«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀՀ դատախազության կայքից հեռացրել են Սումգայիթի և Մարաղայի ցեղասպանությունների մասին պատմող փաստական նյութեր պարունակող բաժինը

Թավշյա տեռոր

ՀՀ դատախազության պաշտոնական կայքից հանվել է Սումգայիթ բաժինը, որը խիստ արժեքավոր ու փաստական նյութեր էր պարունակում մարդկության դեմ ուղղված ադրբեջանական հանցագործությունների մասին։

Բաժինը բացվել էր դեռեւս 2010 թվականին, որտեղ հրապարակվել էր 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերը։

«Սումգայիթ» էջն ուներ 4 բաժին՝ իր ենթաբաժիններով՝ ըստ կատարված հանցագործությունների տեսակների եւ վարչական տարածքների: Մասնավորապես՝ «Սումգայիթ» բաժնում հրապարակվել էին սպանությունների, բռնաբարությունների, կիրառված բռնությունների եւ հափշտակությունների վերաբերյալ ականատեսների վկայությունները, տուժածների եւ իրավահաջորդների ցուցմունքները, «Փաստաթղթեր» բաժնում՝ քրեական գործի նյութերն ամփոփող արդեն իսկ գաղտնազերծված տեղեկանքները: «Լեռնային Ղարաբաղ» բաժնում՝ քրեական գործի նյութերը տեղադրվել էին ըստ վարչատարածքային միավորների՝ ներառելով նաեւ Մարաղայի ցեղասպանությանը վերաբերող նյութերը։

Դատախազությունն այն ժամանակ թվայնացրել էր քրեական գործի նյութերը՝ համագործակցելով «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ, իսկ թվայնացման աշխատանքներին ներգրավվումը եղել էր կամավոր հիմունքներով։ Էլեկտրոնային արխիվի հիման վրա էլ ստեղծվել էր բաժինը, այսինքն՝ այն պարունակում էր բացառապես փաստավավերագրությունները՝ թույլ չտալով մարդկության դեմ կատարված հանցագործությունների կեղծումը, քողարկումը։

Օրեր առաջ «Փաստինֆո»-ն նկատել էր, որ դատախազության կայքից «Սումգայիթ» բաժինը հեռացվել է։ Պարզելու համար պատմագիտական նշանակության մեծածավալ և կարևորագույն աշխատանքի՝ պաշտոնական կայքից հեռացման պատճառները՝ լրատվամիջոցը կապ էր հաստատել ՀՀ դատախազության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի, որտեղից նախ զարմանքով էին արձագանքել, ապա ժամանակ խնդրել պարզելու՝ կա՞ արդյո՞ք այդպիսի տեղեկատվություն կայքում, թե՞ ոչ, իսկ ավելի ուշ, պատճառաբանեցին, թե կայքի հետ կապված տեխնիկական աշխատանքների իրականացման պատճառով բաժնի նյութերն, այս պահին, անհասանելի են՝ հավաստիացնելով, թե կայքի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ավարտից հետո, Սումգայիթի և Մարաղայի ցեղասպանությունների մասին պատմող ականատեսների նյութերն ամփոփող բաժինը՝ տեղեկատվության ողջ ծավալով, հասանալի կլինի կայքի այցելուների համար։

«Փաստինֆո» լրատվականը հետևողական կլինի՝ պարզելու և հրապարակելու պատմության համար խիստ արժեքավոր էլեկտրոնային արխիվի վերականգնման աշխատանքների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի մասին։

Աղբյուր` Փաստինֆո

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան