Միջազգային իրավունքն ապրում է իր ամենամեծ ճգնաժամերից մեկը. Ավետ Ադոնց

Ներքաղաքական

ՀՀ Արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ, արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՎԵՏ ԱԴՈՆՑԻ կարծիքով` 30 տարի անց Արցախի հարցում առերեսվում ենք մի նոր իրականության հետ, որտեղ բացարձակապես մոռացվել է կամ ջնջվել ինքնորոշման իրավունքի սկզբունքը: ՀՀ իշխանությունների համաձայնությամբ` մնացել է մեկ սկզբունք` տարածքային ամբողջականության:

— Անգամ ադրբեջանական միջավայրը պատրաստ չէ նրան, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ինչի՞ մասին պիտի լինի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, ո՞վ է երկխոսելու, իսկապես` չգիտեմ: Մենք այսօր դիմում ենք երրորդ կողմին` առանց մեզ հարցնելու` ինչո՞ւ է հասցեատերը ՄԱԿ-ը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը: Մինչդեռ մենք ենք պատճառը, եւ սա տրամաբանական հետեւանք է, որը միայն այս վերջին երեք կամ հինգ տարվա արդյունքը չէ, այլ բավականին երկար տարիների ընթացքում տեղի ունեցած սխալների արդյունք է:

— Իսկ ի՞նչ կասեք Փաշինյան-Միշել-Ալիեւ բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին:

— Որեւէ անակնկալ չեղավ: Միշելի հայտարարությունը եւ այդ բոլոր կետերը, որոնք մատնանշվել, քննարկվել են, ամենը՝ սկսած անվտանգությունից, ռազմագերիների հարցից, որեւէ պրակտիկ արդյունք ոչ թե չկա, այլ տեսանելի էլ չէ: Անգամ լուսանկարներից էլ տեսանելի է Ալիեւի վստահությունը, մինչդեռ այն զարգացումները, որոնք հիմա տեղի են ունենում, ադրբեջանական ագրեսիայի հետեւանք են, եւ Ալիեւը, լինելով Փարիզում, Բրյուսելում, Վաշինգտոնում, որպես ագրեսոր, պետք է իրեն անհարմար զգար: Ագրեսիայի հարցը պետք է այսօր արդեն դառնար միջազգային օրակարգի կետերից մեկը:

— Ինչպե՞ս եղավ, որ միջազգային հանրությունը, որը տարբեր զեկույցներով փաստում է Ադրբեջանի ոչ ժողովրդավար երկիր լինելը, հիմա ընդունում է, որ Արցախի հայերը կարող են ապրել ոչ ժողովրդավար պետությունում:

— Այսօր միջազգային իրավունքն ապրում է իր ամենամեծ ճգնաժամերից մեկը: Չեն կատարվում միջազգային դատարանների կողմից ընդունված որոշումները, միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձեւերը: Այսօր հիմնական միջազգային քաղաքական հարթակներում խաղացողները ղեկավարվում են իրենց երկրի շահերով: Ադրբեջանն իրենց համար կարեւոր է, քանի որ դիտարկվում է եւ պրակտիկ պատրաստ է` որպես հակաիրանական կենտրոն: Սա անվտանգային հարթակում, իսկ տնտեսական առումով Ադրբեջանը կարեւոր է` որպես էներգակիր` չնայած նրան, որ, այնուամենայնիվ, սպասարկում է Եվրոպայի պահանջների 3,5-4 տոկոսը, ամեն դեպքում, սա այլընտրանք է ռուսական արտահանմանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում