ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճան ԺԵ­ԽԸՆ­ՏԻՐ ՆԻ­ԿՈ­ԼԸ նոր մե­թոդ է մտա­ծել՝ դա­տա­ի­րա­վա­կան հա­մա­կար­գը էլ ա­վե­լի գրպա­նա­յին դարձ­նե­լու: Մաս­նա­վո­րա­պես՝ շրջա­նա­ռու­թյան մեջ է հայտն­վել մի նա­խա­գիծ, ըստ ո­րի՝ դա­տա­վոր­նե­րը, դա­տա­խազ­նե­րը և քննիչ­նե­րը պետք է պար­տա­դիր կար­գով հրա­պար­ա­կեն նա­և տե­ղե­կու­թյուն­ներ ի­րենց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րի կու­սակ­ցա­կան պատ­կա­նե­լ­ու­թյան վե­րա­բե­րյալ: Սա պարզ խայ­տա­ռա­կու­թյուն է, ո­րի նպա­տա­կը հե­տև­յալն է՝ մի կող­մից՝ զտել հա­մա­կարգն ու դրա­նում թող­նել մի­այն ՔՊ-ացված­նե­րին՝ ողջ հա­մա­կար­գը է՛լ ա­վե­լի ար­դյու­նա­վե­տո­րեն ստրկաց­նե­լու, մյուս կող­մից՝ զարկ տալ ՔՊ-ի մաս­սա­յա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցին, ո­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը Նի­կո­լը հի­մա շատ է զգում. ա­ռանց ա­ճող վար­չա­կան ռե­սուր­սի ՔՊ-ն պար­զա­պես ո­չինչ է: Մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ այս մի­տու­մը շա­րու­նա­կու­թյուն կստա­նա նա­և այլ հա­մա­կար­գե­րում՝ նա­խա­րա­րու­թյուն­նե­րից՝ դպրոց­ներ ու բու­հեր: Դե ինչ, ՔՊ-ն զար­մա­նա­լի­ո­րեն նա­խան­ձում ու ըն­դօ­րի­նա­կում է սո­վե­տա­կան КПСС-ին` քա­նի որ «երա­նե­լի» տա­րի­նե­րին ա­ռանց կոմ­կու­սի տոմ­սի, ո­րև­է ա­ռա­ջըն­թաց հնա­րա­վոր չէր, այդ կար­միր տոմ­սին տի­րա­նա­լու հա­մար կա­շառք է­ին տա­լիս` ընդ­հուպ «Ժի­գու­լի» ավ­տո­մե­քե­նա­յի գնի չափ: Բայց «կար­միր­նե­րը» գո­նե բան էին կա­ռո­ւցում` ի տար­բե­րու­թյուն սրանց… Սրանց թվում է, որ կկա­րո­ղանան ՔՊ-ի տոմ­սը դարձ­նել այն­քան հրա­պու­րիչ կա­րի­ե­րիստ­նե­րի հա­մար, որ այդ տոմ­սի հա­մար փող տվող­ներ լի­նեն: Սա­կայն մո­ռա­նում են, թե ինչ­պես 1988-ին նույն КПСС-ի տոմ­սե­րը հայտն­վե­ցին աղ­բարկ­ղե­րում:

Շա­տերն ապ­շած են, թե բու­հե­րում ինչ­քան թա­փուր տե­ղեր են մնա­ցել, և զար­մա­նում են, թե ուր է ա­նէ­ա­ցել հա­յե­րի ձգտու­մը` կրթու­թյուն ստա­նա­լու: Դրա առն­չու­թյամբ հե­տաքր­քիր դիտար­կում ու­նի քա­ղա­քա­ցի­ա­կան ակ­տի­վիստ ՀԱ­ԿՈԲ ԲԵՐ­ԲԵ­ՐՅԱ­ՆԸ. «Ես իմ ո­լոր­տից ա­սեմ: 17 տա­րե­կան ե­րե­խան գա­լիս մա­տու­ցող է աշ­խա­տում, ա­մի­սը 400-500 հա­զար փող է ստա­նում ու ինչ ու­զում ա­նում է, չես կա­րող մի բառ ա­սես, ո­րով­հե­տև որ ա­սես, կթող­նի կգնա կող­քի սրճա­րա­նում կաշ­խա­տի: Օգ­տա­գոր­ծում է վեր­ջին «Այֆո­նը», հագն­ում է բրեն­դա­յին հա­գուստ­ներ, շուր­ջը ի­րա նման ան­հոգ տղեքն ու աղ­ջիկ­նե­րը: Հի­մա էդ 17 տա­րե­կան ե­րե­խուն կա­րո՞ղ ես հա­մալ­սա­րան ու­ղար­կես, պարզ է չէ՞, ա­սե­լու է` ին­չին է պետք: Ու այս­պես դառ­նում ենք ան­կիրթ, փո­ղա­սեր ու անձ­նա­կան հա­ճույք­նե­րի հե­տև­ից վա­զող, ան­հոգ հա­սա­րա­կու­թյուն»: Դե ինչ, ե­թե ժա­մա­նա­կին մա­տու­ցող աշ­խա­տե­լը ու­սա­նող­նե­րի հա­մար կող­քից ե­կա­մուտ ստա­նա­լու մի­ջոց էր, հի­մա դա վե­րած­վում է ե­րա­զան­քի մաս­նա­գի­տու­թյան:

Դե ե­թե սրանք Հա­յաս­տա­նը վե­րա­ծում են Էր­մե­նիս­տան վի­լա­յե­թի, ա­պա զար­մա­նա­լի չէ, որ բարձ­րա­գույն կրթու­թյան «պրես­տի­ժը» ան­կում է ապ­րում` վի­լա­յե­թին պետք է մի­այն սպա­սարկ­ման ո­լորտ: Այդ պայ­ման­նե­րում օ­րի­նա­չափ է, որ ՊԵԿ նա­խա­գահ, հա­ճախ ԳՄՕ ճա­գա­րի հետ հա­մե­մատ­վող ՌՈՒՍ­ՏԱՄ ԲԱ­ԴԱ­ՍՅԱ­ՆԸ լրագ­րող­նե­րի հետ ճե­պազ­րույ­ցի ժա­մա­նակ հպար­տու­թյամբ անդ­րա­դար­ձել է հայ-թուր­քա­կան սահ­մա­նի բաց­ման ուղ­ղու­թյամբ տար­վող աշ­խա­տանք­նե­րին. «Կա­ռա­վա­րու­թյան նիս­տե­րում մի շարք ո­րո­շում­ներ են ըն­դուն­վել ֆի­նան­սա­վոր­ման հետ կապ­ված, Մար­գա­րա­յում ակ­տիվ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում: Կոնկ­րետ ժամ­կետ չեմ կա­րող նշել, թե երբ կա­վարտ­վի, բայց` շու­տով»: Հար­ցին՝ աշ­խա­տանք­նե­րի ա­վար­տից ան­մի­ջա­պես հե­տո կբաց­վի՞ սահ­մա­նը, Բա­դա­սյա­նը պա­տաս­խա­նեց. «Դա ՊԵԿ ի­րա­վա­սու­թյան շրջա­նակ­նե­րում գտնվող հարց չէ: Մեր խնդի­րը սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տի մաք­սա­յին հսկո­ղու­թյան պատ­շաճ ի­րա­կա­նաց­ման հա­մար պայ­ման­նե­րի ա­պա­հո­վումն է, մենք դա ի­րա­կա­նաց­նում ենք»: Դե, ժամ­կետ­նե­րը ե­րև­ի թե գի­տի նրա վե­րա­դա­սը` գլխա­վոր գե­րա­գույն կա­պի­տու­լյան­տը, մեկ էլ սա­տա­նան, մի­գու­ցե նա­և` սա­տա­նիս­տու­հի Է­ռա­տոն:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

https://iravunk.com/sim/?p=260992&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը