Քիչ է մնում Քենեդու սպանությունն էլ ավելացնեն այս գործին, որ մեզ դատեն, ամոթ էլ է. Արշակ Զաքարյան

Տեսանյութեր

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում կայացավ 2021 թվականի հունվարի 28-ին տեղի ունեցած «Հայահավաքի» մասնակիցների` Արագած Ախոյանի, Վահագն Չախալյանի, Տիգրան Չոբանյանի, Իսրայել Հակոբկոխյանի եւ Արշակ Զաքարյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Արդեն երկու տարի ձգվող դատավարությունը ապացույցների հետազոտման փուլում է: Այս մասին «Իրավունքը» զրուցել է «Հայոց ազգային գվարդիայի» հիմնադիր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ կասեք Ձեր դեմ առաջադրված մեղադրանքի մասին` այն է իշխանության յուրացման փորձ:

— Նախ ասեմ, որ «Հայահավաքի» ժամանակ կառավարության շենք ներխուժելու իմաստ չկար: Օրը կիրակի էր, կառավարության շենքը` դատարկ: Մնացածը հեքիաթներ են: Սա, ուղղակի, թատրոն շոու է: Մնում է մեզ մեղադրեն Մարտի 1-ին «ոստիկաններին փայտերով ծեծելու» կամ «ղարաբաղցիներին Ղարաբաղ քշելու» Փաշինյանի արած հայտարարությունների համար: Այսինքն` իշխանազավթման փորձի, որ բռնի ուժով փորձում էին անել Մարտի 1-ին: Մեկ էլ մեզ մոռացան ներկայացնել մեղադրանք` 2018 թվականին Ռադիոտան դուռը ջարդել ու մտնելու համար: Դա էլ որ ավելացնեին, լրիվ կոմպլեքս կլիներ, որովհետեւ իշխանազավթողները մեզ ուզում են մեղադրել իշխանազավթության մեջ: Այնքան ծիծաղելի է: Երանի չէր զավթած լինեինք եւ թույլ չտայինք երկիրն այսպես կործանեին: Բայց մենք իր նման զավթիչ գործակալներ չենք, մեր նպատակը չի եղել իշխանությունը զավթելը, եղել է եւ մնում է ազատագրել մեր երկիրն այս կործանարար, թրքահաճո, թրքաբարո իշխանություններից, եւ դա լինելու է:

— Հերթական դատական նիստի ժամանակ պարզվեց, որ մի քանի հատոր է կազմում տեղի ունեցածի նկարագրությունն ու դրան հաջորդած իրավապահների գործողությունները, սակայն այդպես էլ էական հանգամանքներ, կարծես թե, չհնչեցին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին:

— Ինքս հարկեր մուծող եմ եւ այնքան եմ ափսոսում, որ պետական գումարներ են այդպես վատնվում: Մի քանի հատոր էին կազմել ու գրել, թե ով ինչ է գոռացել, ինչ է ասել, կտրվում են գործից ու ինչ-որ նկարագրություններ անում: Սա խայտառակ թատրոն է: Ուղղակի, ափսոսում եմ, որ մենք այսօր զենքի փող չենք տրամադրում, առողջապահությանը, կրթությանը փող չենք տրամադրում, մարդիկ սովից տներում մեռնում են, 120 հազար մեր հայրենակիցներն այսօր սովամահ են լինում, ցեղասպանության են ենթարկվում, իսկ փողերը, ամբողջ ռեսուրսը վատնվում է նման հիմար թատրոնների վրա: Այդքան մարդիկ են աշխատում` դատավոր, դատապաշտպաններ, այդքան գումար լցվում է ջուրը, երբ այս պահին հայ երեխաներ կան, որոնք ո՛չ ուտելու, ո՛չ խմելու բան չունեն: Դրա համար ես մի տեսակ ինձ մեղավոր եմ զգում, որ կամա, թե ակամա ինքս այդ փողերի վատնման եւ թատրոնի մեջ չնայած մեղադրյալի, բայց դեր եմ կատարում:

— Ո՞րն է նպատակը, ի՞նչ է այս ամենից շահում իշխանությունը` Ձեր գնահատմամբ:

— Ընդամենը` սրա իմաստը մյուսների վախեցնելն է, թե տեսեք հա՛, ով ծրագրից դուրս մեր դեմ է, դատելու ենք: Իսկ մենք բոլորի ծրագրերից դուրս էինք հավաքը հայտարարել, ոչ մեկի հետ պայմանավորված չի եղել: Իրենք էլ ասում են` ով ծրագրից դուրս հավաք անի, նրան 15 տարով փորձելու ենք դատապարտել: Ծիծաղելի է: Համոզված եմ, որ դատավորն էլ շատ վատ դրության մեջ  է, որովհետեւ ստիպված է դատը վարել, բայց այդտեղ գործ չկա, խայտառակություն է:

— Ի վերջո, ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում այսքան ձգձգվող դատավարության վերջնարդյունքում:

— Ես դատավորին էլ եմ հասկանում: Դատելով հո չէ, հետո իրենք կդատվեն, եթե մարդկանց անմեղ տեղը դատեն: Փաշինյանն ասել է` կա՞ տենց դատավոր, որ իմ հրամանը չկատարի: Հիմա դատական համակարգն ամբողջությամբ գերության մեջ է, եւ մարդիկ չգիտեն` ինչ անեն: Չդատեն, իրենց են դատում: Որ դատավորն արդարադատություն է իրականացրել, դատել են կամ հանել են գործից: Այսինքն` պարզ ռեպրեսիա է գնում: Ու նիկոլիզմի դեմ ոչ մի դեսպանատուն չի խոսում: Մարտի 1-ին ոստիկանների վրա նռնակ նետողների համար խառնվել էին իրար դեսպանատները, իսկ այս գործով տեսե՞լ եք մեկը ձայն հանի, թե անմեղ տեղը էս մարդկանց ինչի՞ եք դատում: Քիչ է մնում Քենեդու սպանությունն էլ ավելացնեն այս գործին, որ մեզ դատեն: Ամոթ էլ է: Սա թանկանոց թատրոն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ