Արայիկ Հարությունյանն իր կուսակցականի շուրթերով Փաշինյանից հրաժարվո՞ւմ է. Նելա Գրիգորյանի կոշտ ելույթի հետքերով

Ներքաղաքական
«Այսօր Արցախի ԱԺ-ի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր Նելա Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին սուր քննադատության ենթարկեց։ Նա ասաց, որ դավաճան են եւ պետք է պետական դավաճանության հոդվածով պատասխան տան։
 
«Ազատ Հայրենիք» քաղաքական կուսակցությունը Արցախում ստեղծվել է 2005 թվականի հունվարի 29-ին։ Կուսակցության նախագահն էլ այսօրվա միաժամանակ Արցախի կառավարության ղեկավար հանդիսացող Արայիկ Հարությունյանն է։
 
Նելա Գրիգորյանի ելույթը կարող է մի քանի բան նշանակել, որ Արցախի նախագահի աթոռը զբաղեցնողն իր կուսակցականի շուրթերով Նիկոլ Փաշինյանից հրաժարվում է։ Այսինքն իբր, կամ իրականում Արայիկ Հարությունյանին Նիկոլը խաբել ու քցել է։ Ուղիղ տեքստով Արայիկ Հարությունյանը երբեք չի հնչեցրել որեւիցե մեղադրանք Նիկոլին։ Ավելին` միշտ սատարել է եւ նույնիսկ վերջին ընտրություններին բլոկադված Արցախից եկել է Հայաստան եւ մասնակից դարձել Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցող խմբում։
 
Մյուս տարբերակը, որի մասին, կարելի է ասել, Նելա Գրիգորյանի ելույթից հետո, դա այն է, որ այլեւս Արայիկ Հարությունյանի կուսակիցները նրա կողքին չեն, կամ թքած ունեն իրենց քաղաքական ուղվածության վրա եւ որոշել են Արցախի փրկության համար, մի ազնիվ մղում անել։
 
Երրորդ տարբերակն այն է, որը ամենահավանականն է․ Նելա Գրիգորյանը որպես ՀԱՅ ու ԿԻՆ, որպես Մարդ, հասել է ծայրահեղ հուզական, մարդկային վիճակի եւ ուղղակի արտահայտվել է, որպես ազնիվ ու սրտացավ մարդ, կին», - գրել է «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում