Ուզում էիք, որ Արցախից հնչող ձայներն ասեին ճիշտ ե՞ք անում, որ կործանում եք Հայաստանը. Արտակ Զաքարյանը` ՔՊ–ականներին

Թեմա
Իշխանական որոշ քարոզիչներ նեղվել են Արցախի ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանի այսօրվա ելույթից: Իսկ ի՞նչ ելույթ էիք սպասում համբերատար պայքարող, իսկ հիմա էլ ձեր քաղաքականության պատճառով սովահարության ու աղետի մեջ հայտնված Արցախահայերից, երբ հպարտորեն հայտարարում և մեկդ մյուսին հերթ չտալով պատրասատակամություն եք հայտնում ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում: Ուզում էիք, որ ասեին կեցցե՛ք, լավ եք արել, որ թշնամուն եք հանձնել և հանձնում հայության անքակտելի մասնիկը, հայոց հազարամյա պատմության, մշակույթի, ինքնության ու արժեքների ամենաընդգծված ազգային տարածքը: Ուզում էիք, որ Արցախից հնչող ձայներն ասեին ճիշտ ե՞ք անում, որ կործանում եք Հայաստանը:
Այո՛, առանց Արցախի չի լինելու նաև Հայաստանի Հանրապետությունը և հակառակը՝ առանց Հայաստանի Հանրապետության, չի լինելու նաև հայկական Արցախը: Սա պետք է Աստվածաշնչյան ճշմարտության պես անգիր անենք ու միշտ հիշենք:
ՔՊ պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ձեր վերջին շրջանի հրապարակային ադրբեջանահաճո ուրացումները ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի ու Սփյուռքի ճնշող մեծամասնության մոտ հակակրանք են առաջացնում: Մի պայքարեք համազգային ճշմարտության դեմ: Սովորեք լսել հայ ժողովրդի ձայնը և ընդունել այն, որքան էլ որ կոշտ ու դաժան լինի (գուցե նաև անընդունելի վիրավորական): Եվ եթե կարող եք՝ ապացուցեք, որ դուք արժանի չեք կոշտ քննադատության ու դադարեցրեք հայ ժողովրդին "վախեցնել" ձեր ազգակործան թեզերով:
Այսօր արդեն շատերի կարծիքով, գուցե մենք սխալ ենք արել, որ հեռացել ենք իշխանությունից, բայց որքան էլ, որ դժվար լիներ՝ ՀՀ օրինական ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանը որոշումը կայացրել էր ժողովրդի ձայնը հարգելով ու պահանջն ընդունելով: Մեր իշխանության բոլոր թերություններով հանդերձ, մենք թողել ենք ամուր պետություն, անվտանգ միջավայր, արտաքին քաղաքական վստահելի հարաբերություններ, համախմբված հասարակություն և ինչպես դուք էիք սիրում ասել՝ հպարտ քաղաքացիներ: Դու՞ք ինչ եք թողնում ձեզանից հետո, մտածե՞լ եք այդ մասին:
Մի գեղեցիկ օր դուք էլ ստիպված եք լինելու լսել ու կատարել ժողովրդի պահանջները, բայց գոնե տեղ թողեք հայ հասարակության մեջ ձեզ վերագտնելու համար: Այս օրհասական պահին մի շարունակեք պառակտել հայ հասարակությանը: Այն այլևս ձեր շահերից չի բխում:

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ