Վահագն Ստեփանյանը դարձել է առաջին հայ անկախ արտիստը, ով տեղ է գրավել Billboard-ի հիթ-շքերթում
ՄշակութայինՀայ երաժշտական պրոդյուսեր, երգահան եւ կոմպոզիտոր Վահագն Ստեփանյանը դարձել է առաջին հայ անկախ արտիստը, ով տեղ է գրավել Billboard-ի հիթ-շքերթում՝ խորհրդանշելով նշանակալից իրադարձություն հայ երաժշտության պատմության մեջ։ Նրա նոր «A New Chapter» ձայնասկավառակը, զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Billboard Contemporary Jazz Albums աղյուսակում։
Ձայնասկավառակը ներառում է համագործակցություններ ճանաչված արտիստների հետ, ինչպիսիք են լեգենդար Դեյվ Կոզը, Էրիկ Մուրը, Գրեգ Հոուն, Իդա Նիլսենը, Մարկ Լետիերին և Ֆիլիպ Լասիտերը:
Այս հաջողությունների կողքին Վահագնը նաեւ «Գրեմմի»-ի միակ քվեարկող անդամն է Հայաստանից, ով ներկայացնում է Լոս Անջելեսի Chapter-ը: Ինչպես նաև GrammyU մենթոր:
https://iravunk.com/sim/?p=260749&l=am/