Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի վերաբերյալ սկանդալային ելույթը շոկ է առաջացրել Արցախի նախագահականում. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահի «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Նելլա Գրիգորյանի սկանդալային ելույթը երեկ շոկ էր առաջացրել Արցախի նախագահականում։ ԱԺ նիստում նա կոշտ քննադատել էր Փաշինյանին ու կնոջը։ Ասել էր, որ այս բարդ ժամանակահատվածում արցախցին իրավունք չունի անտարբեր մնալ «Նիկոլի ու Արաբաթ Միրզոյանի» հայտարարություններին, թե Արցախն Ադրբեջան է։ Փաշինյանին անվանել էր «խաղաղության դարաշրջան մուրացող վիժվածք»: «Վա՛յ, Ղարաբաղ, տես՝ ով է քո ճակատագիրը որոշում։ Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է, նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։ Իսկ Փաշինյանն ու իր Էրատո տիկինը թքած ունեն Արցախի վրա։ Տիկի՛ն Էրատո, վերջապես կողմնորոշվեք՝ ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ դավաճան»,- ասել էր նա։

Մեր տեղեկություններով, պատգամավորի ելույթը ապշեցրել է կուսակիցներին: Այն համաձայնեցված չի եղել, որեւէ մեկը չի իմացել, որ այդպիսի ելույթ է ունենալու։ Մեզ ասացին, որ խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն է կանչվել նախագահական, դիտողություն ստացել՝ իրավիճակին չտիրապետելու համար: Բայց ելույթը բուռն ողջունել են ընդդիմադիրները։ Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությանը, թե «հազարամյակներ շարունակ կողք-կողքի ապրել ենք»` ուղղված ադրբեջանցիներին, թեեւ Ադրբեջանը 100-ամյակների պատմություն անգամ չունի, Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ այդ հայտարարությունը նույնպես հրահանգավորված չի եղել: ԱԺ նախագահը հաճախ է նման չկշռադատված հայտարարություններ անում։

 

 
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի