Փառատոն` նվիրված Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի և Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի երգչախմբերի ղեկավար, Սուրբ Սարգիս եկեղեցու երգեհոնահար, խմբավար ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

— Պարոն Հարությունյան, խմբերգային արվեստն այսօր Հայաստանում ի՞նչ մակարդակի վրա է:

— Հայաստանում այսօր խմբերգային արվեստը բավարար մակարդակի վրա է. դրա ապայցույցն են ներկայումս գործող թե՛ պետական կոլեկտիվները, թե՛ ինքնագործ երգչախմբերը: Սակայն երգչախմբային արվեստի հանրայնացման մակարդակն է ոչ բավարար: Հանրայնացում ասելով՝  նկատի ունենք հեռուստատեսությամբ և ռադիոյով երգչախմբային ստեղծագործությունների հնչեցումը՝ որպես խմբերգային արվեստի տարածման միջոց:

Մենք ունենք պետական արհեստավարժ կոլեկտիվներ, որոնցից իբրև ուղենիշ կառանձնացնենք Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), որը, իր երգացանկում ընդգրկելով հայ և արևմտաեվրոպական դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, մնում է հավատարիմ իր առաքելությանը՝ գլխավորապես կատարելով հայ խմբերգային արվեստի գոհարները:

— Այդ ասպարեզում լինո՞ւմ է պետական աջակցություն:

— Այն երգչախմբերը, որոնք գործում են այս կամ այն պետական հաստատության ներքո, դրանք ինքնին գտնվում են պետական աջակցության շրջանակում, իսկ ինչ վերաբերում է ինքնագործ երգչախմբերին, ես չեմ կարող տալ ստույգ տեղեկություն:

— Նոր սերնդի երաժշտական ճաշակի վերաբերյալ Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:

— Իմ մանկավարժական գործունեությունը ինձ թույլ է տալիս ասելու, որ նոր սերունդը ոգեշնչված է հայ երաժշտությամբ. այստեղ պետք է հատկապես արձանագրել, որ նոր սերնդի ճաշակի ձևավորման գործում առաջնահերթ կարևորվում է մանկավարժի դերը: Ես աշխատանքիս բերումով  շփվում եմ կրտսեր, միջին, ավագ սերնդի երեխաների, պատանիների և երիտասարդների հետ: Ասեմ, որ կրտսեր և միջին սերնդի երաժշտական ճաշակը հեղհեղուկ է, և ինչ հրամցնես, այն էլ նրանց հոգում ծիլեր կտա, իսկ երիտասարդների պարագայում արդեն ունենք քիչ թե շատ ձևավորված երաժշտական ճաշակ, որը հղկելը մեր օրերում թեպետ դժվար է, բայց մեր պարտականությունն է:

355115241_5972344199560375_6046369924782811115_n.jpg

— Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված խմբերգային փառատոն տեղի ունեցավ: Կմանրամասնե՞ք:

— Ապրիլ-հունիս ամիսներին կազմակերպվել և անցկացվել է երգչախմբային փառատոն՝ նվիրված Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին:

Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ ի դեմս Կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանի, համագործակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի՝ ի դեմս Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի:

Փառատոնի կազմակերպիչներից և համակարգողներից է ձեր խոնարհ ծառան:

Փառատոնը եռամաս էր. առաջին՝ մեկնարկային փուլը ապրիլի 28-ին էր, Կոմպոզիտորների միության համերգասրահում. մեկնարկային փուլը իրենց ներկայությամբ պատվեցին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինտիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, կոմպոզիտորներ Ավետիս Բերբերյանը, Ստեփան Բաբաթորոսյանը: Համերգային մեկնարկային օրն առանձնացավ Կարա-Մուրզայի անձի և գործունեության հանրայնացման, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման առումներով:

Փառատոնի երկրորդ փուլը կայացավ մայիսի 18-ին, կրկին Կոմպոզիտորների միության համերգասրահում. համերգային մասին մասնակցում էին բացառապես հանրակրթական դպրոցի երգչախմբերը:

Փառատոնի երրորդ փուլը կայացավ Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում, հունիսի 15-ին, որը մեկնարկեց Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքով և աղոթքով, փառատոնի եզրափակիչ փուլը իրենց ներկայությամբ պատվեցին նաև Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ Երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, կոմպոզիտորներ Կոնստանտին Պետրոսյանը, Ավետիս Բերբերյանը և այլք:

Հայ խմբերգային արվեստի նախահայր Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված փառատոնի կազմակերպումը համարում ենք արդյունավետ և նպատակային: Փառատոնը մի քայլ էր՝ ուղղված երգչախմբերի համախմբմանը, արվեստի, երաժշտական և հանրակրթական դպրոցների համագործակցությանը՝ ի շահ հայ երաժշտական արվեստի ու հայկական մշակույթի:

354471696_5962532173874911_7883652476013050656_n.jpg

— Կարա-Մուրզան առաջինը ներմուծեց բազմաձայնությունը հայ երաժշտության մեջ: Այսօր այդ ավանդույթները մեր երաժշտության մեջ շարունակողներ կա՞ն:

— Քրիստափոր Կարա-Մուրզան պարարտ հող նախապատրաստեց երաժշտական անդաստանում, որի վրա հետագայում փթթեց հայ խմբերգային երգարվեստը և հարուստ հունդ տվեց: Այսօր մենք ունենք կոմպոզիտորական հզոր դպրոց, որ, պահպանելով անցյալի ավանդույթները, կատարելագործում է իր որակները և հաստատուն արժեքներ է ձևավորում երաժշտական շտեմարանում, որից օգտվում են թե՛ երիտասարդ ստեղծագործողները, թե՛ հմուտ երաժշտագետները:

Արվեստը հավերժի ճամփորդ է, որ իր ուղեծրի մեջ ներգրավում է մարդկանց, որոնք այսօր էլ ստեղծագործում են և շարունակում են անզուգական Կարա-Մուրզայի թողած ավանդույթները:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

 

https://iravunk.com/sim/?p=260777&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը