«5 ՈՍԿԻ, 1 ԱՐԾԱԹ ԵՎ 4 ԲՐՈՆԶ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

Սպորտ

Վերջերս Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված Ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը աննախադեպ նվաճումներ է գրանցել զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Երկամարտում մեր մարզիկները նվաճել են 5 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Iravunk. com-ի մարզական թղթակցին հաջողվեց զրուցել հայրենիք վերադարձած պատանիների Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր, ծնունդով Էջմիածնի շրջանի Հայթաղ գյուղից ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Վալերիկ, շնորհավորում ենք հաղթանակի առթիվ ։

֊ Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 89 կգ քաշային կարգում։ Շատ ուրախ եմ, որ կարողացա մեր երկրի հիմնը հնչեցնել Մոլդովայում։ Շատ լավ տպավորություններ ստացա, պայքարը հեշտ էր, իմ ցուցաբերած արդյունքը բավարարեց, ու գրավեցի առաջին հորիզոնականը։ Պոկում վարժության ժամանակ 145 կգ, իսկ հրումի ժամանակ 160 կգ եմ բարձրացրել։ Երկամարտում 305 կգ արդյունքով նվաճեցի պատանիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, արդեն Եվրոպայի կրկնակի չեմպիոն եմ։ 2 փոքր ոսկե մեդալ էլ առանձին վարժություններից եմ նվաճել։ Շուրջ երեք ամիս պատրաստվել էինք այս մրցաշարին։

- Վալերիկ, այս հաղթանակից սպասելիքներ ունես։

- Իհարկե, այն ճանաչում կտա։ Մեծ հպարտություն զգացի, շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։ Պիտի լավ պարապեմ, որպեսզի հաջորդ տարի էլ նվաճեմ Եվրոպայի և Աշխարհի ոսկե մեդալները։

- Իսկ որ տարիքից ես սկսել զբաղվել սպորտով։

- 9 տարեկանից եմ սկսել զբաղվել սպորտով, ինձ շատ գրավեց այս մարզաձևը, ծանրամարտը։ Քանի որ մեր գյուղում չկա մարզադպրոց, այդ իսկ պատճառով էլ պարապմունքներս անցկացնում եմ հարևան գյուղի Գեղակերտի մարզադպրոցում։ Բարերարների օգնությամբ մարզագույք ենք ստացել, ինչպես նաև վերանորոգվել է մասամբ մարզադպրոցը։

Անձնական մարզիչս Արթուր Կարապետյանն է, նա մեր անվանի ծանրորդ ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հարազատ եղբայրն է ու նաև նրա անձնական մարզիչը։ Մենք, պատանի ծանրորդներս, շատ ենք ոգևորվում, երբ Անդրանիկի հետ պարապում ենք նույն մարզադահլիճում, նա մեզ բացի ոգևորելուց, շատ օգտակար խորհուրդներ է տալիս։

- Իսկ պետությունը օգնում է։

- Պետական աջակցություն կստանամ հաջորդ տարի։

- Շնորհակալություն, Վալերիկ, մեզ ժամանակ տրամադրելու, քո տպավորություններով կիսվելու համար։ Սպասենք, արդեն հաջորդ ոսկե մեդալներիդ։

- Անչափ զգացված եմ, որ լուսաբանում եք մեր գրանցած նվաճումների մասին։ Հաջորդ առաջնությունները արդեն կլինեն մյուս տարի Եվրոպայի և Աշխարհի առաջնությունները։ Անխափան գործունեություն Ձեր «Իրավունք» թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում