Ալիեւը դեռ կաշխատի վերջին շանսից օգտվել

Վերլուծություն

Ի­հար­կե, Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­րավ­կով­կա­սյան ներ­կա­յիս խա­ղե­րում ո­րո­շա­կի դեր ու­նեն (Տես նաեւ https://iravunk.com/?p=260763&l=am): Բայց նա­եւ այն­պես չէ, որ, օ­րի­նակ, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի «տա­րօ­րի­նակ» խա­ղե­րը կա­րող են հասց­նել Ար­ցա­խից ռու­սա­կան ու­ժե­րի հե­ռաց­մա­նը: Այն, ինչ ա­նում է Նի­կո­լը այս­տեղ եւ Ա­րա­յի­կի մի­ջո­ցով՝ Ար­ցա­խում, ո­րո­շա­կի ազ­դե­ցու­թյուն թող­նում է ընդ­հա­նուր տրա­մադ­րու­թյուն­նե­րի վրա: Սա­կայն ի­րա­կա­նում ողջ խնդի­րը, ինչ­պես պարզ էր ար­դեն 2020թ. նո­յեմ­բե­րի 10-ից, տե­ղա­փոխ­վել է ռուս-ադրբե­ջա­նա­կան հար­թու­թյուն, բնա­կա­նա­բար, հաշ­վի առ­նե­լով հա­րա­կից մեծ ու փոքր գոր­ծոն­նե­րը՝ Թուր­քի­ա, Ի­րան, Ա­րեւ­մուտք եւ այլն:

Դա նա­եւ վեր­ջին օ­րե­րին ա­վե­լի պարզ, տե­սա­նե­լի դար­ձավ, երբ Բա­քուն գնաց Մոսկ­վա­յի հետ դի­վա­նա­գի­տա­կան բաց առ­ճա­կատ­ման: Օ­րի­նակ, «Կո­մերսան­տը» ի­րա­վի­ճա­կը տես­նում է այս­պես՝ «Հա­րա­վա­յին Կով­կա­սը, հնա­րա­վոր է, դրա­մա­տիկ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի շե­մին է կանգ­նած: Դա պարզ դար­ձավ Ռու­սաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի մի­ջեւ ան­նա­խա­դեպ կտրուկ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի փո­խա­նա­կու­մից հե­տո»: Լրատ­վա­մի­ջո­ցը ներ­կա ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տում է, որ­պես «վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րի ըն­թաց­քում ա­մե­նա­լուրջ ճգնա­ժա­մը» ռուս-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, եւ դրա­նում ճշմար­տու­թյուն, ի­հար­կե, կա: Թե ին­չու, ի­հար­կե, դժվար չէ հաս­կա­նալ: Բա­քուն, մի կող­մից ստա­նա­լով Նի­կո­լի ան­թա­քույց օգ­նու­թյու­նը, մյուս կող­մից, հաս­կա­նա­լով, որ ներ­կա ի­րա­վի­ճակն իր հա­մար շանս է, ո­րից չօգտ­վե­լով, կա­րող է այ­լեւս նման հա­ջո­ղու­թյուն չու­նե­նալ, բնական է, որ փոր­ձում է ա­ռա­վե­լա­գույնս օգտ­վել ի­րա­վի­ճա­կից: Դրա մի­ակ մի­ջո­ցը, ի սկզբա­նե էր հաս­կա­նա­լի, ռու­սա­կան ու­ժե­րի հե­ռա­ցումն էր եւ, օգտ­վե­լով Ուկ­րա­ի­նա­յում Մոսկ­վա­յի խիստ ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նից, փոր­ձում է ի­րեն հար­մար եզ­րագ­ծի հաս­նել:

Ի­հար­կե, այդ ծրագ­րե­րը մեծ ռիսկ պա­րու­նա­կում են: Սա­կայն կա­րե­լի է զգալ, որ խոս­տում­ներ ա­րեւմ­տյան բլո­կից Ա­լի­ե­ւը ստա­ցել է եւ մի­գու­ցե ի­րեն բա­վա­կա­նին վստահ է զգում: Ու պետք է փոր­ձի հնա­րա­վո­րինս ա­րագ հաս­նել ցան­կա­լի հան­գու­ցա­լուծ­մա­նը, քա­նի դեռ ի­րա­վի­ճա­կի խո­շոր փո­փո­խու­թյուն չկա:

Այս ըն­թաց­քում, հատ­կա­պես բլո­կա­դա­յի եր­կար ա­միս­նե­րին Մոսկ­վան փոր­ձում էր ժա­մա­նա­կի վրա խա­ղալ՝ փոր­ձե­լով հնա­րա­վո­րինս մեղ­մել սուր ան­կյուն­նե­րը: Բայց այս վեր­ջին կոշ­տու­թյուն­նե­րը ցույց տվե­ցին, որ այդ փուլն ար­դեն ան­ցած է: Ամ­բողջ հարցն այն է, թե Մոսկ­վան գնաց այս սրա­ցում­նե­րին՝ այլ տար­բե­րակ չտես­նե­լո՞վ, թե հա­մա­րում է, որ ստեղծ­վել է այն ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կը, երբ կա­րող է ի­րեն ա­վե­լի վստահ զգա­լով՝ նա­խազ­գու­շաց­ման ժես­տե­րի գնալ:

Մի կող­մից, Ուկ­րա­ի­նա­յում այս պա­հին ստեղծ­ված ֆո­նը պետք է որ Մոսկ­վա­յին վստա­հու­թյուն ներշն­չի: Ուկ­րա­ի­նա­կան այդ­քան քա­րոզ­ված հա­կա­հար­ձա­կումն ա­ռանձ­նա­կի է­ֆեկտ չտվեց, եւ ե­թե ան­գամ հի­մա ռու­սա­կան բա­նակն իր հեր­թին չանց­նի հա­կա­հար­ձակ­ման, ո­րի հնա­րա­վո­րու­թյու­նը կար­ծես թե ու­նի, մեկ է, ուկ­րա­ի­նա­կան կող­մի հա­մար դեռ մի քա­նի ա­միս ա­ռաջ ե­ղած շան­սե­րը հետ բե­րե­լը շատ դժվար կլի­նի: Նախ, է­ա­պես կրճա­տվել է մո­բի­լի­զա­ցի­ոն ռե­սուր­սը, եւ դժվար է ու­նե­ցած մարդ­կա­յին կո­րուստ­նե­րը լրաց­նել : Հա­ջոր­դը, ան­գամ ուկ­րա­ի­նա­կան աղ­բյուր­ներն են հաս­տա­տում, որ ԱՄՆ-ն սպառ­նում է կրճա­տել ֆի­նան­սա­վո­րու­մը: Գու­մա­րած, ռու­սա­կան ռազ­մա­ար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րը, որ ան­ցած ա­միս­նե­րին ակ­տիվ զար­գաց­ման փու­լում էր, հի­մա ար­դեն հա­սել է այն մա­կար­դա­կին, որ կա­րող է բո­լոր հիմ­նա­կան պա­հանջ­նե­րը բա­վա­րա­րել: Եվ այս­պես շա­րու­նակ:

Կարճ ա­սած, Մոսկ­վան ի­րեն վստահ զգա­լու հիմ­քեր ու­նի եւ երբ ցու­ցադ­րա­բար գնաց «հա­ցա­հա­տի­կա­յին գոր­ծար­քի» չե­ղարկ­մա­նը, ապա դա եւս ակ­նարկ է այդ վստա­հու­թյան մա­սին: Այ­սինքն, որ ար­դեն ի­րեն պատ­րաստ է հա­մա­րում առ­կա սուր ան­կյուն­նե­րը հար­թե­լու փո­խա­րեն, դեռ մի բան էլ ա­վե­լի սրե­լու ուղ­ղու­թյամբ գնալ:

Այն տպա­վո­րու­թյունն է, որ մի պահ զգո­նու­թյու­նը կորց­նե­լով, Էր­դո­ղա­նը փոր­ձում է հի­մա գնալ Մոսկ­վա­յի հետ ստեղծ­ված հա­կա­սու­թյուն­նե­րը հան­դար­տեց­նե­լու ուղ­ղու­թյամբ՝ մի գլուխ հայ­տա­րա­րե­լով Պու­տի­նի հետ հան­դիպ­ման ցան­կու­թյու­նից, նա­եւ ցույց տա­լով, թե «ըմբռնու­մով է մո­տե­նում» «հա­ցա­հա­տի­կա­յին գոր­ծար­քից» Մոսկ­վա­յի հրա­ժար­վե­լուն: Սա­կայն Կրեմ­լի ռե­ակ­ցի­ան, թե՝ Պու­տի­նի ժա­մա­նա­կա­ցույ­ցում դեռ Էր­դո­ղա­նի հետ շփվե­լու ժա­մա­նակ չկա, իր հեր­թին է խո­սում սրա­ցում­նե­րի գնա­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին:

Ա­լի­ե­ւը դեռ այլ տրա­մադ­րու­թյուն­նե­րի մեջ է, ո­րը սպա­սե­լի էր: Վեր­ջին շան­սից պետք է փոր­ձել օգտ­վել, եւ Հեյ­դա­րո­վի­չը դեռ այդ տեմ­պի մեջ է:

Ինչ վե­րա­բե­րվում է Նի­կո­լին, ա­պա նա այս օ­րե­րին «մար­զա­յին տու­րիզ­մով» է զբաղ­ված, ինչ-որ ա­նաս­նա­ֆեր­մա­ներ է գնում, կո­վեր է ու­սում­նա­սի­րում: Չնա­յած, պետք է, չէ մի բա­նով զբաղ­վի:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ 

 

https://iravunk.com/sim/?p=260764&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը