Դուք չբռնեցիք դավաճանի ձեռքը, դուք կարող էիք եւ չարեցիք․․․ Անգործություն է դրա անունը. Լիլիթ Գալստյանը՝ Արթուր Դավթյանին

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ «Եթե ուզում ենք պետություն ունենալ» խորագրով գրառում է կատարել՝ անդրադառնալով հանուն Արցախի կազմակերպված հանրահավաքին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությանը:

«ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մեջ արթնացել էր հայը, մարդը, քաղաքացին, գուցե՝ խիղճը, եւ նա այսօր հանրային հավաքի էր մասնակցում՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի։ «Արցախն Ադրբեջանի կազմում» ՔՊ-ական վերջին օրերին ահագնացող լորձաշուրթ համանվագ պիղծ մարաթոնի ֆոնին՝ Արթուր Դավթյանն անգամ ընդդիմադիր դաշտին բնորոշ աներկբա հաստատումներ արեց՝ հաստատելով, որ արցախցիների պահանջներն արդարացի են, մենք մեկ ազգ ենք, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ /Եվ ինչ ողբերգական է, որ այսօր այս անհերքելի ճշմարտությունները որպես խիզախում են ընկալվում/։ Կարծես կանխազգալով արդարացի հարցերի, ընդվզումի եւ դիսոնանսի ալիքը, նաեւ շտապեց ավելացնել, որ մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, պետք է անդրադառնալ այսօրվա օրակարգին։

Այո, Պրն Դավթյան, իսկապես օրակարգն ու իրավիճակն օրհասական է՝ կանխել Արցախի ցեղասպանությունը եւ Հայաստանի կազմաքանդումը։ Բայց այս օրհասական իրականությունը պատասխանատուներ եւ մեղավորներ ունի, կոնկրետ ինստիտուտներ եւ անձինք, ովքեր մեր պետականությունը, մեր արժանապատվությունն ու մեր գոյությունը դրեցին հարցականի տակ։ Եվ այդ անձանցից մեկը, կարեւորագույն ինստիտուտ ներկայացնող անհատներից մեկը հենց դուք էիք։

Անցնող երկու տարիներին քանի- քանի անգամ է հանրային ընդվզումի հոծ երթը կանգնել Դատախազության առջեւ եւ արդարության, ինստիտուիցիոնալ գործիքակազմ կիրառելու պահանջ դրել ձեր, Դատախազության առջեւ։ Պետական, ազգային շահերի դավաճանության, թող լինի՝ ոտնահարման կամ անգործության հիմքով հայցադիմումներին ու հանրային պահանջին դուք ընթացք չեք տվել։ Այնինչ՝ երկրի կործանման եւ դավաճանության ընթացքը մեկ օրում չգեներեցվեց։ Շատերը կարող էին եւ չպատկերացնի, բայց դուք պարտավոր էիք տեսնել եւ գնահատել․ դա ձեր պաշտոնական առաքելությունն էր․․․

Դուք, եթե անգամ պետականության կազմաքանդման մասնակիցը չեք եղել, հաստատ լուռ վկան եք եղել, հաշտված դիտորդը․․․

Դուք լռել եք կամ հաշտվել՝ պաշտպանվելով Դատախազական հաստ պատերի կամ առերեւույթ պատկառանք ներշնչող հանդերձանքի տակ։ Դուք հավանաբար ձեր աշխատասենյակի տեսախցիկներից հետեւել եք, թե ինչպես են ոստիկանական մահակի տակ ճզմվում, հետո ոստիկանական բաժանմունքներում հայտնվում ձեզանից արդարություն եւ սահմանադրականություն պահանջող իմ ընկերները։ Դուք չբռնեցիք դավաճանի ձեռքը, դուք կարող էիք եւ չարեցիք․․․ Անգործություն է դրա անունը․․․

Այսօր իմ եւ ձեր Հայրենիքն է ճզմվում, գուցե նաեւ ձեր խիղճը, չեմ կասկածում։ Նաեւ, անկեղծորեն, պատկերացնում եմ, թե որքան ճիգ էր հարկավոր գործադրել այսօր հանրահավաքին լինելու համար։ Այո, այսօրվա օրհասական օրակարգը մեկն է փրկել Արցախը, Արցախցուն, Հայաստանը, մեր լինելիությունը։ Ցեղասպանվելու սպառնալիքը կոչում, հարստություն, նախկին ու ներկա չի ճանաչում․․․

Բայց կա նաեւ քարեր հավաքելու ժամանակը։ Եթե, իսկապես, պետություն կառուցել- վերակառուցեու- փրկելու, ոտքի կանգնելու հեռանկար ունենք, ապա պիտի գործի պատասխանատվության ինստիտուտը, անխտիր, անբեկանելի՝ պատասխան պիտի տան բոլորը՝ բարոյական եւ իրավական։ Եթե ուզում ենք պետություն ունենալ, ԵԹԵ․․․

Հ․Գ․ Մի տեսակ հիշեցի վրանի տակ նստած Արցախի Հանրապետության նախագահին․․․», - գրել է Լ. Գալստյանը:

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ