Մինչեւ չփոխվի այն մարդը, ում Էրդողանը համեմատել է կեղտոտ լաթի հետ, չենք կարող ոչնչի հասնել. Գրիգորյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ խորհրդի անդամ, «Սերժ Սարգսյանի աջակիցներ» նախաձեռնության համահիմնադիր ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Արցախում իրավիճակն աղետալի է: Ո՞ւր է երիտասարդությունը, ինչո՞ւ երեւանյան փողոցները ողողված չեն պայքարի ոգով:

— Կապիտուլյանտն այն կարգի է զզվեցրել բոլորին, այդ թվում` իրեն ընտրած եւ հավատացած ժողովրդին, որ մարդիկ ասում են` դե լավ, ինչ կլինի, թող լինի: Այո, մեր խնդիրը պետք է լինի երիտասարդների հետ աշխատելը, որ հասկանան` ամեն ինչ իրենցից է կախված: Ցանկացած քաղաքական պայքարի առաջամարտիկը պետք է լինի երիտասարդը: ՀՀԿ Երիտասարդական կառույցը Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալու առաջին օրվանից պայքարի առաջնագծում է` ե՛ւ որպես նախաձեռնող, ե՛ւ որպես աջակցող` բոլոր այն ուժերին, ովքեր պայքարում են կապիտուլյանտի դեմ: Սա հետեւողական աշխատանք է, չես կարող միանգամից մի քանի հարյուր հազար երիտասարդի ասել, թե որն ինչպես է: Ծանր աշխատանք է, որն իրականացվում է:

— Բայց շատ ժամանակ չունենք սպասելու, ի՞նչ է պետք, որ այդ կայծը բռնկվի: Չէ՞ որ ժամանակին երիտասարդությունը լավ էլ ակտիվ մասնակցում էր տարբեր նախաձեռնությունների:

— Այն ժամանակ կար մի կաստա «պայքարողների», որոնց պայքարի բովանդակությունն ընդհանրապես հետաքրքիր չէր: Նրանց հետաքրքիր էր միմիայն կանգնել եւ բղավել, անկարգություններ անել, ըմբոստանալ: Այսօր նրանցից շատերը տաքուկ եւ հարմար կաբինետներում նստած են եւ էլ այդ ֆոնը չեն կարողանում ապահովել: Այսօր պայքարի կիզակետում հայրենասեր ու հայրենանվեր երիտասարդներն են, ովքեր մի կողմ են դնում իրենց անձնական կյանքը, աշխատանքը, առօրյան եւ ամբողջովին մտնում են պայքարի մեջ: Պարզ օրինակ` Արմեն Աշոտյանի վերաբերյալ տեղի ունեցողը: Նա քաղբանտարկյալ է, եւ դրա մասին ՀՀԿ երիտասարդությունն օրուգիշեր խոսում է, բաժանում է թռուցիկներ, կազմակերպում է տարատեսակ ակցիաներ: Սա պասիվ պայքար է, որով մենք տեղեկացնում ենք` իմացե՛ք, Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է: Ընդ որում` այսքան ակցիաների ժամանակ գեթ մեկ հոգի ինչ-որ այլ ձեւ չի ընկալել մեր ասածը կամ մեր տված թռուցիկը: Բոլորն էլ հարյուր տոկոսով համաձայն են, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, եւ նրան փորձում են լռեցնել:

— Բայց հիմա, կարծես թե, Արմեն Աշոտյանն ավելի շատ է խոսում` նա շարունակում է քաղաքական վերլուծություններ գրել` քրեակատարողական հիմնարկից, նրա լուսանկարներն ու արտահայտած մտքերը ծածկել են ողջ համացանցն ու երեւանյան փողոցները: Ի՞նչ ստացավ Նիկոլ Փաշինյանը` նրան կալանավորելով:

— Ոչինչ չստացավ: Նիկոլ Փաշինյանն ուզում էր Արմեն Աշոտյանին լռեցնել եւ այնպես անել, որ մարդիկ նրան չտեսնեն, չլսեն, բայց այսօր Արմեն Աշոտյանն ամենուր է` ոչ միայն սոցիալական ցանցերում, այլեւ` փողոցներում, արտասահմանում: Մոսկվայում ու տարբեր այլ քաղաքներում, որտեղ հայեր են ապրում, Արմեն Աշոտյանի նկարներով «սթիկերներ» են փակցվում: Այսինքն` Նիկոլ Փաշինյանը ճիշտ չէր հաշվարկել, իրեն թվում էր, թե կլռեցնի, բայց այսօր նույնիսկ իր աշխատանքի գնալու ճանապարհին չի կարողանում Արմեն Աշոտյանի դեմքը չտեսնել: Մաղթում եմ շուտափույթ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:

— Չե՞ք կարծում, որ ժամանակն է, որպեսզի ՀՀԿ-ն ոչ թե լինի պայքարի տարբեր նախաձեռնությունների առաջին շարքերում, այլ հենց ինքը ստանձնի պայքարի ղեկը:

— Գուցեեւ, այս պահի դրությամբ` կուսակցության անունից ես չեմ կարող նման բան ասել, բայց ասեմ, որ կուսակցության երիտասարդությունը պատրաստ է հարյուր տոկոսով: Եվ անկախ նրանից կլինի մեր նախաձեռնությունը, թե` այլ, մենք կլինենք պայքարի առաջնագծում: Ամբիցիաներ կամ քաղաքական հայտ ներկայացնելու գերխնդիր մենք չունենք, համար մեկ խնդիրը կապիտուլյանտից ազատվելն է: Առանց դրա, ոչ մի արդյունքի չենք հասնի: Մինչեւ չփոխվի այն մարդը, ում Էրդողանը համեմատել է կեղտոտ լաթի հետ, չենք կարող ոչնչի հասնել: ՀՀ պատմության ընթացքում ոչ մի ղեկավար նման թրքահպատակ եւ հայատյաց քաղաքականություն չի վարել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում