«Իրավունք» թերթի տպագիր համարներ

2020 թվականին՝ միանգամից մի քանի նվիրատվություն. Ի՞նչ է հայտարարագրել Աշոտյանին «դադած» դատավոր Դադոյանը. 168 ժամ

Թավշյա տեռոր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում արդեն հրապարակվել են բարձրաստիճան պաշտոնյաների 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը:

168.am-ի հերթական անդրադարձը հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Սարգիս Դադոյանի հայտարարագրի մասին է:

2021թ. ապրիլին Ազգային ժողովն ընդունեց հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը. փոփոխություններ արվեցին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և այլ օրենքներում։  2022-ի հուլիս-օգոստոս ամիսներին նշանակվեցին կոռուպցիոն գործեր քննող դատավորները:

ԲԴԽ-ն, ի դեմս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի այդ ժամանակվա պաշտոնակատար, մամուլի սիրելի հերոս Սերգեյ Չիչոյանի, Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնի համար առաջարկել էր Սարգիս Դադոյանի թեկնածությունը:

Ասել է թե՝ նաև իշխանությունների համար վստահելի Սերգեյ Չիչոյանն է վստահություն ունեցել իր «զեմլյակ»՝ գավառցի Սարգիս Դադոյանի ուժերի հանդեպ:

2022 թ. օգոստոսի 8-ին Վահագն Խաչատուրյանի հրամանագրով  ՀՀ ոստիկանության, ապա նաև՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Սարգիս Դադոյանը ստանձնեց դատավորի պարտականությունները:

Սարգիս Դադոյանի անունն առավել հայտնի դարձավ այս իշխանությունների համար կարևոր «նախկիններին» վերաբերող մի քանի գործերով. օրինակ, հենց Սարգիս Դադոյանն է մերժել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Ի դեպ, ընտրված համայնքապետը ձերբակալվել էր Վանաձորի ընտրություններից հետո, հենց Սարգիս Դադոյանն է կալանքի տարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ 2018 թվականից հետո բացված, ապա հիմնազուրկ լինելու հանգամանքով կարճված, իսկ 2019 թվականին ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի «ջանքերով» վերաբացված գործով։ 

2

3

Նշենք՝ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ մեկ անգամ չէ, որ նշել են՝ Արմեն Աշոտյանի գործը իրավական տիրույթից հեռու է, իսկ նրա կալանավորումը՝ քաղաքական որոշման հետևանք:

Ի դեպ, Արմեն Աշոտյանի կալանավորումից հետո Ֆեյսբուքում շրջանառվում էր մի մեկնաբանություն, որով Կար Դադոյան օգտատերը տեղեկացնում էր. «Դադոյանն իր հորեղբոր որդին է ու ինքը կարող է նրան ասել, որ Աշոտյանին «ցմահ տա»:

4

ԲԴԽ-ից ավելի ուշ շտապել էին հերքել Դադոյանների ազգակցական կապերը:

Դարձ ի շրջանս յուր. ի՞նչ է հայտարարագրել Սարգիս Դադոյանը 2023 թվականին՝ 2022 թվականին առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ

2022 թվականի տարեվերջին դատավորը բաժնային սեփականության իրավունքով շարունակել է տնօրինել 2020 թվականի մայիսի 17-ին որպես նվիրատվություն ստացած (առանց նվիրատուի մասին որևէ հիշատակման)  Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում գտնվող 3 հողամասերը և անհատական բնակելի տունը` իր տնտեսական շինություններով, Տոյոտա մակնիշի մարդատար ավտոմեքենան:

Նկատենք՝ նախկին այլ հայտարարագրերում 3 հողամասերը և բնակելի տուն ձեռք բերելու տարի է նշվել ոչ թե 2020 թվականի մայիսի 17-ը, այլ 2020 թվականի հունվարի 1-ը:

Սարգիս Դադոյանի հաշվետու տարվա եկամուտները

Դատավորը շուրջ 7 միլիոն դրամ աշխատանքի վարձատրություն և կամ դրան հավասարեցված այլ վճարումներ է ստացել Բարձրագույն դատական խորհրդից և  ԱԱԾ աշխատակազմից:

Հիշեցնենք՝ դատավորը, մինչև նշանակումը՝ 19․08․2019-21․03․2022թթ․, աշխատել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի տնտեսական գործունեության, բնակչության առողջության դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով քննության բաժնում՝ որպես ավագ քննիչ։

Տվյալ տարվա վերջում Սարգիս Դադոյանն ունեցել է 700 հազար դրամի չափով կանխիկ գումար:

Հայտարարագրերի ռեեստրից տեղեկանում ենք, որ Սարգիս Դադոյանի եղբայրը՝ Հրանտ Դադոյանը, ՔԿ ավագ քննիչ է:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան