Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել ընկերական խաղում (տեսանյութ)
ՍպորտԻտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերն» ընկերական խաղում մրցել է իտալական երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Պերգոլետեսեի» հետ և հաղթել 10-0 հաշվով:
Գոլով աչքի է ընկել Հենրիխ Մխիթարյանը,պոկերի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը, արգենտինացի հարձակվող Խոակին Կորեան, իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին և իտալացի հարձակվող Սեբաստիանո Էսպոսիտոն եւս մեկական գնդակ են գրանցել իրենց հաշվին։

