Այս վարչակարգը թո՞ւյլ է տալու, որ իր կողմից կազմակերպվող միջոցառումով դու իրեն իշխանզրկես, հնարավոր չէ. Հակոբյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպան ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

«ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ»

— Իրավիճակը գնալով լարվում է թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Ո՞րն եք տեսնում ելքը:

— Քանի որ Հայաստանում ունենք օտարների իշխանություն, միակ լուծումը կարող է լինել ազգային ազատագրական պայքարը: Դու օտարի իշխանությունից կարող ես ձերբազատվել միայն ազգային ազատագրական պայքարի միջոցով: Հիմա օտարի իշխանության շրջանակում կա քվազի պետություն, որովհետեւ Հայաստանի պետությունն ու պետականությունը տապալված են, պետական ինստիտուտները փաստացի չեն աշխատում: Եվ այս իրավիճակում, երբ ընդդիմությունը փորձ է անում օգտագործել բոլոր պետական ինստիտուտները կամ գոյություն չունեցող պետության հնարավորությունները, որպեսզի ձերբազատվի օտարի իշխանություններից, բնականաբար, չի լինելու արդյունավետ: Արդյունավետ կարող է լինել միայն ազգային ազատագրական պայքարի ձեւը, որը միջազգայնորեն ճանաչված է եւ վավեր է միջազային իրավական  համատեքստում, եթե դու օտարի իշխանություն ունես քո երկրում:

— Բայց չէ՞ որ Ձեր նշած ձեւը չաշխատեց: Ստեղծվեց Հայրենիքի փրկության շարժում, սակայն կեսից շատերը «թռան»՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հետո եղավ «Դիմադրություն» շարժումը, բայց այն էլ արդյունք չունեցավ:

— 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանում սկսվեց շարժում: «Ազգային օրակարգ» կուսակցությունն այդ շարժման կազմակերպման առաջնային քաղաքական ուժերից մեկն էր: Բայց այստեղ շատ կարեւոր հանգամանք կա, որը պետք է ձեր ասածի համատեքստում արձանագրենք: Ձեր դիտարկումը կարեւոր է, եւ խնդիրը հետեւյալն է՝ այն ժամանակ, երբ 17+ կուսակցությունների ձեւաչափն էր աշխատում, ներքին քննարկումների ընթացքում «Ազգային օրակարգը» հանդես էր գալիս նույն դրույթներով, որ սա օտարի իշխանություն է, եւ պետք է պայքարը մղել ազգային ազգատագրական գործիքակազմով: Ու այստեղ զավեշտն այն է, որ դու ունես օտարի, թշնամի իշխանություն, որը ձեւակերպում է ինչ-որ մի քաղաքական միջոցառում՝ անունը ընտրություն, հետեւապես ունի բոլոր գործիքները, որով կարող է ներազդել արդյունքների վրա: Եվ ի՞նչ, այս վարչակարգը կամ այս իշխանությունը թո՞ւյլ էր տալու, որ իր վերահսկողության տակ եւ իր կողմից կազմակերպվող միջոցառումով դու իրեն իշխանզրկես, հնարավոր չէ:

«Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ՀԱՅՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԻՐ ԵՐԿԻՐԸ ՁԵՐԲԱԶԱՏԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

— Այսինքն՝ ստացվում է, որ այս իշխանություններից ազատվելու Սահմանադրական ճանապարհ չկա՞:

— Սահմանադրականի մասին չէ խոսքը, այլ տվյալ դեպքում՝ իրենց կողմից կազմակերպված ընտրության ձեւաչափի: Իսկ ո՞վ ասաց, որ Սահմանադրական ձեւաչափ չկա, ժողովուրդը կարող է ազգային ազատագրական պայքար մղել օտարի իշխանության դեմ, ինչը սահմանադրական է: Սա միջազգային իրավունքի շրջանակում է, եւ ժողովուրդը դրա իրավունքն ունի: Ո՞վ ասաց, որ հայն իրավունք չունի իր երկիրը ձերբազատել օտարներից եւ թշնամու իշխանությունից: Եվ ընդհանրապես` ո՞ր Սահմանադրության մասին է խոսքը, որը ինչպես ուզում են շո՞ւռ են տալիս: Խոսքն այն մասին չէ, որ դու հաշվի չառնես միջազգայնորեն ճանաչված որեւէ նորմերը, բայց դու չպետք է մասնակցես այն  միջոցառումներին, որոնք իշխանությունը կազմակերպում է իրենց վերարտադրության համար:

— Ի դեպ, «Ազգային օրակարգ» կուսակցությունը մասնակցում էր 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս համատեքստում` ինչպե՞ս սա հասկանալ:

— Մենք մասնակցում էինք հենց այդ կարգախոսով, որ ցանկացած պարագայում ընտրության արդյունքներն իրավական տեսակետից  վավեր չեն, որովհետեւ կազմակերպված են օտարի կողմից: Ուստի` պետք է դուրս գալ ազգային ազատագրական պայքարի:Մենք ընտրությունների ընթացքում էլ ենք սա ասել` այն օգտագործելով որպես հնարավորություն, օրինակ, մեդիառեսուրսների առումով, որպեսզի ավելի մեծ լսարանի հայտնենք մեր տեսակետը եւ քարոզենք այն, ինչի մասին ես հիմա խոսում եմ, որ ճանապարհն ազգային-ազատագրական պայքարն է:

«ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԼ ՈՉ ԹԵ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ»

— Որքանո՞վ դասեր քաղեցինք այդ ընտրության արդյունքներից, երբ հիմա էլ ընդդիմադիր դաշտում մեծ հույսեր են կապում «Հայաքվե» նախաձեռնության հետ, որով պետք է քրեականացվի Հայոց ցեղասպանության ժխտումն ու Արցախն այլ երկրի կազմում ճանաչելը:

— Ցանկացած շարժում եւ էությամբ քաղաքական գործընթաց պետք է ունենա նաեւ նպատակ` եղած իրավիճակի հանգամանքները հաշվի առնելու: Քո հիմնական թիրախը խոցելու համար պետք է լինես արդյունավետ: Ոչ մի տիպի քաղաքական գործընթաց չի ստացվի, որն իր էությամբ եւ բովանդակությամբ ազգային-ազատագրական չէ: Չի հաջողելու Արցախին վերաբերող ոչ մի գործընթաց, որը չի վերաբերում նրան, որ Արցախը հայկական բռնազավթված եւ բռնակցված տարածքներից մեկն է: Արցախի հարցը պետք է լուծել հայկական հարցի համատեքստում, այսինքն` ոչ թե ինքնորոշման, այլ Հայաստանին միացնելու շրջանակում: Մնացյալը կարող են կամա, թե ակամա լինել շեղող իրենց էությամբ: Պետք է ճշգրիտ ախտորոշել իրավիճակը եւ հասկանալ, թե ինչու արցախյան առաջին փուլի պատերազմի մեր փայլուն հաղթանակից հետո մսխվեցին արդյունքները: Մենք գնացել ենք կեղծ, օտարի կողմից մեր վրա փաթաթված օրակարգով: Այսօր մենք  ցանկացած պայքարի ձեւ տեսնում ենք այն համատեքստում, որը պետք է բերի  հաղթանակի: Իսկ եթե որեւէ գործընթաց պայքար է պայքարի համար, վարկանիշ ձեռք բերելու, եղած իշխանական համակարգում ներքին ազդեցության լծակները վերաբաշխելու համար, ապա մենք նմանատիպ պայքարը մերժում ենք: Ինչպես ժամանակին ասել է իմ շատ հարազատ ընկեր լուսահոգի Մովսես Գորգիսյանը, սուգը հավերժ է, եթե պայքար չկա: Այսինքն` պայքարը պետք է ունենա նպատակ հաղթանակի:

Չե՞ք տեսնում այդ նպատակը` այսօրվա տարբեր նախաձեռնությունների մեջ, որոնք ինչ-որ քայլեր են անում:

— Չեմ ասում, թե այդ նպատակը չկա, ասում եմ՝ նույնիսկ եթե այդ նպատակը սահմանում եք, հանգամանքները, որում մենք գործում ենք, պետք է հաշվի առնել: Պետք է չխուսափել այդ հանգամանքներին ճշգրիտ գնահատական տալուց: Եթե ես փորձում եմ օտարի իշխանության վերահսկման ներքո, իր դաշտում իր խաղը խաղալ, չեմ կարող իրեն հաղթել, անգամ եթե իմ ցանկությունն իրեն հաղթելու անկեղծ է: Ամեն ցանկացած շարժում, որը չի բերում հաղթանակի, նոր բացասական զգացմունքներ է առաջացնում հայության մոտ, ավելի են հուսախաբվում, ավելի են հիասթափվում, կրավորական դառնում, խեղճանում, ինչն ունենում է տարաբնույթ դրսեւորումներ՝ սկսած նրանից, որ Հայաստանը լքում, գնում են, վերջացրած նրանով, որ հաշտվում են պարտվողականության հետ: Չի՛ կարելի գնալ պայքարի եւ վստահ չլինել, որ դու հաղթելու ես:

Ստացվում է, որ Երեւանի ավագանու ընտրություններին էլ «Ազգային օրակարգը» չի՞ մասնակցելու:

— Երեւանի ավագանու ընտրությունները, որպես այդպիսին, վերահսկվելու է նույն Նիկոլ Փաշինյանի վարչակարգի կողմից, հետեւապես կանխատեսելի են դրա արդյունքները: Ներքին խաղեր, բնականակաբար, կլինեն, բայց դրանք կբերեն նրան, որ ՔՊ-ն  կամ նրա հարակից կազմակերպությունները, որոնք հանդես են գալիս այսօր ընդդիմադիր դիրքերից` տարբեր թաթար ռուբոներ եւ այլն, մեջ-մեջ են անելու: Այդ տեսակետից, եթե այս ընտրությունը չի օգտագործվելու, ինչպես 2021 թվականի պարագայում ազգային ազատագրական պայքար սկսելու համար, ուրեմն` զրո նշանակություն է ունենալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում