Ես այսօր իմ տան մեջ խաղաղ չեմ. ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մշակութային

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Ի դեպ, ավելացնենք նաև, որ  հաղորդումից անմիջապես հետո չեղարկել են հուլիսի 30-ին Գնդեվազ գյուղում տեղի ունենալիք «Ծիրան» փառատոնի՝ «Գաթա» բենդի ելույթը:

— Պարոն Մանուկյան, տան հարցով խնդիրների առջև էիք կանգնած: Այս պահին այն ի՞նչ փուլում է գտնվում :

— Այսօր հարկադիր մարմինը նոր որոշում է կայացրել, որ դադարեցնեն շինարարությունը: Նրանք արդեն իրենց սև գործն արել են: Ամեն քայլափոխին աշխատում են մի պատ, հարկ կառուցել, որ վաղն ասեն` կառուցել ենք, ո՞վ քանդի: Բայց եթե քանդել ես իմ տունը, ուրեմն պետք է քանդես նաև քո տունը: Այսինքն` նրանք կանխամտածված հանցագործությամբ գալիս են առաջ: Պետության որոշ անձինք այդ մաֆիայի մեջ են: Նիկոլ Փաշինյանին պատահական չեմ ասում: Բոլորի դռները ծեծել եմ: Արայիկ Հարությունյանին, Արարատ Միրզոյանին, բոլորին ասել եմ: Բայց հասկացել եմ մի բան, որ եթե իրենց թայֆան է, իրենց մարդն է, իրենց կուսակցությունն է, ինչ ուզենան՝ կանեն: Եվ ով եկավ, նույն պատմությունն է:

— Մինչ մեր հաղորդումը, դուք ասացիք, որ Հանրային հեռուստատեսությամբ Ձեր հեղինակային ութ երգերից մեկը հանել են: Ինչո՞ւ:

— Այո, հանել են «Իմալ էնինք, իմալ էինիք, էրթանք Սասուն» երգս: Հանրային հեռուստատեսությունն  ինձանից ուզեց իմ երգերի երեսուն, թե քառասուն րոպեանոց ծրագիրը: Իսկ այդ ծրագիրը ես էի պատրաստել: «Իմալ էնինք, իմալ էինիք, էրթանք Սասուն» երգը հենց առաջին համարում էր: Երգում եմ, նկարահանվում ենք: Դրանից հետո զանգում են Գարեգինին և ասում՝ այս մի երգը պետք է հանենք, որովհետև ավել է: Մտածեցի՝ ինչի՞ հենց այդ համարը: Չէ՞ որ այն յուրովի ասելիք է աշխարհին, հայությանը: Հետո հասկացա, որ երգում եմ. «Կոտորվեցին թուրքի կողմից: Մի մասն էլ փախան հրից, սրից: Իմալ էնինք, իմալ էնինք, էրթանք Սասուն»: Եվ այդ հատվածը հանեցին: Ես էլ բարկացած ասացի` կներեք, եթե այդպես է, եթեր չի գնալու…Եթե իմ իշխանությունը, իմ կառավարությունը վախենում է թուրքից, ես թուրքից վախենալու բան չունեմ: Եթե իմ կառավարությունն ուզում է խաղաղություն ունենա, ես կրկնակի, եռակի խաղաղություն եմ ուզում, որը, ցավոք, չկա… Ես այսօր իմ տան մեջ խաղաղ չեմ: Եթե իմ կառավարությունը կամ իմ դիվանագետները փորձում են ինձ լռեցնել, որ մոռանամ 1915 թվականը, դա չի կարող լինել: Ավետարանն ասում է` մարդիկ գործերով են ի հայտ գալիս: Իսկ ես իմ գործերով եմ ի հայտ եկել ու դեռ գալիս եմ:

— Ինչո՞ւ է Ձեր կինը դարձել գործազուրկ:

— Կինս աշխատում էր ոստիկանությունում: Մեկին ասել էին, եթե ես ձայնս կտրեմ, հանգիստ նստեմ, կնոջս պաշտոն կտան: Այդ մարդն էլ նրանց ասել է` ո՞նց լռի: Դուք հասկանո՞ւմ եք՝ նրա տունն են քանդում: Բայց ես թասիբ, նամուս ունեմ, կյանք եմ ապրել ու ապրում, երեխաներ եմ դաստիարակում, հոգևորական եմ, արվեստին նվիրված մարդ եմ: Եվ երբեք չեմ լռի: Նրանց թվում է, որ եթե հոգևորական եմ, իրավունք չունեմ արտահայտվելու: Դու եկել, մտել ես տունս, ինձ զրկում ես ամեն ինչից, ես պետք է նայեմ, որ վերևից բետոն է թափվում ու լռե՞մ: Մերժեցի… Կինս, որտեղ պետք է աշխատեր, չմնաց: Քանի որ նրան ստիպում էին, որ գնա դրսում կանգնի, մարդ բռնի:

— Այսինքն` պայմաններ ստեղծեցին, որ աշխատանքից դո՞ւրս գա:

— Այո, պայմաններ ստեղծեցին, ես էլ ասացի` գնա դիմում գրի, դուրս արի:

— Այսօրվա իրավիճակի մասին ի՞նչ կասեք:

— Ինձ երեկ հասցրին այն աստիճանի, որ իմ մարմնից ու հոգուց դուրս եկա և պոռթկացի: Իսկ ես այդ մարդը չեմ` էթիկայի նորմերը լավ եմ հասկանում: Բոլորին դիմել եմ, բայց անպատասխան է մնացել: Հիմա էլ եմ ասում՝ Նիկոլ Փաշինյան, եթե դու ազնիվ, մաքրամաքուր մարդ ես, այցելի իմ տուն ու նայի այն մաքրամաքուր աշխարհը, որտեղ իմ ընտանիքն է ապրում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում