«Լոկոմոտիվը» մերժել է գերմանական ակումբին Տիկնիզյանի տրանսֆերի հարցով
Սպորտ
Գերմանական «Վերդերը» Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի համար 2,5 մլն եվրո արժողությամբ առաջարկ է արել։
Սակայն, «Լոկոմոտիվը» մերժել է առաջարկը, քանի որ այդ գումարը չի բավարարում ռուսական ակումբին, հաղորդում է Metaratings.ru-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Ռեալ Սոսիեդադը», «Բոլոնիան» և «Էմպոլին»։

