ խմբակ­ցու­թյու­նը դե՞մ կլի­նի այդ տեքս­տին:

— Չեմ կա­րող ա­սել, ես ի­րենց դեռ չեմ լսել, ի­րենք ինձ հետ այդ թե­մա­յով չեն խո­սել, չգի­տեմ, ի­րենց կար­ծի­քը իմ ե­լույ­թի վե­րա­բե­րյալ: Ա­մեն ինչ թա­քուն եմ ա­րել, ոչ ո­քի չեմ լսել, մի­ան­գա­մից ու­ղիղ ե­թե­րում կոճ­կը սեղ­մե­ցի ու ե­լույ­թով հան­դես ե­կա:

— Իսկ ին­չո՞ւ մինչ այդ «Ձեր հո­գին չէր պոռթ­կում»:

— Ախ… ես միշտ էլ ինձ հետ կռվել եմ, ա­մեն խոս­քից, ե­լույ­թից հե­տո , ուղ­ղա­կի այ­լեւս դի­մա­նալն անհ­նար էր, չեք պատ­կե­րաց­նում ինչ է այս­տեղ կա­տար­վում, ուղ­ղա­կի…

— Տի­կին Գրի­գո­րյան, Ձեր կեն­սագ­րու­թյան մեջ նշված է, որ Դուք ու­սա­նել եւ ա­վար­տել եք Բաք­վի հա­մալ­սա­րա­նը, կմնան­րա­մաս­նե՞ք այդ դրվա­գը:

— 1977 թվա­կա­նին, ե­թե ցան­կա­նում է­իր Ստե­փա­նա­կեր­տում բարձ­րա­գույն կրթու­թյուն ստա­նալ, պետք է ըն­դուն­վե­իր Բաք­վի հա­մալ­սա­րան. այն ժա­մա­նակ Բա­քուն էր ըն­դու­նե­լու­թյուն կա­տա­րում: Ես ըն­դա­մե­նը ըն­դուն­վել եմ Բաք­վի հա­մալ­սա­րան, բայց ու­սումս չորս տա­րի ստա­ցել եմ Ստե­փա­նա­կեր­տի հա­մալ­սա­րա­նում:

— Տի­կին Գրի­գո­րյան, Ձեր որ­դին եւ դուս­տը եւս միշտ բարձր պաշ­տոն­ներ են զբա­ղեց­րել:

— Այ՛ո, ու ինչ լավ են ա­րել, նրանք ար­ժա­նի են, ես դրա­նից ինձ վատ չեմ զգում: Որ տղաս ու աղ­ջիկս բարձր պաշ­տոն են զբա­ղեց­նում, ես ի­րա­ունք չու­նե՞մ իմ հա­րե­նի­քի կորս­տի մա­սին ա­ղա­ղա­կեմ…

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում