ԵՐԲ ԿԱ­ՌԱ­ՎԱ­ՐՈՒՄ Է ԶԻ­ԲԻ­ԼԸ

Վերլուծություն

Ա­յո՛, հենց զի­բի­լը, այլ ոչ թե աղ­բը: Աղ­բը հա­յե­րեն բառ է, իսկ սրանք թրքահ­պա­տակ են և թրքա­հարճ, հե­տև­ա­բար թուր­քե­րեն զի­բի­լը ա­վե­լի հա­մար­ժեք է: Եվ սրանք կա­ռա­վա­րիչ են, այլ ոչ թե` իշ­խա­նու­թյուն: Սերժ Սարգ­սյա­նը պա­տա­հա­կա­նո­րեն չէր օգ­տա­գոր­ծում «կա­ռա­վա­րիչ» եզ­րույ­թը: Կա­ռա­վա­րիչ` governor, կամ manager, այ­սինք ոչ թե ՀՀ իշ­խա­նու­թյուն, այլ Էր­մե­նիս­տա­նի օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կարգ: Եվ օ­րի­նա­չափ է, որ սոց­ցան­ցե­րում ՀՀ քա­ղա­քա­ցի­ներն օգ­տա­գոր­ծում են «զի­բի­լի կա­տու» ար­տա­հայ­տու­թյու­նը, իսկ Պավ­լիկ Մա­նու­կյա­նը դեռ 2016–ին մար­դա­մե­կին ա­ռա­ջար­կում էր «գցել զի­բի­լի վեդ­րո»:

ԱՂ­ԲԸ ՆԱ­ԵՎ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԿԱ­ՏԵ­ԳՈ­ՐԻ­Ա

Ի դեպ, դեռ «նախ­կին­նե­րի», կամ ՔՊ–ական սլեն­գով ա­սած, «ռո­բա­սեր­ժա­դաշ­նակ­նե­րի» օ­րոք սրանց հո­գև­որ հայ­րիկ­նե­րին փոխ­նա­խա­րար­նե­րից մե­կը կնքել էր «ՀՀՇ–ի ար­տադ­րա­կան թա­փոն­ներ»: Իսկ սրանց բու­ծած պա­րեկ­ներն ու տար­բեր գույ­նի բե­րետ­ներն էլ  ստա­ցան «թավ­շյա մու­սըռ­ներ» պի­տա­կը, ո­րը խո­շոր հաշ­վով սա­զում է և՛ սրանց գրպա­նա­յին քննիչ­նե­րին, դա­տա­խազ­նե­րին, դա­տա­վոր­նե­րին, և՛ գործ կա­րող ու ա­զա­տազր­կան հանձ­նա­րա­րու­թյուն­ներ կա­տա­րող այլ օ­ղակ­նե­րին, որ բուս­նում են սնկի պես:

Իսկ մայ­րա­քա­ղա­քը կո­րած է աղ­բի մեջ: Կա­սեք դա փոխ­քա­ղա­քա­պետ և քա­ղա­քա­պե­տի ՔՊ–ական թեկ­նա­ծու Տիգ­րան Ա­վի­նյա­նի վատ աշ­խա­տան­քի ար­դյո՞ւնքն է: Սա­կայն մեր գոր­ծըն­կեր, վեր­լու­ծա­բան Վահե Սարգ­սյա­նը պնդում է, որ դա քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գի­ա­յի մի մասն է, և վստահ է, որ առն­վազն 16–րդ թա­ա­մա­սում դա նա­խընտ­րա­կան ակ­ցի­ա է. «Մի ֆիլմ կա, որ­տեղ Չար­լի Չապ­լինն իր որ­դեգ­րած ե­րե­խա­յի հետ շրջում է քա­ղա­քում, ե­րե­խան առ­ջև­ում գնա­լով ջար­դում է մարդ­կանց տնե­րի ա­պա­կի­նե­րը, իսկ ին­քը` Չապ­լի­նը, նրա  հետ­քե­րով գնա­լով` հան­դես է գա­լիս իբ­րև ա­պա­կի դնող վար­պետ, և եր­կու­սով  հի­ա­նա­լի փող են աշ­խա­տում: Հենց այս աղ­բա­նոց­նե­րը նկա­րում է­ի` մար­դիկ մո­տե­ցան, մե­կը` ախ­պեր սաղ քա­ղա­քը էս է, մյու­սը թե` ե­րեկ ...յա­նը (տա­լիս է հայտ­նի թրա­շա­ման­չու­կի ա­նու­նը) խո­սել է, ա­սել է` մի տեղ տե­սա` վիզ­ներդ կտրե­լու եմ, սաղ մաք­րեք... Թե որ­քան հեշտ է մարդ­կանց մա­տի վրա ֆռռցնել` դա­տեք ինք­ներդ. ինքդ ար­հես­տա­կա­նո­րեն ստեղ­ծում ես պրոբ­լե­մը, այն է` մի քա­նի օր աղ­բը չես տա­նում («ջար­դում ես ա­պա­կի­նե­րը»), հե­տո դառ­նում ես փրկիչ («ապա­կի դնող»): Ար­ցա­խը, ա­րյամբ ա­զա­տագ­րած եր­կի­րը Ադր­բե­ջան ճա­նա­չող խմբա­կի ան­դա­մը իր չտա­րած աղ­բը տա­նե­լով դառ­նում է հե­րոս, փրկիչ... Բայց դե` փորձ­ված մե­թոդ է, փաստ է, որ աշ­խա­տում է»:

Ի դեպ, անգ­լե­րե­նում քաղ­տեխ­նո­լոգ­նե­րը կոչ­վում են spin doctor, այ­սինքն` ֆռռաց­նե­լու վար­պետ: Այդ­պես ա­վե­լի ազ­նիվ է, բայց տեխ­նո­լո­գի­ա­նե­րը աշ­խա­տում են նա­և անգ­լե­րե­նին տի­րա­պե­տող­նե­րի մի­ջա­վայ­րում:  Սա­կայն ե­թե Ա­վի­նյա­նը ա­ռաջ է գնում` «երկքայ­լա­նոց» հնարք­ներ անելով, տար­բեր «ապրե­լու եր­կիր­նե­րը» և այլ կեղծ ընդ­դի­մա­դիր­նե­րը բա­վա­րար­վում են նույ­նիսկ հա­սա­րակ պո­պու­լիզ­մով` խոս­տա­նա­լով Ե­րև­ա­նում Օս­տապ Բեն­դե­րի «Նյու Վա­սյու­կի»: Եվ այդ ա­մե­նը` ա­վա­գա­նի­ում մի քա­նի տեղ փախց­նե­լու հա­մար: Եվ ի­րա­կան ընդ­դի­մա­դիր­նե­րը ճիշտ են, որ ընտ­րու­թյուն­նե­րով Նի­կո­լին ու խուն­տա­յին հաղ­թել հնա­րա­վոր չէ: Վկան` ա­ռան­ձին հա­մայնք­նե­րում հաղ­թած ընդ­դի­մա­դիր­նե­րին կա՛մ կա­լա­նա­վո­րել են, կա՛մ «կոտ­րել»` ստի­պե­լով գնալ գոր­ծարք­նե­րի և գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նին ճա­նա­չել «պա­րոն վար­չա­պետ»:

Իսկ տե­ղե­կատ­վա­կան դաշ­տը լցված է աղ­բով և/կամ ան­գամ թուր­քա­կան զի­բի­լով բեր­նե­բե­րան: Օ­րի­նակ, հին սո­րո­սա­կան­նե­րը աղ­բի են վե­րա­ծել ան­գամ Ար­ցա­խի պա­շար­մա­նը վե­րա­բե­րող թե­մա­նե­րը: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է ի­րա­վա­պաշտ­պան Ա­վե­տիք Իշ­խա­նյա­նը. «Հա­յաս­տա­նի 22 ՀԿ–ներ և ե­րեք փոր­ձա­գետ­ներ խիստ «մտա­հոգ­ված» հայ­տա­րա­րու­թյամբ, ի­րենց  «զայ­րույթն» են հայտ­նում ադր­բե­ջան­ցի «բնա­պահ­պան­նե­րի» կող­մից, Հա­յաս­տա­նի վար­չա­պետ կո­չե­ցյա­լին ուղղ­ված նա­մա­կի կա­պակ­ցու­թյամբ: Հարց է ա­ռա­ջա­նում. իս­կա­պե՞ս զայ­րա­ցած և մտա­հոգ­ված են այդ բո­լո­րը: Չեմ հա­վա­տում: Հայ­տա­րա­րու­թյան մեջ «մտա­հոգ­ված» քաղ­հա­սա­րա­կու­թյու­նը ման­րա­մասն բա­ցատ­րում է, թե ինչ է բնա­պահ­պա­նու­թյու­նը, Օր­հու­սի կոն­վեն­ցի­ան, շատ լավ գի­տակ­ցե­լով, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի կող­մից ուղ­ղորդ­վող «բնա­պահ­պան­նե­րին» բո­լո­րո­վին չեն հե­տաքրք­րում բնա­պահ­պա­նա­կան հար­ցե­րը: Մի՞­թե նշյալ «մտա­հոգ և զայ­րա­ցած» քաղ­հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը չգի­տեն, որ այդ ա­մենն ու­նի մեկ մե­ղա­վոր՝ Հա­յաս­տա­նի վար­չա­պետ կո­չե­ցյա­լը: Նրանք ան­մեղ­սու­նակ, տխմար­ներ չեն, որ այդ պարզ բա­նը չգի­տակ­ցեն: Այս հայ­տա­րա­րու­թյամբ նրանք հեր­թա­կան ան­գամ ի­րենց հա­վա­տար­մու­թյունն են հայտ­նում պա­տե­րազմ հրահ­րած, հա­զա­րա­վոր զո­հեր տված, Ար­ցախն ու­րա­ցած, վար­չա­պետ կո­չե­ցյա­լին: Հնա­րա­վոր է, որ ո­րոշ ան­ձանց հար­ցում սխալ­վում եմ: Հայ­տա­րա­րու­թյու­նը ստո­րագ­րած­նե­րից ով հրա­պա­րա­կա­յին հայտ­նի, որ Ար­ցա­խը չի լի­նե­լու Ադր­բե­ջա­նի կազ­մում, և Ար­ցախն ու­րա­ցո­ղը դա­վա­ճան է, պատ­րաստ եմ  նրա­նից նե­րո­ղու­թյուն խնդրել»:

Պա­րոն Իշ­խա­ն­յա­նը հա­սա­րակ, բայց աշ­խա­տող չա­փո­րո­շիչ է ա­ռա­ջար­կում` ե­թե ա­նըն­դու­նե­լի չեն հա­մա­րում Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում տես­նե­լը և ար­ցա­խու­րաց­նե­րին դա­վա­ճան չեն հա­մա­րում, ու­րեմն քննա­դա­տու­թյուն­նե­րը, դիր­քո­րո­շում­նե­րը, պա­հանջ­նե­րը` այդ ա­մե­նը կեղծ է: Մեր գոր­ծըն­կեր Ա­րամ Ա­բա­ջյանն ա­ռա­ջար­կում է չհան­դուր­ժել Նի­կո­լի ա­ղան­դա­վոր­նե­րին ոչ մի տեղ՝ բա­կում, խա­նու­թում, աշ­խա­տա­վայ­րում, բա­րե­կա­մու­թյան և ըն­կե­րու­թյան մեջ, օ­դում, ջրում, ցա­մա­քում: «Սա ա­րեք և կտես­նեք, թե ինչ­քան բան է փոխ­վում»,– վստահ է նա:

ՀԱՆ­ՐՈՒ­ԹՅԱՆ Ա­ՊԱ­ԹՈՒ­ՆԱ­ՎՈՐ­ՄԱՆ ԺԱ­ՄԱ­ՆԱԿՆ է

Abajyan

Քա­ղա­գա­գի­տու­թյան դոկ­տոր Վա­հե Դավ­թյա­նը անդ­րա­դարձ է կա­տա­րել այն­պի­սի ա­ղե­տա­բեր ե­րև­ույ­թին, ինչ­պի­սին է ժե­խը, որն իր 680 հա­զար քվե­նե­րով ե­րաշ­խա­վո­րում է զի­բի­լի իշ­խա­նա­վա­րու­թյան շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը և թու­նա­վո­րում շուրջ­բո­լորն ար­ցա­խու­րա­ցու­թյամբ և կոս­մո­պո­լիտ հա­կա­պե­տա­կան նյու­թա­պաշ­տու­թյամբ: Նա գրում է. «Յու­րա­քան­չյուր ազգ ու­նի լու­սա­վոր և մութ ար­խե­տի­պեր: Կարլ Յուն­գը նրանց ան­վա­նում է պար­զա­պես Անձ և Ստվեր:

Հա­ճախ մի ար­խե­տի­պը փո­խա­րին­վում է մյու­սով: Նրան­ցից որն է գե­րիշ­խե­լու՝ սրա­նից է կախ­ված մար­դու սո­ցի­ա­լա­կան վար­քա­գի­ծը:

Ճիշտ է, ին­քը Յուն­գը չի ա­սում, որ այդ դուրսմ­ղու­մը կա­րե­լի է վե­րահս­կել: Եվ նույ­նիսկ անհ­րա­ժեշտ, ե­թե վտանգ­ված է քա­ղա­քա­կան շա­հը: Ին­չո՞ւ եմ ես: Վեր­ջին տա­րի­նե­րին հա­ճախ են խո­սում հայ հա­սա­րա­կու­թյան բա­րո­յա­կան (հո­գև­որ) ին­տե­լեկ­տո­ւալ և այլ ճգնա­ժա­մի մա­սին: Ա­սում են՝ հա­սա­րա­կու­թյան մեջ գե­րիշ­խում է ժե­խը, այս­տե­ղից էլ նի­կո­լա­կան հա­մա­կար­գի կեն­սու­նա­կու­թյու­նը (որն, ի դեպ, ար­դեն առ­կա է):

Ընդ­հան­րա­պես այդ­պես է: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մի­այն մա­կե­րե­սի վրա: Ո­րով­հե­տև հար­ցը քիչ թե շատ խո­րը մա­կար­դա­կով դի­տար­կե­լիս ակն­հայտ է դառ­նում` մեր ար­խե­տի­պե­րը վե­րահսկ­վում են: Եվ շատ խե­լա­ցի ու պրագ­մա­տիկ: Այն­քան պրագ­մա­տիկ է, որ նույ­նիսկ նրանք, ով­քեր խո­սում են գոր­ծող իշ­խա­նու­թյան կող­մից կի­րառ­վող մշտա­կան ​​մա­նի­պու­լյա­ցի­ա­նե­րի մա­սին, ա­կա­մա նպաս­տում են Լույ­սի ար­խե­տի­պը Խա­վա­րի ար­խե­տի­պով փո­խա­րին­մա­նը: Նոր ձև­ով այն կոչ­վում է «դիս­կուր­սի կա­ռա­վա­րում»: Նա ստեղ­ծեց տե­ղե­կատ­վա­կան ֆրեյմ, և նույ­նիսկ այն, ին­չը կար­ծես թե հա­կա­սում է պաշ­տո­նա­կան հռե­տո­րա­բա­նու­թյա­նը, դե­ռևս կան­խո­րոշ­ված ​​ի­մաս­տա­յին ֆրեյ­մում է:

Մեզ նոր ֆրեյմ­ներ են պետք: Իսկ նոր ֆրեյմ­նե­րը նոր ճար­տա­րա­պե­տի կա­րիք ու­նեն»:

Այդ «նոր ճար­տա­րա­պե­տի» գոր­ծով զբաղ­ված են ինչ­պես ա­ռան­ձին ան­հատ­ներ, այն­պես էլ հան­րա­յին նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ: Օ­րի­նակ, Կի­և­յան կամր­ջից Ար­ցա­խի հե­րոս Ռո­բերտ Ա­բա­ջյա­նի մեծ նկա­րը` նրա վեր­ջին խոս­քե­րով հան­դերձ ցու­ցադ­րե­լը Լույ­սի դիս­կուր­սը վե­րա­դարձ­նե­լու փորձ է: Հի­շենք` Ռո­բերտ Ա­բա­ջյա­նի կեր­պա­րը սիմ­վո­լիկ ա­ռու­մով այն­քան վառ էր, որ 2018–ին պիղծ իշ­խա­նա­զավ­թիչ­նե­րը հրա­պա­րակ է­ին բե­րել Ա­բա­ջյա­նի ֆեյք պա­պի­կին...

Ընդ­հան­րա­պես ա­պա­գայաս­տեղծ գոր­ծու­նե­ու­թյունն է մի­այն ստեղ­ծում նոր լու­սա­վոր ֆրեյմ: Ի­զուր չէ, որ տա­րի­ներ շա­րու­նակ Սերժ Սարգ­սյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ Անդ­րա­նիկ Մար­գա­րյան դպրո­ցում քա­ղա­քա­կան կրթու­թյուն են տա­լիս հա­րյու­րա­վոր ե­րի­տա­սարդ­նե­րի: Իսկ Ար­մեն Ա­շո­տյա­նը նա­և բան­տախ­ցում ա­պա­ցու­ցեց, որ ոչ մի­այն քա­ղա­քա­կան, այ­լև ճշմա­րիտ պե­տա­կան գոր­ծիչ է, նա­խա­ձեռ­նե­լով «POSTNIKOL. Ի՞նչ ա­նել՝ ազգ մնա­լու հա­մար» հոդ­վա­ծա­շա­րը: Նա մաս­նա­վո­րա­պես գրում է. «Բնա­կան է, որ մի օր Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը կնքե­լու է իր մահ­կա­նա­ցուն, և հարց է ա­ռա­ջա­նա­լու` ինչ ա­նել: Այս հար­ցի հնա­րա­վոր ար­ժա­նա­հա­վատ և հիմ­նա­վոր, հա­մա­կարգ­ված և կոն­ցեպ­տո­ւալ պա­տաս­խա­նը, սա­կայն, կա­րև­որ է հենց հի­մա և այս­տեղ՝ բյու­րե­ղաց­ված հայ­կա­կա­նու­թյան շուրջ հա­մախմ­բե­լու հա­մար հա­սա­րա­կու­թյան ա­ռա­վել լայն զանգ­ված­ներ և այդ­քան բաղ­ձա­լի և օր­հա­սա­կան իշ­խա­նա­փո­խու­թյու­նը մո­տեց­նե­լու նպա­տա­կով:

Ուս­տի, ա­յո՛, «Հա­յաս­տանն ա­ռանց Նի­կոլ» կար­գա­խոսն օր­գա­նա­պես շաղ­կապ­ված է «Հա­յաս­տա­նը Նի­կո­լից հե­տո» տես­լա­կա­նի հետ:

Ա­ռա­ջար­կում եմ կո­չել այդ տես­լա­կա­նը POST–NIKOL և մի­ա­սին վեր­լու­ծել այն հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րը, ո­րոն­ցից բաղ­կա­ցած է բազ­մա­թիվ ան­հայտ­նե­րով այս հա­վա­սա­րու­մը:

«Ի՞նչ ա­նել Նի­կո­լից հե­տո» հար­ցին պա­տաս­խա­նե­լու հա­մար դի­տար­կենք մի քա­նի կա­րև­որ հան­գա­մանք­ներ»:

Ա­յո՛, այդ հար­ցը շատ կա­րև­որ է, և դրա պա­տաս­խա­նից է կախ­ված նա­և Նի­կո­լին հե­ռաց­նե­լու հա­ջո­ղու­թյու­նը:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=260819&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը